Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» Է ԱՅՑԵԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը»ՙ AS MDER-ը, կազմավորվել է 2002 թ. Իգդիրում: Նախիջեւանի հետ սահմանակից լինելու, ինչպես նաեւ անձամբ Իլհամ Ալիեւի կողմից հովանավորվելու ու ֆինանսավորվելու հանգամանքը Իգդիրը դարձրել է միության կենտրոն: Միությանը գլխավորում է թուրք ազգայնամոլ Գյոքսել Գյուլբեյը : Օրերս, ինչպես մարտի 29-ին նշել է «haberler.com»-ը, որից նույն օրն արտատպել էր Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքէջը, Գյուլբեյին է այցելել Ադրբեջանական սփյուռքի հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտությունների միջազգային կենտրոնիՙ SBAM-ի գլխավոր նախագահ Սամիր Ադիգյուզելլին եւ ղարաբաղյան վերջին պատերազմում ցուցաբերած աջակցության համար երախտագիտություն է հայտել AS MDER-ի նախագահին:

Ի պատասխան երախտագիտության Գյուլբեյն ասել է. «Մենք արդարացի պայքարում մշտապես եղել ենք Ադրբեջանի կողքին: Ելնելով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ վիշտըՙ մեր վիշտն է» ասույթից, տարբերություն չենք դրել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Համազգային ընդհանուր առաջնորդ Հեյդար Ալիեւի մարգարեական «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը դարձել է այս մոտեցման երաշխիքը: Ղարաբաղյան 44 օրվա երկրորդ պատերազմին մեր սիրտը միշտ եղել է ադրբեջանական հերոսական բանակի հետ: Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի սահմանին կազմակերպել ենք բողոքի ցույցեր եւ աջակցել Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւին:Ես էլ այցելության համար ձեզ եմ շնորհակալ, բարով եք եկել Իգդիր»:

Գալով SBAM-ի գլխավոր նախագահ Սամիր Ադիգյուզելլիի, ապա նա էլ ասել է, որ AS MDER-ը եւ նախագահ Գյույբեյը Ադրբեջանի ձայնն են բարձրացրել հայկական օկուպացիայի 30 տարիների ընթացքում եւ Իլհամ Ալիեւին հռչակելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի հերոսը, վերջինին ցուցաբերած աջակցության համար իր առանձնակի շնորհակալությունն է հայտնել AS MDER-ի ղեկավարությանը:

Նկար 1. Գյոքսել Գյուլբել

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական