Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018 թվականի հեղափոխությունից, ավելի ճիշտՙ իշխանափոխությունից հետո, սպասվում էր, որ մեր երկրում ավելի գնահատված ու լավ վերաբերմունքի կարժանան 4-րդ իշխանության ներկայացուցիչները`լրագրողները: Սակայն ներկայիս իշխանությունների օրոք էլ գրանցվում են բազում դեպքեր, որոնցում ականատես ենք լինում իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողների հանդեպ ոչ պատշաճ ու երբեմն էլ ակնհայտ վատ եւ վերաբերմունքի, մասնավորապես` ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ: Նման մի արատավոր դեպք էլ տեղի ունեցավ օրեր առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ: Համացանցում ակտիվորեն շրջանառվեց մի տեսանյութ, որում նախարարը շփոթելով իր մասնագիտությունը, սրճարանում քաղաքացիների աչքի առաջ կոպտագույն խախտելով հասարակական կարգըՙ բռնցքամարտիկին վայել հարված հասցրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին , վնասելով նաեւ վերջինիս գույքը: Այս միջադեպին նախորդել էր լրագրողի` Հակոբ Արշակյանին սրճարանում տեսախցիկի առաջ հարցեր ուղղելը: Սակայն միանշանակ է մեկ բան, որ ինչ հարցադրում կամ մոտեցում էլ ցուցաբերած լիներ լրագրողը, Հակոբ Արշակյանը զբաղեցնելով նախարարի պաշտոն, չպետք է նման արձագանք տար կատարվածին: Եթե վերջինս լրագրողի կողմից նկատել էր ոչ իրավաչափ վարքագիծ, սակայն հանդիսանալով պետական բարձրաստիճան պաշտոնյա, պարտավոր էր միմիայն դիմել իրավապահ մարմիններինՙ կատարվածին իրավական գնահատական տալու համար, այլ ոչ թե դրսեւորեր փողոցային վարքագիծՙ խաթարելով նաեւ այլ քաղաքացիների անդորրը: Ուշագրավ է այն, որ Հակոբ Արշակյանը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ վերջինիս իր մոտից հեռանալուց որոշ ժամանակ անց, այն դեպքում երբ լրագրողը արդեն գտնվում էր մեկ այլ սրահում: Արդյո՞ք սա հաշվեհարդար չէ նախարարի կողմից:

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես հայտնել էր, որ ինքը դեմ է ցանկացած բռնության եւ առաջնորդվում է հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով: Ավելի պարզամիտ եւ տեղի ունեցածին հակասող պատասխան սակայն լինել չէր կարող: Զարմանալի է նաեւ այն, որ նախարարը իր խոսքում ներողություն էր խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, որոնց անդորրը խանգարել էր, սակայն լրագրողին այդպես էլ ներողություն չէր հայտնել:

Դեպքից անցել է շուրջ մի քանի օր, սակայն նախարար Արշակյանը շարունակում է պաշտոնավարել: Մի՞թե այն պաշտոնյան, որը սեփական, ինչպես իրենք են ասումՙ ժողովրդավարական պետության քաղաքացուն հարվածում է ու նման վարքագծով է աչքի ընկնում հասարակական վայրում իրավունք ունի՞ պաշտոնավարելու եւ անպատիժ մնալու: Չէ՞ որ ներկայիս իշխանությունները ընդդիմադիր եղած տարիներին նախկին ղեկավարությանը լրագրողների եւ ազատ մամուլի հանդեպ նմանատիպ վերաբերմունքի համար էին մշտապես քննադատում:

Սակայն այս դեպքը, ցավոք, միակը չէ:

Ներկայիս պաշտոնյաներից լրագրողների հանդեպ մշտապես վատ վերաբերմունքով եւ կոնֆլիկտներով աչքի է ընկնում նաեւ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ հարցազրույցների կամ ճեպազրույցների ընթացքում հարցերի պատասխանելիս խտրականություն է դնում լրատվամիջոցների միջեւ, առանձնացնելով ընդդիմադիր ԶԼՄ-ներին: Այս ամենով էլ պայմանավորվածՙ օրերս լրագրող Անի Գեւորգյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանինՙ Անդրանիկ Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման համար:

Լրագրողների նկատմամբ «բարեհամբույր» վերաբերմունքով իր գործընկերներից հետ չի մնում նաեւ պատգամավոր Հայկ Սարգսյանը , որ վերջերս առգրավել էր նաեւ իրեն հարց ուղղած լրագրողներից մեկի խոսափողը, բացի այդ ժառգոնային խոսակցության մեջ էր մտել նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հետ: Նմանատիպ դեպքերը ցավոք այսքանով չեն ավարտվում:

Այստեղ հարց է առաջանում. արդյոք այս ամենը աննկա՞տ է մնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքից, որ ժամանակին նույնպես եղել է լրագրող եւ թունդ ընդդիմադիր եղած տարիներին շատ անգամ ահազանգել է լրագրողների իրավունքների նկատմամբ խախտումների մասին: Միթե վերջինս չի կարողանում սաստել իր թիմակիցներին, ովքեր ասելիք չունենալու եւ իրենց ուղղված հարցերին խելամիտ պատասխաններ չտալու եւ իրավիճակին չտիարապետելու պատճառով չեն կարողանում զսպել իրենց զգացմունքները ու հայտնվելով դյուրագրգիռ վիճակումՙ սկսում են կոնֆլիկտի մեջ մտնել մամուլի ներկայացուցիչների հետ:

Հստակորեն կարելի է ընդգծել, որ ներկայիս իշխանությունները մամուլի նկատմամբ ունեցած վերաբերմունքի առումով գրեթե չեն տարբերվում նախորդ իշխանության շատ ու շատ ներկայացուցիչներից:

Մնում է հուսալ, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, օրենքի ողջ խստությամբ կկրի պատասխանատվություն բռունցնքերով առաջնորդվելու համար, ինչը դաս կլինի նաեւ վերջինիս շատ գործընկերների համարՙ լրագրողների հանդեպ վերաբերմունքը փոխելու հարցում:

Վերջին պահին հայտնի դարձավ, որ ԲՏԱ նախարարը ներողություն է խնդրել իր արարքի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՍՊԱՆԴԻ ԹԱՔՆՎԱԾ ԻՄԱՍՏԸ

Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅԻ 100-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ ԷՐ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԻ «ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ». ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅԻ 100-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ ԷՐ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԻ «ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ». ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական