Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՓՈՐՁԸ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍԱՏԱՐԵՑ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ

26/02/2021
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 25-ին գերմանալեզու լրատվամիջոցները հպանցիկ անդրադարձան Հայաստանի ներքաղաքական վիճակին, մասնավորապես ԶՈՒՙ վարչապետի հրաժարականի պահանջին: Գերմանական ռադիոնՙ «Դոյչլանդֆունկը» լուրը վերնագրել է «Իշխանության համար պայքար բանակի եւ կառավարության միջեւ», «Եվրոնյուզի» գերմանական ծառայությունըՙ «ԶՈՒ պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը», «Դեր Շպիգելը»ՙ «Վարչապետը հեղաշրջման փորձ է որակում եւ ազատում գլխավոր շտաբի պետին»: Մյուս լրատվամիջոցներըՙ «Դեր Շտանդարդը», «Վիիներ ցայթունգը», «Կուրիերը», RT-ի գերմանական ծառայությունը կրկնում են նույնըՙ ընդգծելով Ռուսաստանի վերաբերմունքը, որ հանդարտության կոչ է անում: «Այժմ կարեւորն այն է, որ իշխանությունը ժողովրդի ձեռքում մնա, քանզի այն, ինչ հիմա կատարվում է, ռազմական հեղաշրջում է», Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից մեջբերում է «Վիիներ ցայթունգը», որ ներկայացնում է Ռուսաստանի դիտակետը, թե սա Հայաստանի ներքաղաքական հարց է, որ պիտի կարգավորվի երկրի սահմանադրությամբ: Կրեմլի խոսնակ Պեսկովը, ըստ Ինտերֆաքսի, որին հղում են անում գերմանալեզու ԶԼՄ-ները, հինգշաբթի օրը փոխանցել է, թե մտահոգությամբ են հետեւում Հայաստանում ընթացող իրադարձություններին: Գերմանալեզու մեդիան, մասնավորապես «Վիիներ ցայթունգը» նշում է, թե ընդդիմությանՙ վարչապետի հրաժարականի պահանջը սաստկացել է հատկապես Ադրբեջանի դեմ պատերազմից հետո, Փաշինյանի քննադատները նրան են մեղադրում պատերազմի պարտության եւ երկրին դավաճանելու համար: «Կուրիերը» նկատել է տալիս, թե հայտնի չդարձավՙ բանակը կառավարության ղեկավարին ուզում էր բռնի հեռացնել, թե՞ պարզապես պահանջում էր հրաժարականը: Ավստրիական այս լրատուն նշում է Երեւանում աշխատող dpa-ի լրագրողի իրազեկումը, թե ոստիկանությունը հոծ ներկայությամբ պաշտպանում է կառավարության շենքը, իսկ ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ ձերբակալվել են:

Երեկվա լրահոսին հետեւելով հնարավոր չէ չնկատել, որ որեւէ երկիր, բացի Թուրքիայից, չդատապարտեց Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձը: Իսկ գերմանալեզու ԶԼՄ-ները, մեր կարծիքով, իրենց վերաբերմունքն արտահայտեցին չեզոք տեքստին խոսուն լուսանկարներ կցելով: «Դեր Շպիգելն» ընտրել է Հայաստանի վարչապետի այնպիսի լուսանկար, որ խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանին բարդ չի լինի հասկանալՙ ի՛նչ է ուզում ընդգծել գերմանական թերթը: Իսկ ավստրիական «Կուրիերը» երկու լուսանկար է կցել երեկվա տեքստին: Առաջինըՙ Ազատության հրապարակում անցալ շաբաթՙ փետրվարի 20-ին հավաքված ընդդիմությունն էՙ հոծ բազմությամբ, Իշխան Սաղաթելյանի պարզած բռունցքը, հայոց եռագույնը, իսկ ներքեւումՙ վարչապետի սպիտակ աթոռին բազմած սեւ-սպիտակ հանդերձով Նիկոլ Փաշինյանըՙ մենակ: Ժողովրդավար երկրներում հանրությունը զանազանում է պոպուլիստի, էգոիստի եւ ժողովրդավարի տարբերությունը: Իսկ քրիստոնեությունը պետական կրոն ընդունած աշխարհում առաջին երկրին հետեւում են զարմանքովՙ Մեծ պահքի շրջանում այսքա՛ն ամբարտավանությո՞ւն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

31 ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Հաջորդ գրառումը

60-ԱՄՅԱԿ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

60-ԱՄՅԱԿ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական