Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՆ ԲԱՆԱԼԻՆ 44 ՕՐ ՁԵՌՔՈՒՄ ՊԻՆԴ ՊԱՀԱԾ, ՀՈՒՅՍՆ ԷԼ ՉԿՈՐՑՐԱԾ` ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Լյոխ լավա լինելու: Քինում ենք մեր հողին, մեր երկիրը նորից ոտքի հանենք:

Նոյեմբերի 14-ինՙ հրադադարի հայտարարությունից հինգ օր անց, Երեւանից Արցախ ուղեւորվեցին առաջին ավտոբուսները: Տասնմեկ ավտոբուս Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքից շարժվեցին դեպի Արցախ: Երեւանում ապաստանած հազարավոր արցախցիներից շուրջ 200-ը մեկնեցին իրենց ծննդավայր, հաջորդ օրերին նրանց թիվը կրկնապատկվեց, եռապատկվեց:

«Ամեն ինչ էլ կհաղթահարենք. կարեւորը գնանք մեր տուն, մեր հողում լինենք: Դժվարություններին սովոր ենք, երեք պատերազմ ենք տեսել, էս էլ կանցնի», ասաց 35-ամյա Նարինեն , ապա ավելացրեց, որ դժվարանում է պատկերացնել քաղաքը ավերված, բայց հուսով է, որ շատ շուտով նորից ոտքի են կանգնելու:

Ճարտար գյուղից 85-ամյա Լուսիկ տատը լսելով ԱՀ նախագահի հայտարարությունըՙ միանգամից հավաքել է իրերը, որ տեղափոխվի Ճարտար. «Էլ չեն կրակում, Ճարտարն էլ մեր մոտ է: Նախագահը, որ ասում է հետ եկեք, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Գնանք հասնենք մեր տներին, թոռներս էնտեղ են, գնամ բալեքիս տեսնեմ», ասաց Լուսիկ տատը, իսկ որդինՙ 60-ամյա Սահակն ասում է, որ ծանոթներից ճշտել է, կրակոցներ չկան ու որոշել են վերադառնալ. «Ճարտարում տուն-տեղ, անասուն, հող ենք թողել, գնանք հասնենք, որ տեր կանգնենք էտ ամեն ինչին»:

Վախը սրտում, բայց նոր կյանք սկսելու հույսով, 30-ամյա Անահիտը վերադառնում է Ասկերան: Զրուցակիցս իր խոսքում ասաց, որ ամեն ինչի մասին էլ մտածում է, երեխաների համար է մի փոքր վախենում, բայց ասում էՙ «Մեզանից հասնում է գնալը, իսկ անվտանգության մասին էլ թող իշխանությունը մտածի»:

Ժպիտը դեմքներին, բայց մռայլ մտքերով, Մհեր պապն ու կինն էլ են վերադառնում իրենց տուն, ուրախ են, որ հետ են գնում, բայց չէին ուզում այս գնով հետ գնալ. «Էստեղ մեզ շատ լավ ընդունեցին, բայց դե մենք մեր տուն ենք ուզում գնալ: Գնանք ապրենք, շենացնենք, թող թուրքն էլ կողքից տեսնի ու նախանձի: Մեզ մեր տները մնացին, իսկ իրենք թող գնան իրենց ֆոսֆորի վրա ինչ ուզում են անեն», ասում է Մհեր պապը, իսկ կինըՙ տիկին Մանիկը, ավելացրեց, որ պատերազմը կարող էր ավելի շուտ վերջանալ ու զոհերն էլ քիչ կլինեին. «Մենք հեչ, մեր 18 տարեկան մատղաշ երեխեքն էին ափսոս»:

Հույսը չկորցնելով, մտքում լավ բանի սպասելով ու տան բանալին ձեռքներում պինդ բռնածՙ արցախցիները վերադառնում են իրենց հայրենիքՙ ապրելու ու արարելու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԱՅՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՅՍ ԴԱՌՆԱՀԱՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍ ԴԱՌՆԱՀԱՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական