Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԻՆ ՀԱՅԻ ԴԵՄ ՀԱՅՆ Է ՀԱՆԵԼ

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ պատերազմ էր, ազգը համախմբված էր. սոցցանցերում հաղթանակի, պատերազմական իրավիճակի մասին տարաբնույթ լուրեր էին տարածվումՙ ազգը բաժանելով մանր խմբերի, բայց հիմնականում բոլորս միասնական էինք: Միասնական ցասումով էլ ընդունեցինք Արցախի կապիտուլյացիայի մասին թրքահաճո ու ռուսահաճո փաստաթղթի ստորագրման իրողությունը: Միասնական ցասումը րոպեներ անց հմտորեն պառակտվեց, այլապես պատրաստվում էր ահագնանալ ու իր ճանապարհին ամեն ինչ կործանելՙ մինչեւ հասներ վերջանկետինՙ վարչապետական բունկեր: Ցասումը կանխվեցՙ դեռ չձեւավորված: Ոստիկանական ուժերը սուսուփուս հետ քաշվեցին, որպեսզի ամբոխն անարգել խորտակի ու ջարդի Կառավարության, Ազգային ժողովի, վարչապետի առանձնատան դռներն ու պատուհանները: Այնտեղ գտնվող բազմաթիվ վկաներ արդեն պատմել են, որ ոստիկանները դիտավորյալ չեն խոչընդոտել խուլիգանական արարքները, թույլ են տվել, որ ամբոխը հագուրդ տա իր ցասումին ու վայրագություններին: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ: Օձն իր պորտով, հավքն իր թեւով չի կարող մտնել ՀՀ կառավության ու խորհրդարանի շենքեր, էլ ուր մնացՙ Փաշինյանի առանձնատուն: Ո՞ւր կորան ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները, մի՞թե վախեցան գազազած ամբոխից: Իհարկե, ոչ: Հաջորդ օրերին այդ նույն ոստիկաններին հաջողվում էր Ազատության հրապարակում բողոքի ցույցի եկած քաղաքացիներին մեկիկ-մեկիկ բերման ենթարկել, իսկ համաձայնագրի ստորագրման չարաբաստիկ գիշերն իրավապահներն անցել էին ժողովրդի կո՞ղմը: Անշուշտ, ո՛չ, պարզապես այդ պահին այդպես էր պետք Փաշինյանինՙ չմիջամտել ու չկանխել, որ հետո խոսելու, արդարանալու տեղ ունենա: Պարզապես հանրության ուշադրությունը պատմական խայտառակության թեմայից շեղելու եւ տասներորդական կարեւորության դեպքի վրա կենտրոնացնելու համար շատ լավ մշակված սցենար իրականացվեց:

Իհարկե, գիշերային ամբոխի արարքն արդարացնել չի կարելի, թեեւ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ տաքգլուխ ջահելներին, որոնց մեջ քիչ չէին սադրողներն ու հրահրողները: Համաձայնագրի ստորագրման լուրը լսած այդ ո՞ր հայը կարող էր տիրապետել իրեն, վերահսկել իր արարքները: Մի խոսքովՙ հրաշալի կերպով մշակված սցենար, որը ջուր լցրեց Փաշինյանի ու նրա անձնուրաց պաշտպանների ջրաղացին: Արդյունքում խուլիգանական արարքներ կատարած ամբոխի նկատմամբ ձեւավորվեց հանրային բացասական կարծիք. քննադատողների մի ամբողջ բանակ պատերազմի պարտության ու համաձայնագրի ստորագրման մեղքը բարդեց դուռ-պատուհան ջարդածների վրա: Եվ սա ազգին պառակտելու, քաղաքացիական անհանդուրժողականության ու բախումների սկիզբն է միայն: Հային հայի դեմ հանելու ծրագիրն ընթացքի մեջ էՙ բաժանիր, որ տիրես անվրեպ քաղաքականությունը գլուխ բերելու գերնպատակով:

Ազատության հրապարակը դարձել է քաղաքացիական ընդվզման, իսկ մեծ հաշվովՙ քաղաքական մրցավազքի ու աթոռակռվի էպիկենտրոն: 17 կուսակցությունները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բացատրություն են պահանջումՙ ինչ իրավունքով է միանձնյա որոշում կայացրելՙ թուրքին հանձնելով Արցախի մեծ մասը ու վերահաս վտանգի ենթարկելով Հայաստանի պետականությունն ու ժողովրդին: Այս հարցը ամբողջ հայությանն է հուզում: Փաշինյանի հրաժարականը միայն 17 կուսակցությունները չեն պահանջում. միլիոնավոր հայերՙ Հայաստանում ու Սփյուռքում, ամեն օր միկրոկաթված են ստանում այն մտքից, թե ինչ կատարվեց մեկ վայրկյանում ու ինչ է սպասվում Հայաստանին ու հային մոտ ապագայում: Ազատության հրապարակը հիմա կծփար ժողովրդի հոծ բազմությունից, կալիքվեր բողոքի վանկարկումներից, եթե ամբիոնին կանգնած չլինեին 17 կուսակցությունները: Հայրենիք, արժանապատվություն, զավակներ, մշակութային արժեքներ, ներկա ու ապագա կորցրած ժողովրդին ոչ մի կուսակցություն, դիմադիր ու ընդդիմադիր ոչ մի կերպար չի հետաքրքրում. ժողովուրդն իր ցավի հետ մեն-մենակ ու դեմ-հանդիման է, որովհետեւ որեւէ մեկին այլեւս չի վստահում ու մոտ ապագայում չի էլ վստահելու: Հայ ժողովրդին բոլորն են ծախելՙ լեգիտիմն էլ, ոչ լեգիտիմն էլ: Ու եթե հանրության հոծ բազմությունն այսօր չի կանգնում Ազատության հրապարակում, ապա միայն այն պատճառով, որ չի ուզում նույնանալ 17-ից որեւէ մեկի հետ: Ժողովուրդը լավ գիտիՙ հենց կանգնեց այնտեղ, քաղաքական շահեր հետապնդող ուժերը շահարկելու են նրա ազնիվ ու արդար մղումներն ու փորձելու են ծառայեցնել իրե՛նց նպատակներին:

Մոլորված, գլխիկոր, ընկճված, հուսալքված, թիկունքդ անտեր, որբ գլխով ժողովուրդ. իշխանություններդՙ ապիկար ու դավաճան, ընդդիմությունդՙ շահամոլ ու իշխանատենչ: Դե կաշխատես, կտքնես, առավոտյան զավակներիդ գերեզմանների վրա լաց կլինես, հետո արցունքներդ կսրբես ու հայդե՜… ի գործ: Վարչապետն է ասել: 15 ծրագիր է առաջ քաշել, ո՞վ պիտի դրանք իրականացնի, «Իմ քա՞յլը», թե՞ քայլելու ունակությունից զուրկ կառավարությունը: Ոչ ոք, միայն դո՛ւ: Հարկեր կտաս, տուրքեր կտաս, մեջքդ կմաշեցնեն, գլուխդ զնդան կսարքեն. մուրճն իրենց ձեռքին է, ու կամաց-կամաց իշխանությանն ու ընդդիմությանը կդնես իրենց նախըտնրած ու իրենց քիմքին հարմար վիճակի մեջ: Տղերքը վերջերս անհարմարավետություն են զգում կարծես, պետք է շտկել, չեն դիմանա: Պատերազմից մնացած պատռվածքներն էլ թել-ասեղը կառնես ու կկարես, խեղճ ու անտեր ժողովուրդ: Քեզ կպառակտեն, անջատ-անջատ կանեն, խմբերի ու մասերի կվերածեն, կբզկտեն, որ թշնամանքը հեշտ ու անվրեպ տարածվի. գործընթացը մեծ թափով սկսվել է ու կարծես թե հաջողում է: Կեցցե՜ն տղերքը:

Ահասարսուռ, ողբերգական այս ժամանակներում բացասական էներգիա է կուտակվել, ագրեսիա է ամբարվել, որ պետք է մի տեղից դուրս գա: Հոգեբանական տեսանկյունից սա նորմալ երեւույթ է. կյանքը, երկիրը մի վայրկյանում գլխի վրա շուռ են եկել, եւ այս իրավիճակից օգտվողներն, իհարկե, ատամները սրած սպասում են: Իսկ ամենամեծ գործառույթը սոցցանցերինն է. վիրտուալ տիրույթում են լուծվում մեր երկրի կարեւորագույն խնդիրները, «Ֆեյսբուքից» ենք իմանում, որ Արցախը կապիտուլացվել է, թուրքը նստել է Հայաստանի ոտքերին, ուզում է ոտքերը ջարդել, որ կայծակնային արագությամբ հասնի թիկունքին ու գլխին, իսկ մեր իշխանություններն ու ընդդիմությունն աթոռ-աթոռ են խաղում:

Բայց հանուն ազնվության պետք է խոստովանելՙ ընդդիմությունն ինչքա՜ն հացուպանիր պիտի ուտի, որ իշխանության պառակտիչ մարտավարությանը կարողանա տիրապետել, սատանային է հայտնի, թե ինչ գործիքների են տիրապետումՙ է՛լ ֆեյքերի ֆաբրիկա, է՛լ լոկալ աշխատանքՙ մանր խմբերի ուղեղները լվալու համար, է՛լ վախի տարածում, թեՙ հը՜, ուզում եք նախկինները հե՞տ գան: Ինչպես Թումանյանի հայտնի պոեմում է գրվածՙ առաջըՙ ջուր, հետեւըՙ սուր:

Եվ ստացվում է, կարեւորն այն է, որ հաջողությամբ ստացվում է: Հազարավոր ֆեյքերը հոգեբանական հարձակումների ու ճնշումների գնով կարողանում են մանիպուլացնել հանրությանը, մասնատել, ջլատել, միմյանց դեմ թշնամացնել: Հանրության սրտացավ հատվածի մտավախությունը խոր արմատներ ունիՙ չլինի՞ թե քաղաքացիական լուրջ բախումներ, քաղաքացիական պատերազմ է ուրվագծվում: Հիմա, այս դժնդակ օրերին ոչինչ բացառված չէ: Ոչ ոք չի մտածում, որ հատկապես հիմա հանրության շրջանում պառակտում ու թշնամանք սերմանելը անդառնալիորեն խարխլելու է պետության հիմերը. թշնամին ատամները սրած դրան է սպասում: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր. ընդամենը մեկ ամիս առաջ մենք էինք Ադրբեջանին թուլացնելու ելքը գտելՙ պառակտում մտցնել ներքաղաքական հարթակներում, Ալիեւի դեմ հանել թալիշներին, լեզգիներին, մյուսներին, հանրային բողոքի համար հող նախապատրաստել: Հիմա նույն ուղտը մեր դռանն է չոքելՙ մի տարբերությամբ, որ Ադրբեջանը բազմազգ է, մինչդեռ Հայաստանի ազգաբնակչությունը միատարր է: Հայը հային հայի դեմ է հանել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂՆԵՐՍ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻԴ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂՆԵՐՍ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻԴ ԱՌՋԵՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական