Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՍԵՐ ԿԱ

19/12/2020
- 19 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Ռուզանին տեսա, ոնց ասում ենՙ աչքս կերավ, մոտեցա, առաջարկություն արեցի, այնքան մինչեւ վերջին խոսքը համաձայնություն դարձավ: Դե ո՞ր մի կինը միանգամից կհամաձայներ:

Գրեթե մեկշաբաթյա տառապանքներից հետո արցախցի 55-ամյա Հայկազին հաջողվեց նվաճել իր հասակակից Ռուզանի սիրտը: Պատերազմի արհավիրքից մազապուրծ մարդիկ հայաստանյան կացարաններից մեկում որոշեցին այս դառն օրերը մի քիչ քաղցրացնել միասին:

Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում եւ ո՛չ մեկի աչքից:

Տնօրեն Լիլիա Աբրահամյանը , նկատելով Հայկազիՙ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ նրա, այնուհետեւ արդենՙ Ռուզանի հետ: Հարսնացուի համաձայնությունը ստանալուց հետո որոշվել է հարսանիքի օրըՙ երկու օրում «հայկական ադաթներով» հարսանիք է կազմակերպելՙ հարսին իր սենյակից հանդիսավոր կերպով փեսայի սենյակ ճանապարհելու համար:

«Երբ Ռուզանը ճաշարանում հաց էր ուտում, Հայկազը միշտ գնում, կողքին նստում էր: Մյուսները նախանձով էին նայում»,- պատմում է Լիլյան, ապա ավելացնում. «Երբ երկուսով մոտս եկան, թե որոշել ենք ամուսնանալ, շատ էի ուրախացել»:

Մարդիկ պատերազմից հետո ծնված սիրո հանդեպ անտարբեր չեն մնացել: Կարճ ժամանակ անց թե՛ հարսի շոր է գտնվել, թե՛ ծաղկեփունջ, թե՛ մատանիներ ու հարսանեկան տորթ, անգամՙ օժիտ:

Հայկազը տասը տարուց ավելի Քաշաթաղի Իշխանաձոր գյուղում էր ապրում: Պատերազմը ստիպեց միայնակ լինելուց բացի նաեւ անտուն դառնալ: Ռուզանն էլ եկել է Ստեփանակերտից, մի որդի ունի, ամուսին չունի:

«Հիմա այն տարիքս է, որ ուզում եմ ընտանիք ունենալ, մի հատ ջան ու ղուրբան ասող ունենալ, իմ ընտանիքի հետ նստեմ, երջանիկ հաց ուտեմ: Հետագան էլ հետո կերեւա, ես էլ տուն չունեմ, ինքն էլ, ժամանակավոր այստեղ կապրենք, մինչեւ տեսնենք ինչ կլինի, հիմա հնարավորություն չունենք, որ ասեմՙ կառանձնանանք»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկազը:

Լիլյան իրենց հյուրընկալ հարկի տակ ապաստանած արցախցիների մասին խոսում ու պատմում է մեծ ոգեւորությամբ ու սիրով:

«Հարսանիքի նախորդ օրը, երբ Հայկազին ասացիՙ ո՞նց ես, ասացՙ օդերում»,- ժպիտով պատմում է Լիլյան, շեշտելով, որ իր մոտՙ կացարանում միայնակ մարդ չի մնալու: Բացատրելով, որ դժվար է միայնակ ապրելը: Դժվարություններն ավելի արագ կարելի է հաղթահարել ոչ թե մենակ, այլ երկուսով»:

Պատերազմը երկուսի տունն էլ ավերեց, երկուսին էլ օգնեց, որ գտնեն իրար: Պատերազմից հետո սեր կա, պատերազմից հետոՙ առավել քան երբեւէ պետք է սիրել: Սեր լցրեք օդ, որ շնչենք սեր, ապրենք սեր ու սիրով հզորանանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԳԻՐՔՆ ԱՐԱԲԵՐԷՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻՑ ԵՐԵՎԱՆ. ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻՑ ԵՐԵՎԱՆ. ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական