Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԱԻՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թամարա Կալուստյանի ծննդյան 95-ամյակի առթիվ

«Ազգի» սեպտեմբերի 18-ի համարում տեղ գտած Վլադիմիր Վիսոցկու մտերիմ Լեւոն Քոչարյանի մասին Արծվի Բախչինյանի հոդվածը լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում: Այս համարում հրատարակում ենք նույն հեղինակի հոդվածը ռուսական մշակույթի մեկ այլ մեծանուն արվեստագետիՙ դերասանուհի Ֆաինա Ռանեւսկայայի հայազգի մտերմուհու մասին…

Խմբ.

Հոկտեմբերի 1-ին լրացավ ուկրաինացի կամերային երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտական մանկավարժ Թամարա Սերգեեւնա Կալուստյանի (Թամարա Սեդրակի Գալուստյանց) ծննդյան 95-ամյակը: Չգիտենք, թե Ուկրաինայում կանդրադառնա՞ն արդյոք, սակայն մենք ցանկանում ենք հայ ընթերցողներին ներկայացնել այդ արվեստագիտուհուն…

Նա վիճակված էր անուն հանել ոչ այնքան իբրեւ արվեստագիտուհի, այլ իր անունը հավիտյանս շաղկապել ռուսական մշակույթի ամենից տաղանդավոր, սիրված, արտակենտրոն արվեստագիտուհիներից մեկիՙ լեգենդար դերասանուհի Ֆաինա Ռանեւսկայայի անվանըՙ որպես վերջինիս մտերմությունը վայելած բառացիկ անձնավորություն…

Թամարա Կալուստյանը ծնվել է 1925-ին, Կիեւում, ծնունդով բաքվեցի մաթեմատիկոս Սեդրակ Կալուստյանցի եւ բալետի պարուհի Ելենա Գրավեի ընտանիքում: Մոր կողմից թոռն է մաթեմատիկոս, ակադեմիկոս, ռուսական առաջին խոշոր մաթեմատիկական դպրոցի հիմնադիր Դմիտրի Գրավեի: Մանկուց քրոջՙ Ելենայի հետ բալետ է սովորել Կիեւի գիտնականների տան բալետի ստուդիայում, հետագայում Ելենա Կալուստյանցը դարձել է բալետի պարուհի:

1941 թվականին Թամարան ընդունվել է Կիեւի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, սակայն Կիեւի բռնազավթման պատճառով ուսումն ընդհատվել է: 1950 թվականին ավարտել է Կիեւի համալսարանը, դասավանդել է գերմաներեն: 1946-1951 թվականներին միաժամանակ վոկալ է ուսանել գիտնականների տան վոկալ եւ օպերային ստուդիայում:

1951-ին Ուկրաինայի ինքնագործունեության հանրապետական ստուգատեսում Թամարա Կալուստյանը գրավել է առաջին տեղը Եվգենյա Միրոշնիչենկոյի հետ, ինչի շնորհիվ ընդունվել է Կիեւի կոնսերվատորիաՙ ուսանելով հայտնի ուսուցիչների մոտ: 1959-ին դարձել է հանրապետական վոկալ մրցույթի դափնեկիր, նույն թվականին սկսել իր աշխատանքը որպես Ուկրկոնցերտի մենակատար: Շրջել է Խորհրդային Միության քաղաքներումՙ կատարելով Բախի, Հենդելի, Պերգոլեզիի եւ այլոց ստեղծագործությունները: 1972-1988 թվականներին Կալուստյանը եղել է Կիեւի ֆիլհարմոնիայի մեներգչուհի, առաջին անգամ Կիեւում նա է կատարել Դմիտրի Շոստակովիչի եւ Սերգեյ Պրոկոֆեւի մի շարք վոկալ գործեր, Բորիս Տիշչենկոյի, Վալերի Գավրիլինի եւ խորհրդային այլ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Կալուստյանի երգացանկում ընդգրկված էին ռուս կոմպոզիտորների ռոմանսների լայն ընտրանի, Վագների, Մալերի, Շումանի, Վոլֆի վոկալ շարքերը բնօրինակ լեզվով: Նա համագործակցել է ուկրաինացի ժամանակակից բազմաթիվ կոմպոզիտորների հետՙ կատարելով մասնավորապես Բորիս Լյատոշինսկու, Յուլի Մեյտուսի, Յուդիֆ Ռոժավսկայայի, Նիկոլայ Լիսենկոյի, Գեորգի եւ Պլատոն Մայբորոդների, Իվան Կարաբիցի, Անդրեյ Շտոգարենկոյի եւ ուրիշների գործերը: Կալուստյանը մասնակցել է Հայդնի, դե Ֆալայի, Բրիթենի, Ստրավինսկու, Վոլֆի, Կոդայի որոշ ստեղծագործությունների առաջին կատարումներին ԽՍՀՄ-ում:

1961-1974 թվականներին Կալուստյանը եղել է Ուկրկոնցերտի կրկեսի եւ էստրադային արվեստի ստուդիայի վոկալի ուսուցիչ, նրա ուսանողների մեջ են Կիեւի օպերետի, օպերայի, մանկական երաժշտական թատրոնի մեներգիչներ, էստրադային երգիչներ: 1989 թվականից ղեկավարել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի Կիեւի գիտնականների տան վոկալ-օպերային ստուդիան:

Թամարա Կալուստյանը հայտնի է իր քաղաքացիական դիրքորոշմամբ: 1968 թվականին նա ստորագրել է այսպես կոչված «Կիեւյան նամակը»ՙ ի պաշտպանություն լրագրող, ԽՍՀՄ ժամանակների այլախոհ, հետագայումՙ անկախ Ուկրաինայի քաղաքական գործիչ, ուկրաինական ժողովրդական շարժման հիմնադիրներից Ուկրաինայի հերոս Վյաչեսլավ Չոռնովիլի (1937-1999): Արդյունքում, նրա կատարողական կարիերան 10 տարվա ընթացքում ենթարկվել է զգալի սահմանափակումների:

37 տարի շարունակ, 1947 թվականից ի վեր, Կալուստյանը սերտ բարեկամությամբ կապված է եղել Ֆաինա Ռանեւսկայայի հետ, որի մասին հիշողությունները նա պատմել է ժամերով…

Նրանց ծանոթությունը արտասովոր է եղել: Ռանեւսկայան Մոսկվայի Դրամայի թատրոնի կազմում հյուրախաղերով եկել է Կիեւ: Թամարայի ընկերուհիներից Իրինան, դիտելով Ռանեւսկայային Լիլիան Հելմանի «Աղվեսիկներ» պիեսի բեմադրության մեջ, շտապել է հյուրանոցՙ դերասանուհուց ինքնագիր խնդրելու: Սակայն նրան տեղեացրել են, որ Ռանեւսկայան ջերմության մեջ զառանցում է, իսկ Կիեւի կենտրոնական հիվանդանոցը հրաժարվում է նրան ընդունել: Իրինան անմիջապես զանգահարել է Թամարային, որի ընտանիքում հաճախ էին լինում Կիեւի հայտնի բժիշկները: Եվ Թամարայի ծնողների շնորհիվ միայն նշանավոր դերասանուհուն տեղափոխել են հիվանդանոց եւ բուժել են երկկողմանի թոքաբորբը: Թամարան իր ողջ ուսանողական թոշակը ծախսել էՙ հետպատերազմյան աղքատ Կիեւում գնելով ծիրան, տարել է հիվանդանոցՙ Ռանեւսկայային: Այդպես էլ սկսվել է բարեկամությունը 22-ամյա Թամարայի եւ 51-ամյա Ռանեւսկայայի միջեւ: Երկու շաբաթ անց դերասանուհին հիվանդանոցից դուրս գրվելովՙ վերադարձել է ոչ թե հյուրանոց, այլ Կալուստյանների բնակարանըՙ ապրելով առանձին սենյակում, մինչեւ լիովին ապաքինվելը: Ռանեւսկայան օգնել է Թամարային մասնագիտական կողմնորոշման մեջ: «Դու աստվածային ձայն ունես,- ասել է մի անգամ,- հերի՛ք թռվռաս, կա՛նգ առ վոկալի վրա»: Թամարան իր մոսկովյան համերգները ծրագրել է այնպես, որպեսզի կարողանա մի քանի օր մնալ նրա մոտՙ չմոռանալով իր հետ տանել դերասանուհու սիրած թխվածքներից: Ռանեւսկայայի մոտ նա ծանոթացել է Աննա Ախմատովայի եւ Գալինա Ուլանովայի հետ, երբեմն նրա հյուրերի մոտ կատարել դերասանուհու սիրած ռոմանսները: Ռանեւսկայան հաճախ է իր դժվարին պահերին իր մոտ կանչել Թամարայինՙ անվանելով նրան իր պահապան հրեշտակը: Թամարա Կալուստյանը եղել է Ռանեւսկայայի կողքին նրա մահվան տարում նույնպես, նա է մնացել դերասանուհու բնակարանում, երբ բժիշկները նրան անվերադարձ տարել են իր բնակարանից…

Ո՛չ Ռանեւսկայան, ո՛չ Թամարան երբեք չեն ամուսնացել, չնայած երկուսն էլ ունեցել են երկրպագուներ: Ռանեւսկայան հրաժարվել է առողջարաններիցՙ չցանկանալով թողնել շանը, իսկ Թամարան երբեք չի այցելել հարազատներին Գերմանիայումՙ չցանկանալով թողնել կատվին: Ռանեւսկայան միշտ պաշտպանել է հալածվածներին, Թամարան էլ, ինչպես նշվեց, իր ստորագրությունն է դրել ի պաշտպանություն ուկրաինացի այլախոհի…

Եվ մինչ օրս Թամարա Կալուստյանը մատին կրում է մի հասարակ սպիտակ կոճակՙ Ֆաինա Ռանեւսկայայի նվերը, որը նրա համար դարձել է մի յուրահատուկ թալիսման…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ադեկվադ» միաբանության բոլոր անդամները բերման են ենթարկվել

Հաջորդ գրառումը

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական