Երեկ ծննդյան տարեդարձն էր մեր բազմաշնորհ եւ հմայիչ աշխատակից, արվեստաբան, կինոգետ, վիպագիր, լեզվագետ ու թարգմանիչ Արծվի Բախչինյանի ։ Ծննդյան առիթով, խմբագրության եւ բազմահազար ընթերցողների անունից ջերմորեն շնորհավորում ենք նրան, ինչպես նաեւ տիկնոջը, 4 զավակներին, քրոջը եւ ծնողքինՙ Հենրիկին ու Հեղինեին։
Գիրդ թող միշտ փայլատակի, միտքդ պայծառ թող մնա, աշխարհասփյուռ ծանոթություններիդ շրջանակը թող է՛լ ավելի ընդլայնվի, սիրելի՛ Արծվի։