Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ ԽՕՍՔԸ

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթէ արտահերթ ընտրութիւնները պիտի չբուժեն Հայաստանի վէրքերըՙ լեգիտիմութիւն հաստատելն ու մանտաթ ապահովելը պիտի մնան ապարդիւն մարզանքներ

Հայաստան եւ Արցախ պատմակշիռ ծանր հարուած մը ստացան 44-օրեայ պատերազմի հետեւանքով: Եթէ շրջանային գերհզօր ոյժեր սատարեցին այդ ահաւոր աղէտին, աննշան չէ նաեւ պատասխանատուութիւնը երկրի իշխող վարչախումբին, որուն ռազմական անհեռատեսութիւնը, դիւանագիտական ապիկարութիւնը եւ վարչական անձեռնհասութիւնը ազդակներ դարձան այս մեծ պարտութեան:

Այս աղէտալի կացութեան գիտակից ոեւէ արժանապատիւ պետական մարդ կամ անհատ քաղաքացի տրամաբանօրէն պիտի դիմէր հրաժարման, որովհետեւ այսօրուան կացութիւնը աւելի բարդ է քան էր նախապատերազմեան շրջանին:

Եթէ կրցանք թշնամիին հետ զինադուլ կնքել, մենք ազգովին պէտք է ոյժ գտնենք զինադուլ կնքելու մեր միջեւՙ սանձելով բեւեռացնող համացանցն ու մամուլը եւ վերջ տալով անասելի աստիճանի հասած փոխադարձ լուտանքներուն:

Ժամանակն է վերջ տալու հինի ու նորի, սեւի եւ սպիտակի, թալանչիի եւ լեգիտիմի յոգնած պիտակներուն եւ բոլոր ճակատներէ ներս փնտրելու միայն արժէքներ – քաղաքական, գիտական, ռազմական եւ տնտեսական: Կազմել արժէքներու համախմբումով համազգային համերաշխական վարչակազմ մը եւ միայն այդ կերպով դիմել արտահերթ ընտրութեանց:

Այսօրուան քաղաքական լեզուական լաբիւրիդոսի Արշակաւանին մէջ պէտք է գտնուին պետական մարդիկ հասկնալու եւ կենսագործելու «հարկս լուծանէ օրէնս» սկզբունքը եւ անհրաժեշտը պատշաճեցնելով օրինականինՙ դիմել ընտրութեանց:

Արտահերթ ընտրութեանց նպատակը պէտք է ըլլայ դարմանել Հայաստանի վէրքերը եւ վերականգնել երկիրը: Եւ ոչ թէ հաստատել, թէ ո՞ր խմբաւորումն է որ կրնայ մեծամասնութիւն գոյացնել եւ ջախջախել հակառակորդը կամ հակառակորդները: Այն ինչ որ կորսուեցաւՙ կարելի չէ ետ բերել այսօրուան տուեալներով. ինչ որ կարելի էՙ մնացածը պաշտպանելն է:

Գործող նախագահըՙ Արմէն Սարգսեան եւ Հայաստանի ու Արցախի հինգ նախկին եւ մէկ ներկայ նախագահ տուին նախանշանները ազգային միասնականութեան ուղիին: Կը բաւէ շարունակել եւ իր լրումին հասցնել այդ միասնականութիւնը:

Մեր հինգ հազար երիտասարդ նահատակները այլեւս պիտի չքուէարկեն արտահերթ ընտրութեանց, ոչ ալ տասը հազար հաշմանդամներն ու անոնց պարագաները: Երկիրը կաթուածահար է եւ անդամալուծուած: Քաղաքացիներու մեծագոյն զանգուածը անտարբեր պիտի մնայ ընտրութեանց նկատմամբ, չգտնելով պահի լրջութեան համապատասխանող պետական վարչախումբ:

Հաւանաբար քուէարկութեան մասնակցին միայն յուսահատներ եւ քաղաքական տհասութեամբ պատուհասուած խումբ մը քաղաքացիներ: Այսինքնՙ ընտրազանգուածին մէկ փոքրամասութիւնը. եւ այդ փոքրամասնութեան մէջ գտնուող մեծամասնութիւն մը կրնայ տեսականօրէն ընտրել վարչախումբ մը, որ յաւակնի լեգիտիմութեան, բայց ոչՙ երկիրը կառավարելու հեղինակութեան ու կարողութեան:

Այժմու իշխանութիւնը պատասխանատու է ներկայ ձախողութեան: Անոր վերարտադրութիւնը չի կրնար տալ աւելինՙ քան ինչ որ տուաւ աւելի բարելաւ պայմաններուն ներքեւ:

Այո, կայացնել արտահերթ ընտրութիւններՙ հայրենիքը դուրս բերելու այսօրուան աղէտէն եւ ոչ թէ հաստատելու տեսութիւններ, որոնք պիտի մնան ապարդիւն մարզանքներ:

ՌԱԿ-ի Մամուլի Օրկաններու Համախմբում
«Ազգ» (Երեւան), «Ապագայ» (Մոնրէալ), «Արեւ» (Գահիրէ), «Զարթօնք» (Պէյրութ), «Նոր Աշխարհ» (Աթէնք), «Պայքար» (Պոսթոն), «Սարտարապատ» (Պուէնոս Այրէս), Armenian Mirror-Spectator (Պոսթոն)
 :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանի չեք կարողանում օգնել, գոնե մի՛ խանգարեք

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին

ԿարդալDetails

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական