Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած օրերին գերմանալեզու լրատվամիջոցները համառոտ նկարագրեցին մեր երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, որոշ դեպքերում համեմատեցին Վրաստանի ներքաղաքական վիճակի հետՙ բոլոր դեպքերում ափսոսանք հայտնելով, որ Հարավային Կովկասի ապագան մշուշապատ է, հեռանկարում ԵՄ-ին մերձենալու նշան չի ուրվագծվում: Թեեւ ԶԼՄ-ներն առավել կարեւորեցին փաստը շարադրելը, քան վերլուծություններ անելըՙ նախընտրելով կարծիք չհայտնելու «հարմարավետությունը», բայց եղածն էլ ենթադրել է տալիս, որ Հայաստանում իշխանություն- ընդդիմություն առճակատումը, չթուլացող լարվածությունը մտահոգում է մեր տարածաշրջանով զբաղվող վերլուծաբաններին, մեր տպավորությամբՙ նույնիսկ ավելի, քան սեպտեմբերին բռնկված պատերազմն ու դրա հետեւանքները:

Առաջիկայում ընդհանրական հայացքով դեռ կանդրադառնանք գերմանալեզու ԶԼՄ-ում հրապարակված վերլուծություններին: Ստորեւ համառոտ ներկայացնենք մի հայացք. Շվեյցարական հեռարձակողիՙ SRF-ի հետ զրույցում մեր տարածաշրջանի խնդիրներից քաջատեղյակ լրագրող Զիլվիա Շթյոբերն ակնարկում է, թե իշխանության եւ ընդդիմության համակիրների միջեւ անջրպետը գնալով մեծանում է, էսկալացիան աճում, երկու կողմում էլ առաջնորդները պատրաստ չեն իրենց համակիրներին հանդարտեցնել, երկխոսության փորձ անելՙ այդու ճգնաժամը քաղաքական ճանապարհով հաղթահարել: Իշխանության համար պայքարը փողոցում վճռելու ճանապարհն են ընտրելՙ խորհրդարանի առջեւ ընդդիմությունը ակտիվիստների համար վրաններ է տեղադրել, իսկ վարչապետ Փաշինյանն ի՛նքն է իրեն սատարողներին հանրահավաքի կոչ ուղղում: Եւ ռադիկալացման վտանգն առավել ուժգնանում է, կարծիք է հայտնում Շթյոբերը: «Ո՞վ է մեղավոր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համար» հարցը Փաշինյանի հրաժարականի պահանջի հիմքում է, հիշեցում, թե վարչապետի ստորագրած զինադադարի մասին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Հայաստանի համար մեծ պարտության վկայությունն է, ինչպես նաեւՙ հայկական կողմի չափազանց մեծ զոհերի թիվը: Զիլվիա Շթյոբերի կարծիքով, սակայն, իրականում պատերազմում կրած պարտությունը վարչապետին ճնշելու առիթ էր, քանզի նոր եւ հին ուժերիՙ իշխանության համար պայքարը միշտ եղել է անցած 3 տարիների ընթացքում: «Իսկապես Փաշինյա՞նն է մեղավոր պատերազմում կրած պարտության մեջ» հարցին, Շթյոբերը նախընտրում է այսպես պատասխանելՙ շատ բարդ հարց է: Այս օրերին անցկացված հարցման արդյունքը (չի նշումՙ ո՞վ է անցկացրել հարցումը- Ան.Հ.) հետեւյալ պատկերն է արտացոլումՙ 32 տոկոսը նախկին իշխանություններին է մեղավոր համարում, 28 տոկոսըՙ Փաշինյանին: Ակնհայտ է, որ Փաշինյանն ընդամենը 3 տարի է վարչապետի պաշտոնում, Ադրբեջանի հետ հակամարտությունը ԼՂ հարցի շուրջ տասնամյակներ բորբոքվել է, ուստի ռազմական եւ դիվանագիտական բազմաթիվ կարեւոր որոշումների համար նախկին կառավարությունն է պատասխանատու: Շվեյցարական լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ի՞նչ մարտավարությամբ է վարչապետը նոր ընտրություններ անցկացնելու մտադրություն հայտնում: Շթյոբերի կարծիքով, վարչապետը ելնում է նրանից, որ իրեն այլընտրանք չկա:

Մեր հանգամանալից անդրադարձըՙ «Ազգ»ի առաջիկա համարներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՇԻ ՈՒՇՈՎ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ (1840-1915): ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ:

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ (1840-1915): ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ:

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական