Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԳՈՒՅՆ ՈՒՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

11/12/2020
- 11 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չորեքշաբթիՙ դեկտեմբերի 9-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող վարչապետ Փաշինյանի ձայնը վերջին մեկ ամսվա մեջ առաջին անգամ պիանիսիմո- պիանոյից ֆորտե էր դարձել, իսկ փողկապի մուգ կարմիր երանգը հասկացնել էր տալիս, որ նա սուգի ու վշտի, պատերազմում պարտված երկրի ղեկավարը չէ, հաղթող է եւ դիրքերը չի զիջելու փողոցում այդ պահին հավաքված այն հանրույթի պահանջով, որ… իր բնորոշմամբՙ «ժողովուրդը» չէ:

Իմ հիշողությամբ այս կոչականը ոչ ոք այնքան չի մաշեցրել, որքան նախկինում լրագրող, ապաՙ խմբագիր, վերջին երկու տարին էլ ֆեյսբուքի ժամապահությամբ զբաղվող ՀՀ վարչապետը, որի բանավոր խոսքին 2018- ից ի վեր ուշադիր հետեւելով միշտ տատանվել եմՙ նրա դրոշ ժողովուրդ բառը էթնո՞սն է, թե՞ demos-ը: Գերմանացի իմ բարեկամները, որ հետեւում էին Հայաստանի «մեսիայի» (այս մակդիրը գերմանական մամուլի բնորոշումն է) բառապաշարին, առանց վարանելու դրոշմում էինՙ populus: Պոպուլիստը հաճախ է բաժանում «ժողովուրդ» եւ «էլիտա» հասկացությունները եւ իրեն վերապահում «հասարակ» կամ «պարզ» ժողովրդի անունից հանդես գալու դերը: Այդ դերը շատ լավ սերտել են «Իմ քայլի» պատգամավորները, իսկ նրանցից Ալեն Սիմոնյանը հենց այդ բաժանումը շեշտադրեց օրեր առաջ: Ժողովուրդը հոգնակի է, բազմիմաստ, զգայական, գաղափարաքաղաքական մեծ տարողությամբ, այդ բառը միջոց էՙ հեշտ բեւեռացնում է, ուռկանի մեջ հավաքում նրանց, որ ցավ չեն զգում, երբ սեւազգեստների հանրությունը ստվար շերտ է դառնումՙ վշտից:

Պատերազմից առաջ 2018-ից ի վեր, մանավանդ ընտրությունների շեմին «մեսիան» հորդորել էր, որ իրենցՙ ժողովրդի ազնիվ շերտի նախընտրելի տարբերությունը մյուսներիցՙ «նախկիններից», սպիտակՙ անմեղ ու մաքուր լինելն է: Իշխող մեծամասնության այդ գույնին հավատարմությունը չի խամրում նույնիսկ 44-օրյա պատերազմիՙ սեւաներկ իրականության մամլիչի տակ, քանզի իրենք, եթե կքել են, ապա դրա վերբալ ծանրության տակ, երբ փշաքաղվել են վարչապետի պաթետիկ խոսքիցՙ «ես պատրաստ եմ մեռնելՙ հանուն հայրենիքի»: Բարեբախտաբար հրադադար եղավ, եւ վարչապետը չհասցրեց իրագործել ժողովրդի փխրուն սրտին ուղղված այս մի խոստումը, ուՙ populus-ին վշտակիր ու սգակիր չդարձրեց: Վշտակիր, սգակիր, անհույս, անհավատ դարձավ հանրության այն հատվածը, որ … ժողովուրդ չէ, նրան չես գտնի հրապարակում: Սեազգեստ մարդկանց այդ հավաքականությունը քար է դարձել այն մեծ դավադրությունից, որ կոչվում է պատերազմ, ո՛վ կարող է մեղադրել նրանց, որ մարմնին տրվող «պատվից»ՙ իրենց որդիներին հողին հանձնելուց հետո մարմնով տկար են այնքան, որ չեն փակում «պետության հետ ինքնիրեն նույնացրած», սեւի մեջ կուչ եկած երկրիՙ կարմիր փողկապ նախընտրող վարչապետի ճանապարհը… այս կարմիրը երկյուղի ու վախի, բարոյական նահանջի կնիքն է, ինքնախաբեությամբ այն չես հաղթահարի:

Անվտանգության երաշխիքների բացական ճզմում է մեր առօրյան, հանդերձի ինչ գույն էլ ընտրենք, մեր ներսում մութ է ավելի, պայծառ երանգներ չկան, քանզի վստահության դեֆիցիտն ամեն օր ավելի հոծ գիծ է դառնում: Իսկ երկու տարի առաջ գծվածՙ սպիտակ- սեւ սահմանը քակել է վստահությունից էլ անդինՙ մեր գույնը ձեր գույնը չէ: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը անցյալ շաբաթ այցելել էին զոհված Վրեժ Պողոսյանի ընտանիքին ու նրանցՙ սպիտակ ու բեժ հանդերձանքն այնքան որոշակի էր մատնում, որ տիկնայք սրբազան երդում են տվել չխախտել քաղաքական գունաբաժանումը: Այլապես սգավորներին կարեկից լինելու, նրանց զգայական աշխարհին համերաշխությունը պիտի պարտադրեր հայոց ավանդույթի մեջ արմատացած մուգ երանգներ: Հարգանքի բացահայտ բացակայությունն ավելի սուր եմ զգում, քանզի Գերմանիայում, ուր աշխատանքային հեւքով առօրյան մերժում է շքեղ հանդերձը, հուղարկավորման առիթով հավաքված, սգավոր, սգակից հանրությանը միանգամից կարող ես տարբերակել: Հիմնականում սեւ, հազվադեպ այլ գույնի մուգ հագուկապը, որ երկգույն է դառնում սպիտակ շապիկի համադրությամբ, չի հանդուրժում որեւէ բացառություն: Այս ավանդույթից չի շեղվում առօրյայումՙ աշխատավայրում, կամ ռեստորանում ջինսը գերադասող գերմանացին, նրան սովորեցրել են հարգել մահացածին, նրա հարազատների վշտին հաղորդակից լինելՙ այլ երանգ չպարտադրելով:

Հեղափոխականն իհարկե մերժում է ավանդույթը. Մերժում է ինքնիշխան պետություն, արժանապատվություն ունենալուՙ հայ ժողովրդի վերականգնվող ավանդույթը: Պետության ինքնիշխանությունն ու հայրենիքը չհանձնողների անուններն ամեն օր ավելանում են: Մահը գոցել է նրանց աչքերը, բայց եռագույնի մեջ փաթաթվածՙ նրանք դիակ չեն, Եռաբլուրն այն բարձրակետն է, ուր ամփոփվածներին արալեզներն անտեսանելի կերպ են շնորհել, նրանք շատ շուտով քաղաքական սպիտակ, կարմիր երանգ նախընտրող դիակներին կնետեն փողոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆԻՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀՈԳՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
Հաջորդ գրառումը

ՀՈԳՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական