Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԻՑ ԵՐԵՎԱՆ. ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

19/12/2020
- 19 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Տուն-տեղ թողել եկել ենք, մեր հալալ քրտինքով քարը քարին էինք դրել:

Արցախում տունը կորցրած ընտանիքը անորոշության մեջ է, չգիտի ինչ անել, ուր գնալ:

Միրզախանյանները սեպտեմբերի վերջին տեղափոխվել էին Երեւան մի քանի օրից հետ վերադառնալու հույսովՙ առանց հրաժեշտի: Բայց պարզվեց, որ այլեւս հետ դարձի ճամփա չունեն:

Տարիների ընթացքում ստեղծածին անգամ հեռվից չեն կարող նայելՙ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը այլեւս հայկական չէ:

«Ինչ ունեինք, էնտեղ ենք թողել, աննկարագրելի ցավ է: Մարդ պիտի իր մաշկի վրա զգա, որ հասկանա ինչ է նշանակում, երբ ամեն ինչ թողել դուրս ես եկել ու չես էլ ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվում հիմա էնտեղ», մեզ հետ զրույցում ասաց 32-ամյա Մարզպետ Միրզախանյանը :

Մարզպետի կինըՙ Ալիսան կորցրել է ինչպես իր ու ամուսնու ձեռքով կառուցած տունը, այնպես էլ հայրական տունը Ուխտաձոր գյուղում, որտեղ անցել են նրա մանկության տարիները:

«Տունը գնեցինք, այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում, սկսեցինք վերանորոգել, ամեն ինչ մեր ուզած ձեւով արել էինք, նույնիսկ հատուկ սենյակ էինք առանձնացրել երեխայի համար: Բայց ամեն ինչ թողեցինք ու եկանք, ամեն ինչ տվեցինք թուրքին», պատմեց 30-ամյա Ալիսան :

Դատարկաձեռն մնացած ընտանիքը երեխայի հետ մնում էին Երեւանի մանկապարտեզներից մեկում, ապա պատերազմի ավարտից հետո վերադարձել են Արցախ եւ այնտեղ էլ անորոշ պատասխան ստանալովՙ կրկին եկել Երեւան. «Պատերազմի ավարտից մեկ շաբաթ հետո վերադարձել ենք Արցախ, դիմեցինք Արցախի կառավարությանը, որ ինչ-որ տեղ տեղավորեն, բայց պատասխանեցինՙ այլեւս տեղ չունենք, եթե տուն ազատվի, ձեզ կտեղեկացնենք», ասաց Մարզպետը:

Ընտանիքը հիմա բնակվում է Երեւանի հյուրանոցներից մեկում, սակայն պատրաստվում է բնակարան վարձակալել եւ կյանքը նորից սկսել հանուն իրենց փոքրիկի:

Միրզախանյանները հագուստեղենը դեռ պահում են ճամպրուկներում, իսկ ականջը հեռախոսազանգին, որ զանգեն ու իրենց հետ կանչեն իրենց երկիր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՍԵՐ ԿԱ

Հաջորդ գրառումը

«Vogue» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«Vogue» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական