Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ` ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻ

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը իր պատմության բոլոր ժամանակաշրջաններում մշապես եղել է պատերազմների,ռազմական գործողությունների, ազատագրական պայքարների կիզակետում: Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, սակայն շատ թանկ գին ենք վճարել դրա համար: Մեր պայքարը եղել է տարբեր ներխուժողների դեմ, բայց որպես գլխավոր թշնամի պետություն մեր ծնված օրից բոլորիս գիտակցության մեջ արմատավորվել է Թուրքիան: Միգուցե թշնամի բառը բավական մեղմ է ասված Թուրքիայի պարագայում: Սրա մասին վկայում է անջնջելի պատմությունը: Մեր դարավոր կեսնագրության արյունալի եւ ողբերգական էջերը կապված են հենց Թուրքիայի հետ: Թշնամանքն ու ատելությունը թուրքերի նկատմամբ կրկնապատկվեց Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, որտեղ փաստացի մարտնչեցինք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ վերջինիս ավագ եղբոր դեմ: Այդ ամենը վառ կերպով արտահայտվեց Թուրքիայի` Ադրբեջանին ուղիղ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական աջակցությամբ, ինչպես նաեւ վերջինիս ներկրած վարձկան ահաբեկիչներով:

Էրդողանի Թուրքիան չի թաքցնում իր հայատյաց քաղաքական նկրտումները,փոխարենը վերջին շրջանում մեր երկրի իշխանական օղակի որոշ ներկայացուցիչներ բառացիորեն կամ ակնարկներով փորձում են խոսել մեր դարավոր թշնամու հետ բարեկամական ու կառուցողական հարաբերություններ ունենալու մասին:

Ի՞նչ կառուցողական հարաբերության մասին կարող է խոսք գնալ մի պետության հետ, որը մինչեւ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այդպիսով փորձելով չկրել պատասխանատվություն դրա համար: Չնայած այս կարեւորագույն հանգամանքին, իշխանական պատգամավորներից, հռետորական իր «փայլուն» ձիրքով աչքի ընկնող Հովիկ Աղազարյանը , որը Քարվաճառը չէր համարում հայկական տարածք, եթերում հայտարարեց, թե Հայաստանին ի՞նչ կտա Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ընդունելու փաստը: Եթե նման միտք է արտահայտում Ազգային ժողովի պատգամավորը, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել Թուրքիայի մեջլիսի պատգամավորների մեծամասնությունից:

Ուշագրավ էր նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արտահայտած այն միտքը, ըստ որի պետք է մոտեցումը «շտկվի» Թուրքիայի հետ հարաբերություններում: Ի՞նչ մոտեցման փոփոխման մասին կարելի է մտածել, մասնավորապես Էրդողանի գլխավորած պետության դեպքում, երբ վերջիններս ունեն հստակ ծրագիր` ստեղծելու մեծ Թուրան, նաեւ մեր երկրի տարածքային անբողջականության հաշվին:

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն էլ իր հարցազրույցներից մեկում լավ շանս էր փնտրում Թուրքիայի հետ թշնամանքին վերջ տալու համար:

Սպասելի էր, որ այս ամենը կարժանանա հասարակության բացասական գնահատականին: Իշխանությունների այս նոր թուրքամետ թեզը առաջինը չէր, որ բուռն քննարկումների տեղիք տվեց հասարակական ամենատարբեր հարթակներում:

Թեմայի շուրջ զրուցեցինք համաքաղքացիների հետՙ լսելու վերջիններիս կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Այն մարդիկ, որոնք խաղաղության եւ բարեկամության կոչեր են անում Թուրքիայի նկատմամբ, թող հայացք գցեն դեպի Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ:Այդ զարհուրելի պատկերներից հետո ատելությունը գնալով աճում է: Թուրքիաին հարմար առիթ է հարկավոր 1915 թվականի ոճիրը կրկնելու համար: Քանի կա թուրքը, չի լինի խաղաղություն այս տարածաշրջանում եւ ոչ միայն»,- մեզ հետ զրույցում ասաց 24 ամյա ուսանողուհի Արմինե Կարապետյանը :

Դասախոս Արմեն Համբարձումյանի կարծիքով, Թուրքիան մեր հավերժական թշնամին է. «Հիմա առավել քան երբեւէ պետք է զգուշանանք այդ արնախում պետությունից: Դարեր են անցել, սակայն Թուրքիան չի փոխել իր ձեռագիրը:Քանի դեռ նրանք ժխտում են Մեծ եղեռնը, ներողություն չեն խնդրում, հատուցման մասին չեն էլ մտածում, հնարավոր չէ խոսել թշնամանքի վերացման մասին: Այն մարդիկ, մասնավորապես պետական-քաղաքական գործիչները, որոնք մտածում են Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ստեղծելու մասին,տեղ չունեն մեր երկրում»:

Թուրքիայի հանդեպ էլ ավելի բացասաբար են տրամադրված հատկապես երիտասարդները. «Մենք մեր աչքով ենք տեսել, թե ինչպես են թուրքերը աջակցում ազերիներին պատերազմի ընթացքում` թե՛ զորքով, թե՛ զենքով: Մենք պատերազմել ենք ավելի շատ Թուրքիայի, քան Ադրբեջանի հետ: Եվ դեռ կռիվ ունենք նրանց հետ, մի օր անպայման կգա հաշվեհարդարի ժամանակը, Թուրքիայի հանդեպ մոտեցումը կարող է փոխվել միայն դեպի վատը»,- ասաց պատերազմի մասնակից 20-ամյա Գեւորգը :

Հիմնականում այսպիսին է Թուրքիայի հանդեպ տրամադրվածությունը հասարակության շրջանում: Ամեն բան վկայում է, որ որքան էլ փոխվեն ժամանակները, միեւնույն էՙ Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի ընկալումը երբեք չի փոխվի,ինչպես որ անփոփոխ կմնա թուրքակական հակահայկական պրոպագանդան: Սայլը տեղից կշարժվի միմիայն այն դեպքում, երբ Թուրքիան, Գերմանիայի օրինակով, ընդունի իր կողմից կատարված ցեղասպանությունը եւ քաղաքակիրթ տարբերակով կրի դրա ծանր պատասխանատվությունը: Իսկ իշխանությունները որքան էլ փորձեն փոխել իրենց մոտեցումը, միեւնույն էՙ անկարող են փոփոխման ենթարկել մի ողջ ազգի հակաթուրքական տրամադրությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ. ԳԴՀ ՎԵՐԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

Ե՛Վ ՆԱՏՕ-ՈՒՄ, Ե՛Ւ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՍԿԱԾԵԼ ԵՆ ԵՐԿԱԿԻ ԽԱՂ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ե՛Վ ՆԱՏՕ-ՈՒՄ, Ե՛Ւ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՍԿԱԾԵԼ ԵՆ ԵՐԿԱԿԻ ԽԱՂ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական