Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ պարենանվտանգությունըՙ անորոշ

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանաբնակն ու աշխարհով մեկ սփռված հայությունը դժվարին ժամանակ է ապրում. այն կարծես կանգ է առել: Բնականաբար, այս վիճակը երկար շարունակվել չի կարող եւ անխուսափելիորեն հնչում է ինչ անել հարցը: Այն շատ հաճախ ավարտվում է սթափվել է պետք կոչով, որն էլ եզրափակվում է վաղը կարող է ուշ լինել ահազանգով:

Թեեւ իրավիճակն իրոք լրջագույն անհանգստություն է սփռում, այսուհանդերձ այն անդառնալի ողբերգության չվերածելու խոսքեր էլ են ասվում: Երբեմն հեռավոր հույսի տեսքով, ինչ-որ պարագայում նորովի համախմբվելու, անգամ կեղտոտ որակվող ռումբով գոտեպնդվելու եւ մեջքներս ուղղելու քայլերով: Օրեր առաջ էլ հերթական ուղերձը հղեց նորովի գործելու խոստումներով իշխանությունում հայտված մեր երբեմնի գործընկեր վարչապետը. ՀՀ քաղաքացու առօրյան ու կենցաղը բարեփոխելու նպատակով բարելավելու են կրթական համակարգըՙ սկսած մանկապարտեզներից, դպրոցական կրթության հաստատություններով ու բուհական ուսուցման արմատական նորացմամբ: Մինչ վերջիններում տեսական գիտելիքներ ստացածները կհարմարվեն իրենց մասնագիտությունների իրական պահանջներին ու պայմաններին, մեկ տասնամյակ կանցնի, այնպես որ այսօրվա միջին սերունդն իր կյանքի որակի փոքր-ինչ փոփոխությունը կզգա մի 20-25 տարի անց, լավՙ թող լինի 15-20 տարի անց: Ոգեւորող չէ, եթե տխուր չասենք: Եվ հարցըՙ ինչպես են այլք այս ճանապարհը 5-6 տարում անցել, թող լինի 7-8 տարում, հնչում է ինքնաբերաբար:

Մեր պատմության 70-ամյա խորհրդային շրջանի 45 տարիներն անց ենք կացրել Մերձբալթյան երեք ժողովուրդների հետ նույն հարկում ու տանիքի տակ: Իսկ ահա վերջին 30-ամյակում առանձին ենք ապրում, նրանք իրենց համար, մենքՙ մեր: Բայց արի ու տես, երբեմնի գոսպլանային համահավասարեցումից հետք անգամ չի մնացել, ասենքՙ Լիտվայի հետ պարագայում: Երբեմնի կիսադատարկ պարենային ցուցափեղկերն ու սառնարանները փոխարինվել են տեղական ամենատարբեր որակյալ սննդատեսակներով, որոնք ոչ միայն տեղացիներին են գոհացնում, այլեւ զբոսաշրջիներին: Քանզի իրար փոխարինող իշխանությունները, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից ու գաղափարախոսությունից, առաջնահերթություն են դիտարկել սեփական քաղաքացիների առօրյա սննդակարգի ապահովումը, նախապատվությունը տալով որակյալ եւ մատչելի կենդանական ծագման սննդահումքին: Ծանոթացեք, թե ինչ հերթականությամբ է այն դասակարգված: Առաջին տեղում հացահատիկն է, ապա նշվում է շաքարի ճակնդեղը, բանջարեղենը, կաթնեղենը, մսատեսակները, ձուն ու ձուկը:

Փորձենք այս ցանկը դիտարկել ՀՀ առումով: Հացահատիկով ինքնաբավ ենք հազիվ 30-35 տոկոսով, շաքարավազի ողջ հումքը ներկրվող է, գրեթե նույնն է սոխից ու սխտորից սկսած մինչեւ ստեպղինն ու հատիկաընդեղենները, կաթնամթերքները հիմնականում ներմուծված փոշուց ու հավելումներից են ստացվում, գրեթե հիմնականում ներմուծված են միս-մսամթերքները, իսկ ձվի հետ կապված պատմությունն ուղղակի արտառոց է: Եվ սա այն պարագայում, երբ Լիտվան 55-րդ հորիզոնականում է, մենք արեւաշատ 40-րդում, այնտեղ հողից հազիվ մեկ բերք են ստանում, մենքՙ 2-3, ՀՀ վարելահողերի 30-40 տոկոսը չօգտագործելով: Լիտվայի ու ՀՀ-ի բնակչության գրեթե նույն թվի պայմաններում առաջինում խոզի ու հավի մսի արտադրությունները մոտ 80-հազարական տոննա են կազմում, ՀՀ-ումՙ 10-հազարական տոննա, հացահատիկըՙ համապատասխանաբար 3 մլն տոննա եւ 300 հազար տոննա: Արդյունքումՙ Լիտվայի ՀՆԱ-ն 100 մլրդ դոլարից ավելի է, արտահանումըՙ 30 մլրդ դոլարից ավելի, որպեսզի թվեր մոտակա տասնամյակներում մենք չենք ունենա: Ինչո՞ւ, պարոնայք պաշտոնյաներ, ովքեր նաեւ գործարար միջավայրի կազմակերպիչներ եք համարվում: Չէ՞ որ անցած տարիները լիուլի բավարար էր, անգամ ձեր նախընտրած զերո-ից սկսելու պայմաններում, գյուղոլորտը կողմնորոշել դեպի իր հիմնական նպատակը, որն էՙ սննդի հումք սեփական քաղաքացիների համար, լիարժեք կերեր անասնագլխաքանակներին եւ հումքՙ վերամշակման նպատակով: Մեզանում այս պարզ գործընթացը փոխարինվել է այլոց համար թունդ ալկոհոլի արտադրությունով, ծխախոտ մատակարարելով, ռիսկային բաց դաշտավարությունն աղքատիկ բյուջեից համաֆինանսավորելով: Չէ՞ որ այսկերպ հայ գյուղաբնակի աշխատանքը շարունակում է պակաս արդյունավետ մնալ, երբ դաշտը պահանջվող բերքը չի տալիս, խոշոր եղջերավորը հազիվ այծի չափ կաթ է տալիս, հավը ձու չի ածում, մեղուն…: Այսկերպ ՀՀ բնակչության 30 տոկոսից ավելին շարունակում է անբարեհաճ միջավայրում ու պայմաններում ապրել ու գոյատեւել, զրկված մնալով օգտվել ժամանակի բազում հնարավորություններից:

Կարծես անհարկի ու անտեղի խոսքեր են ասվածը, որոնք ինչ տոնայնությամբ հնչեցնենք հնարավոր չէ ՀՀ պարենապահովության ու պարենանվտանգության անգամ մեկ պատասխանատուի ստիպել հետույքը կտրել իր նախարարական աթոռից ու գյուղական համայնքում հայտնվել: Այսօր նման բան պարզապես հնարավոր չէ պատկերացնել: Որպեսզի գյուղատնտեսության պաշտոնյա մասնագետ բանջարաբույծը հայտնվի գյուղում, հարկ է աշխատանքային օրվա ծրագիր կազմել, գործուղման հարցը լուծել, տրանսպորտի կամ մեկնելու գումար հատկացնել, տեսարՙ գիշերակացի խնդիր ծագեց… Այս ամենն այսօր չկա, անգամ ամենազոր նախարարը նման իրավասություն չունի, որից էլ սկսվում է գյուղի հանդեպ անորոշությունը, եթե անտերությունը չասենք: Ընդամենը դեռ երկու տարի առաջ կային գյուղատնտեսության աջակցության մարզային կառույցները, որոնք ինչ-ինչ աջակցություն հասցնում էին գյուղգործով զբաղվողներին: Կենտրոնների փակումով մարեցին նաեւ աջակցության վերջին հույսերը: Այդ պաշտոնյա ու պատասխանատու այրերի՛ն է թվում, որ ասվածը փոքր ու աննշան հարցեր են, որոնք նրանք իրենց մոգոնած երկնիշ աճի թվերով փորձում են քողարկել: Այնինչ ՀՀ-ում գյուղմթերքների ու պարենապրանքների գների աննախադեպ աճն ու ներմուծումների ծավալների ավելացումները հակառակն են հուշում. ՀՀ պարենապահովությունն ու պարենանվտանգությունը շարունակում են լրջագույնս մտահոգել, իսկ ահա մտահոգվողՙ պարզապես չի նշմարվում:

Նախորդ գրառումը

«Պարոն նախագահ, ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»

Հաջորդ գրառումը

Հայաստանը հայտնվել է ռուս-թուրքական քաղաքականության սարդոստայնում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը հայտնվել է ռուս-թուրքական քաղաքականության սարդոստայնում

Լրահոս

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

15/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը ստիպված...

Թրամփը սպառնացել է, որ Իրանի վրա հարձակումները կշարունակվեն, եթե այդ երկիրը չվերադառնա բանակցային սեղան

15/07/2026

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն հարվածել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթվա ընթացքում, եթե Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ....

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական