Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ՏԱՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Եվ քանի որ, կորոնավիրուսը որպես այդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվումՙ շատ հատուկ միջոցառումների կարիք չկա:

Արսեն Թորոսյան, 27.02.20թ.

(Այսպիսն էր Առողջապահության նախկին նախարարի մեկնաբանությունը կորոնավիրուսի մասին)

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից անցել է մեկ տարի: Հենց 2020 թ-ի մարտի 1-ին էր, երբ մեր երկրում գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքըՙ Իրանից ժամանած քաղաքացու մոտ:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվ այժմ հասել է 172.456-ի:

Վիրուսի տարածման սկզբնական շրջանում հասարակությունը «պայքարում էր» սխտորով, իսկ ավելի պաշտպանված լինելու համար էլ սեւ պղպեղով օղի (պերցովկա) էին օգտագործում ու պարբերաբար խնկարկում տունը:

«Կորոնավիրուսով չեմ վարակվել, բայց շատ բարեկամներ ունեմ, որոնք վարակվել են եւ ընթացքը անցել է տարբեր ձեւերովՙ ամենաթեթեւից սկսած մինչեւ մահ», մեզ հետ զրույցում ասաց 25-ամյա Մանեն:

Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում հինգ անգամ երկարաձգվել է արտակարգ դրությունը եւ մեկ անգամ էլ կարանտինը, իսկ այժմ շարունակում է գործել կարանտինային ռեժիմը: Ինչպես ասում են բժիշկներըՙ «Կարանտինը նման է հղիության: Դա մի փոքր լինել չի կարող»:

«Կորոնավիրուսով վարակվել եմ անցած տարվա հունիսին: Սկզբնական շրջանում մարմնի թուլություն էի զգում, իսկ հետո բարձր ջերմություն, համի ու հոտի կորուստ, բերանի խոռոչի բորբոքում եւ այլն: Տան անդամներից վարակվել ենք ես, եղբայրս եւ քույրս, իսկ մյուսները կա՛մ չվարակվեցին, կա՛մ իրենց մոտ հիվանդությունը անսիմպտոմ անցավ», պատմեց 20-ամյա Յանան:

Կորոնավիրուսից «ազատվելու» միակ տարբերակը, շատերի կարծիքով, արդյունավետ պատվաստանյութի ստեղծումն է: Որոշների կարծիքով էլՙ վարակը շարունակելու է ապրել մարդկանց հետ, ինչպես մի շարք այլ վարակների դեպքում է:

«2020-ի ավարտին փորձնական կիրառության էին դրվել ռուսական Sputnik V, ամերիկյան Modern ու Pfizer եւ այլ պատվաստանյութեր: Պատվաստումները դեռ մի քանի ամիս է ընթանում են, բայց արդեն առկա են մի շարք խնդիրներ կապված դրանց հետ: Եվրոպական մի քանի երկրներում պատվաստումներից հետո մահվան դեպքեր են գրանցվել», ասաց վարակաբան Մարինե Խաչատրյանը , ապա ավելացրեց, որ վիրուսի մուտացիաներից մեկի պատճառով, որը 30-50 տոկոսով ավելի արագ է տարածվում, աշխարհի մի շարք երկրներ դադարեցրել են օդային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ, իսկ Միացյալ Թագավորությունը խստացրել է կարանտինային ռեժիմը:

«Վարակը տարածվում է տարբեր երկրներում եւ հասել է նույնիսկ հարեւան Վրաստան», իր խոսքում նշեց վարակաբանը:

Մինչքովիդային կյանքին վերադառնալու հույսը շատերը կապում են պատվաստանյութերի հետ, շատերն էլ փորձում են աչքաթող անելով ապրել իրենց սովորական կյանքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ (1840-1915): ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ:

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԽԱՂԱՂ ՏՈՂԵՐ» ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԷՍՍԵՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԽԱՂԱՂ ՏՈՂԵՐ» ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԷՍՍԵՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական