Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑՎԵՑ

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Առաջին զինվորները ժամանեցին Պրահաՙ պրոտեզավորում ստանալու նպատակով

Փետրվարի 18-ին Պրահա ժամանեցին արցախյան պատերազմից տուժած զինվորներ Արամ Ավետիսյանն եւ Նորայր Սուքիասյանը , որոնք առաջին զինվորներն են, որոնք կստանան բարձրակարգ պրոտեզավորում: Արամին ուղեկցում է հայրըՙ Արցախյան երեք պատերազմների մասնակից Արմեն Ավետիսյանը:

Նորայրը մասնակցել է Ասկերանում ընթացած մարտերին, կորցրել է մեկ ոտքըՙ վիրավորվելով հոկտեմբերի 4-ին, իսկ Արամը կորցրել է երկու ոտքըՙ վիրավորվելով հոկտեմբերի 30-ին Ջաբրայիլի, ապա Լաչինի մոտ ընթացող մարտերում: Արամը Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղից է, իսկ Նորայրըՙ Գյումրիից: Տղաները Պրահայում եւ Չեխիայի այլ քաղաքներում կանցեն ոչ միայն անհրաժեշտ բուժստուգում, այլեւ կստանան ոտքերի անհրաժեշտ պրոտեզավորում:

Այս ամենի համար պարտական ենք «Տուր ինձ հույս» բարեգործական կազմակերպությանը, որը հունվարին հիմնեց պրահայաբնակ մեր հայրենակցուհի Սոնա Վարդանյանը : Նրա անդուլ ջանքերի շնորհիվ էլ այս նախագիծը իրականություն դարձավ: Կազմակերպությունը զբաղվելու է բացառարես հայ զինվորների կորցրած վերջույթների պրոտեզավորմամբ:

Նա ամեն ինչ արեց, որպեսզի տղաները հասնեն Պրահա եւ ստանան անհրաժեշտ բուժօգնություն: Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ պատերազմից հետո մեկնելով Հայաստան, տեղում ծանոթացել է իրավիճակին եւ որոշում կայացրել, որ ամենաառաջնային օգնության կարիք ունեն պրոտեզավորման ենթակա տղաները եւ պետք է նրանց օգնել: Այդ պատճառով էլ Հայաստանում հիմնել է «Տուր ինձ հույս» կազմակերպությունը, որի միջոցով սկսվել է դրամահավաք:

Գալով Պրահա, Սոնան շահավետ պայմանագիր է ստորագրել պրոտեզավորում իրականացնող գերմանական Օտտոբուկ ընկերության հետ, որը առաջարկել է 33 տոկոսանոց զեղչ: Բացի այդ, Սոնա Վարդանյանը հրավեր է ստացել չեխական կառավարող ԱՆՈ կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչների կողմից եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե տղաներին անհրաժեշտ լինի վիրահատել, ապա Պրահայի Զինվորական հոսպիտալում չեխ բժիշկները դա կիրականացնեն անվճար հիմունքներով:

Սոնայի ասելով, առայժմ իրենք կօգնեն ոտքերի պրոտեզավորման կարիք ունեցող զինվորներին, քանի որ Հայաստանում ծնկից ցածր պրոտեզավորում իրականացնում են, սակայն ծնկից բարձր դեպքերում շատ բարդ է եւ դժվարություններ ունեն:

«Մեր շահառուները հիմնականում ծանր հիվանդներն են»-ասում է նա: Առաջին փուլով Պրահայում պրոտեզավորում կստանա հինգ հայորդի, Արամն ու Նորայրը, ովքեր արդեն ժամանել են, եւ ապաՙ Սարգիս Ֆիդանյանը , Էրիկ Գրիգորյանը եւ Սարգիս Սարգսյանը :

Այսպիսով, տղաները երեք ամսվա ընթացքում կստանան անհրաժեշտ բուժօգնությունը, ապա կտեղափոխվեն Հայաստան, ուր արդեն պայմանավորվածության համաձայն կանցեն վերականգնողական շրջանը:

Տեղեկացնենք, որ Սոնա Վարդանյանը եւ իր ընկերները 44 օրյա պատերազմի ընթացքում իր «Սոնատա» վարսավիրանոցում կազմակերպեցին վարսահարդարման բարեգործական ծառայություն, եւ հավաքված մոտ 25 հազար եվրո գումարը ուղարկեցին Հայաստանի ու Արցախի տարբեր բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների, որից հետո որոշեց հիմնել այս հիմնադրամըՙ զինվորների պրոտեզավորման համար:

Պրահայի հյուրանոցում մեր զինվորներին ողջունել են նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հովեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը , որոնք իրենց խոնարհումն են բերել մեր զինվորներին, եւ շնորհակալանքը կազմակերպիչ Սոնա Վարդանյանին: Վերջինիս իրենց շնորհակալությունն են հայտնել նաեւ զինվորները: Նրանք բարձր տրամադրությամբ պատրաստվում են առաջին հետազոտություններին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել մեր զինվորներին, կարող են փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներինՙ

Euro 118114021080803

Swift ANIKAM22

Dolar 11814021080801

Swift ANIKAM22

RUBLI 11814021080802

swift AMIKAM22

Arm. Dram 11814021080800

Swift AMIKAM22

Give Me Hope NGO

Նախորդ գրառումը

Շիրակի մարզի դատախազության մի խիստ «տարօրինակ» գրության մասին

Հաջորդ գրառումը

ՈՍԿԻԻ ՇՈՒԿԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՍԿԻԻ ՇՈՒԿԱՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական