Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Vogue» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ

19/12/2020
- 19 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգտագործելով գունային խիզախ եւ անսպասելի նրբերանգներՙ լուսանկարչուհի Լիանա Գրիգորյանը կարողանում է ստեղծել գեղարվեստական պատկերներ, որոնք անմիջապես տեղ են գտնում «Vogue» եւ «Cosmopolitan» նորաձեւության ճանաչված պարբերականների էջերում, տեղեկացնում է Լոս Անջելեսից Անի Դյուզդաբանյան-Մանուկյանը :

Լիանայի անցած ճանապարհը, սակայն, հեշտ չի եղել: Առցանց հարցազրույցի ժամանակ «Միրոր-Սփեքթեյթրի» թղթակից Անի Մանուկյանը պարզել է, որ Լիանան Երեւանից էՙ Կովկասի ինստիտուտի շրջանավարտ: Հետեւել է հայտնի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի վավերագրական լուսանկարչության դասընթացներին: Մ. Նահանգներ տեղափոխվելու երազով երբեք չի տառապել: Իր բոլոր ազգականները Եվրոպայում են ապրել, բայց ընկերուհիները համոզել են նրան իրենց հետ մասնակցելու «գրին քարտ» կոչված վիճակախաղի: Ընկերուհիների բախտը չի բերել, միայն ինքն է շահել քարտը եւ 2013-ի իր ծննդյան օրը ոտք դրել Մ. Նահանգներում, որտեղ ծաղկեփնջերի փոխարեն բազմաթիվ մարտահրավերներ էին սպասում նրան: Անհրաժեշտ էր բարելավել անգլերենի իմացությունը, աշխատանք գտնել եւ բնակության հարցերը լուծել: Փորձառու տեսախմբագիր լինելով կարողացել է աշխատանքի անցնել տեղի հայկական հեռուստաընկերություններից մեկում, միաժամանակ լուսանկարելով հարսանեկան արարողություններ: Ընդունվել է Գլենդեյլի համայնքային քոլեջի լուսանկարչության բաժինը: Կատարած լուսանկարներն այնքան նուրբ մանրամասնություններ են ներառել իրենց մեջ, որ ճանաչված մոդելների ուաշդրությանն են արժանացել եւ շատ չանցած «Vogue» պարբերականը 7 լուսանկար է ընտրել տպագրելու համար իր «Ներքին խաղաղություն» վերնագրով ծրագրի էջերում: Նկարներում վարդագույն ծաղիկներն են խորհրդանշել պահանջված ներքին խաղաղությունը:

Այնուհետեւ սկսել է աշխատել «Elite LA»ի նման գործակալությունների հետ, որոնք նորաձեության մասնաճյուղեր ունեն Փարիզում, Նյու Յորքում եւ Միլանում:

«Vogue»-ը սիրում է, որ լուսանկարը բնական լինի եւ ինչ-որ գաղափար արտահայտի: Դա թիմային աշխատանք է եւ ինչքան էլ տաղանդավոր լինես, առանձին չես կարող ինչ-որ բանի հասնել», նշել է Լիանան:

Նրա հաջորդ մեծ ծրագիրը «Հայ կանայք Մ. Նահանգներում» նախագիծն է, որն ընդգրկելու է հայ կանանցՙ տարբեր ոլորտներում եւ տարբեր քաղաքներում ու նահանգներում:

Լիանայի մեծագույն քննադատը ինքն է, եւ իր այդ մոտեցումն է, որ հաջողություն է պարգեւում նրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻՑ ԵՐԵՎԱՆ. ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՄԵ՜Ն ԻՆՉԻՑ ՎԵՐ, ՍԻՐՈՒՄ Է ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱ ԻՐ ԱԹՈՌԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵ՜Ն ԻՆՉԻՑ ՎԵՐ, ՍԻՐՈՒՄ Է ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱ ԻՐ ԱԹՈՌԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական