Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԲՐԻԵԼ ԴԵՎԵՋՅԱՆ, ՊԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Հայկական ծագում ունեցող հազարավոր ֆրանսիացի երիտասարդներ համախմբվեցին Արցախի պաշտպանության շուրջ, ինչի մասին է վկայում, օրինակ, Հայ դատի պաշտպանության կոմիտեի եւ ՀՅԴ Նոր Սերունդի շարքերի համալրումը նորանոր անդամներով: Քանի որ դժվար է սոցիալական ցանցերում եւ իրականում հաշվարկել յուրաքանչյուր գործողություն, ուստի մենք կանգ կառնենք խոստումնալից ապագա ունեցող Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի մի երիտասարդ ուսանողի դիմանկարի վրա:

Ֆրանս Արմենի – Գաբրիել Դեւեջյա՛ն, դուք Պատրիկ Դեւեջյանի թոռն ենք, որի հետ բազմիցս եղել եք Հայաստանում: Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչն է ամենաթանկ բանը, որ ձեր պապը փոխանցել է ձեզ, եւ ի՞նչ է ձեզ համար հայկական ինքնությունը:

Գաբրիել Դեւեջյան- Առաջին անգամ պապիս հետ Հայաստանում եղա, երբ տասնչորս տարեկան էի: Այդ ժամանակ ես ու զարմիկս Հայաստանի մասին գիտեինք միայն այն, ինչ որ նա պատմել էր մեզ, եւ մենք անպայման ուզում էինք ճանաչել այն: Հիշում եմ, որ գնացինք Թուրքիայի սահմանի մոտ, եւ բլրի գագաթից կարող էինք տեսնել Անին: Ես ասացի նրան. «Ի՜նչ ցավալի է, մենք երբեք չենք տեսնի այդ եկեղեցիները, դղյակներն ու աշտարակները»: Նա թոթվեց ուսերն ու պատասխանեց. Մենք ավելի քան հինգ հազար տարեկան ենք, դու ինչ էՙ իրո՞ք կարծում ես, որ մենք երբեք այնտեղ չե՞նք գնա: Հային դռնով դուրս անեսՙ պատուհանից ներս կգա»: Ահա այս հույսն է մարմնավորում ինձ համար հայ լինելը:

– Վերջերս Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որի երրորդ կուրսի ուսանող եք, ստեղծել եք հայկական ընկերություն: Ի՞նչ նպատակներ եք հետապնդում:

– Ռոզա Շահինյանի հետ միասին ստեղծել եմ այդ ընկերությունը, որի նպատակն է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ուսանողներին ծանոթացնել Հայաստանը: Մենք աշխարհի հնագույն ազգերից մեկն ենք, մշակույթովՙ եվրոպական, սակայն անծանոթ ենք մնում արեւմտյան հանրությունների մի ստվար զանգվածի: Սա անուղղելի չէ: Կարծում եմ, որ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ուսանողները շատ բաց են այդ հանդիպումների համար եւ, ի դեպ, Արցախի հակամարտության պատմական աղբյուրների վերաբերյալ մեր առաջին գիտաժողովը մեծ հաջողություն ունեցավ: Հուսով ենք, որ դրանք կշարունակվեն, եւ պատրաստում ենք նաեւ միջոցառումներ հայ երաժշտության, գրականության ու կերպարվեստի շուրջ:

– Ինչպե՞ս տարաք Ղարաբաղի պատերազմի այդ 43 օրերը: Ի՞նչ կարծիքի եք Սփյուռքի համախմբման եւ այն մասին, թե ինչպես ֆրանսիական հանրային կարծիքն ընկալեց այդ հակամարտությունը:

– Ինչպես բոլոր հայերի համար, դա ահավոր ցավոտ էր: Կարծում եմՙ Սփյուռքն արեց ինչ կարող էր: Նա նույնպես պատրաստ չէր պատերազմին. եւ ինչպե՞ս հանդիմանել նրան դրա համար: Իհարկե, հաղորդակցությունը դժվար էր, ֆրանսիացիները հաճախ այլ հետաքրքրություններ ունեն, քան փոքրիկ Հայաստանը: Հաղորդակցական դաշտն այսօր անմշակ տարածք է, որտեղ պետք է գործի համայնքը: Եթե նրանց բացատրվի, մարդիկ պատրաստ են հասկանալ, որ այն, ինչ խաղարկվում է Հայաստանում, ինչ-որ կապ ունի Եվրոպայի ճակատագրի հետ: Մեծ թվով ջիհադիստներ Արցախ ուղարկելով ու Ֆրանսիայի նկատմամբ բոյկոտ հրահրելովՙ Էրդողանը մեծ «գնահատանքի» հավաստիացումներ արեց մեզ: Սակայն դա բավարար չէ, այժմ Հայաստանը պետք է այնպես անի, որ Եվրոպան լսի իրեն, եւ որպեսզի այլեւս նման ողբերգություն չլինի, նա պետք է վերանայի իր դիվանագիտական ռազմավարությունը: Ես համոզված եմ, որ մոտ ենք դրան:

– Ի՞նչ կարծիքի եք Ֆրանսիայի հայկական համայնքի ապագայի մասին:

– Կարծում եմ, որ Ֆրանսիայի հայկական համայնքում կան շատ բարձրարժեք մարդիկ, որոնց ներգրավվածությունն անսահման է: Դեռ Միսաք Մանուշյանից սկսած, հայերի նվիրվածությունը Ֆրանսիային կասկածից վեր է: Լուի Արագոնն իր «Կարմիր ազդագիրը» բանաստեղծության մեջ, որ լավագույնս նկարագրում է այդ հայ-ֆրանսիական ոգին, ասված է. «…երջանիկ ապրես Երեւանում» եւ «…Ֆրանսիա կոչելովՙ կռվեցին ու ընկան»: Ես վստահում եմ, որ իմ սերունդը կշարունակի գործը: Արցախի պատերազմի շուրջ ես հանդիպեցի իմ տարեկից ծագումով հայ շատ ֆրանսիացիների, որոնք հպարտ ու բարձր են պահում իրենց ծագումն ու եվրոպական արժեքները: Նախորդ սերունդները կարողացան պահպանել իրենց հիշողությունն ու ինքնությունըՙ միեւնույն ժամանակ օրինակելու արժանի ինտեգրացիա հաջողելով: Ես կարծում եմ, որ ի՛մ սերունդը պատրաստ է շարունակել այդ գործըՙ ճանաչել տալով հայ մշակույթը Եղեռնից անդինՙ չմոռանալով նրա պատմությունը: Մենք այլեւս չպիտի ցավով վերապրող ժողովուրդ խորհրդանշենք, այլ հակառակըՙ մի աշխույժ ու դինամիկ ուժ:

France Armռnie-ից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴ-ՄԵՂԵԴԻՆ

Հաջորդ գրառումը

ԲՈԲ ԱՎՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՈԲ ԱՎՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական