Եռակողմ հայտարարությամբ Արցախի տարածքների վերադարձմանն իրենց անհամաձայնությունը բողոքի գործողություններով հայտնող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին իշխանությունը պատասխանում է ձերբակալություններով: Սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստով տարբեր հոդվածներով հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Սուրեն Սուրենյանցը, Գեղամ Մանուկյանը,Դավիթ Համբարձումյանը, Արա Սահակյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Արսեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանը, Արա Հակոբյանն ու Խաչիկ Հովհաննիսյանը: Վահագն Չախալյանը եւ Հրաչյա Ղուկասյանը ներգրավվել են որպես կասկածյալ:Երեկվա հանրահավաքից հետո կան թվով քսան նոր ձերբակալվածներ: