Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ԶԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ

06/11/2020
- 06 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 31-ին Հայկական տեղեկատվական կենտրոնը տեղեկություն տարածեց, որ Ադրբեջանը Արցախում կիրառում է ֆոսֆորային զենք:

Հրկիզողների տեսակին պատկանող, սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքը ինքնահրկիզվում է թթվածնի ազդեցությամբ եւ կիրառվում է խոցման տարածքներն այրելու համար: Այն օգտագործվում է կենդանի ուժի եւ տեխնիկայի ոչնչացման համար: Լինում են հրետանային ու ռեակտիվ արկերի, ականների, ավիառումբերի եւ ձեռքի նռնակների տեսքով:

«Ֆոսֆորային զենքի կիրառման դեպքում առաջանում են հրդեհներ: Կրակը ռազմական վնասից բացի ունի նաեւ հասարակությանը վնասող ֆունկցիա: Այն վնասակար գազեր է արձակում, որը դժվարացնում է շնչառությունը: Այս ռումբերի հրդեհման օջախները պետք է հանգցնել ջրով, պղնձի սուլֆատի մեծ պաշարով, ապա պետք է ծածկել մեծ քանակությամբ խոնավ ավազով: Ֆոսֆորը ներթափանցելով հողի մեջՙ երկար տարիներ կարող է մնալ այնտեղ եւ վնասել է թե՛ բնության, թե՛ բնակիչներին», – մեզ հետ զրույցում ասաց բնապահպան Մելինե Թումանյանը :

Սպիտակ ֆոսֆորը մաշկի վրա առաջացնում է վտանգավոր այրվածքներ եւ թունավոր է, մահացու ելքի է հանգեցնում նյութի 0,05-0,15 գրամի առկայությունը օրգանիզմում: Սպիտակ ֆոսֆորը լավ լուծվում է մարմնի հեղուկների մեջ եւ կլանվելիս արագ ներծծվում:

Բժիշկ-այրվածքաբան Քնարիկ Մնացականյանը ներկայացրեց ֆոսֆորային զենքի վնասի հետեւանքները մարդու առողջության վրա. «Ֆոսֆորի գոլորշու ներշնչման եւ աղեստամոքսային տրակտի ժամանակ առաջանում է սուր թունավորում: Թունավորումը բնութագրվում է որովայնի ցավով, փսխումով, սխտորի հոտ արձակելով եւ լուծով: Սրտի անբավարարությունը նույնպես սպիտակ ֆոսֆորով սուր թունավորման ախտանիշ է»: Զրուցակիցս նշեց նաեւ, որ այրումը ուղեկցվում է խիտ, կծու սպիտակ ծխի առատ արտանետմամբ եւ շարունակվում է մինչեւ ֆոսֆորի ամբողջական այրումը կամ թթվածնի նվազումը :

Ֆոսֆորային զինամթերքը լայնորեն կիրառվում էր Վիետնամի պատերազմի ժամանակ: Այդ պատերազմում Ամերիկյան էքսպեդիցիոն ուժերն օգտագործում էին ավիառումբեր, ХМ-54 ականներ, М-34 նռնակներ:

1982թ.-ին Լիբանանի պատերազմի ժամանակ իսրայելցիները 155-мм տրամաչափի ֆոսֆորային ռումբեր էին կիրառում Բեյրութի պաշարման ժամանակ:

2003թ.-ին Իրաքում ամերիկացիները այս զենքը կիրառել են Բաղդադի արշավանքի ժամանակ:

«Դեռեւս 1868 թվականին Սանկտ Պետերբուրգում կնքվել է համաձայնագիր «Պայթուցիկ եւ հրկիզող փամփուշտների» օգտագործման սահմանափակումների վերաբերյալ:

Ֆոսֆորային զենքից ավելի շատ աղմուկ է լինում, քան ռազմական օգուտ: Այն ինչ անում է Ադրբեջանը, կարող ենք ասել, որ պատերազմական հանցագործություն է: Դեռ չգիտենք, թե ինչ վնասներ է հասցվել, կա՞ն զոհեր եւ վիրավորներ: Պատերազմում նմանատիպ զենքի օգտագործումը արգելվում է: Դրա շառավիղը մեծ է, եւ թիրախային չէ, սրանից էլ հետեւում է, որ այն մասսայական ոչնչացման զենք է: Այն լուծում է ահաբեկչական խնդիր: Զենքը կիրառել են նաեւ Ուկրաինայում եւ Սիրիայում», ասաց իրավաբան Կարեն Հովհաննիսյանը , իրավաբանը նկատեց, որ զենքի կիրառման արդյունքում հրդեհվել են անտառները, եւ հստակ ասել չենք կարող այնտեղ քաղաքացիական անձինք ու զինվորականներ կային, թե ո՞չ:

Ֆոսֆորային այս զենքի ազդեցությունը տասնամյակներ շարունակ առկա է լինելու Արցախում: Ֆոսֆորիՙ հողի մեջ անցնելու դեպքում տասնամյակներ շարունակ այն կարող է մնալ հողում, իսկ տվայլ բնակավայրի բնակիչները չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ այդ տարածքներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր տարածաշրջանն այս պահին կանգնած է էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ

Հաջորդ գրառումը

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական