Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԻ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱ. ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՉԵԽԱԿԱՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23/10/2020
- 23 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՍՏՐՅԱՆ, Պրահա

Օրերս Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ թշնամական ուժերը, բացի իսրայելական եւ թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաեւ չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

Պատահական չէ նաեւ, որ այս օրերին չեխական մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ Amnesty International-ի Չեխիայի ներկայացուցչության գլխավորությամբ բաց նամակ են ուղարկել արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրիչեկին, որում մասնավորապես կոչ են արելՙ «Չեխիան պետք է անհապաղ դադարեցնի զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն է, եւ նախաձեռնել ԵՄ-ի մակարդակով այդ խնդրի ընդունումը»: Նամակում նաեւ կոչ են անում հետաքննել չեխական ռազմական տեխնիկան Ադրբեջան արտահանելու փաստը: Այս մասին գրում է Բոհումիր Ժիդեկը Նովինկի կայքէջում:

Հայտարարությանը, որին, բացի Amnesty International- ից, միացել են նաեւ Էկումենիկ ակադեմիան կամ Նեսեհնուտ կազմակերպությունը, արվել է ի պատասխան Նովինկի կայքէջի այն լրատվության, որ Չեխիան գարնանը վերացրել է Թուրքիա զենքի արտահանման արգելքը:

«Էմբարգոյի վերացման մասին տեղեկատվությունը հայտնի դարձավ հոկտեմբերի կեսերին, այն ժամանակ, երբ Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում դեռ շարունակվում է, եւ նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումները շարունակում են աճել հենց Թուրքիայում», – հիշեցրել են վերոնշյալ կազմակերպությունները:

Սակայն նամակի հեղինակներն ընդգծում են, որ դա տեղի է ունենում հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր մարտերի ժամանակ, երբ Թուրքիան Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է հայկական ուժերի դեմ: Ըստ Amnesty International- ի, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքները հրթիռակոծելու ժամանակ օգտագործում է նաեւ արգելված կասետային ռումբեր, որոնք էապես ավելացնում են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը: Օրինակ ՙ Կանադան անմիջապես կասեցրեց Թուրքիա ռազմական տեխնիկա արտահանելու թույլտվությունը:

Հասարակական կազմակերպությունների կարծիքով, խոսքը միայն Թուրքիային չեխական զենքի եւ այլ ռազմական տեխնիկայի մատակարարումների մասին չէ: «Ադրբեջանը մարտերում օգտագործում է չեխական ծագմամբ հրթիռային կայանքներ եւ հաուբիցներ, որոնք անհասկանալի պայմաններում արտահանվել են այդ երկիր», – զգուշացնում են կազմակերպությունները ՙ հավելելով, որ, ըստ նրանց, Արտաքին գործերի նախարարությունից բավարար բացատրություն չի եղել:

Նամակի հեղինակները պնդում են, որ ռազմական տեխնիկա արտահանվում է ինչպես Թուրքիա, այնպես էլ Ադրբեջան ՙ խախտելով Չեխիայի միջազգային պարտավորությունները: ԵՄ ներկայիս պատժամիջոցների քարտեզի համաձայն ՙ այս պահին Բրյուսելը այլեւս չի սահմանափակում զենքի ներկրումը Թուրքիա: «Այն բանից հետո, երբ պարզվեց, որ բախումներ չեն եղել թուրքական եւ քրդական ուժերի միջեւ, այս գարնանը սահմանափակումները հանվեցին»,- ավելացրել է Չեխիայի ԱԳՆ խոսնակ Էտիչովան:

Հոդվածագիրը նշում է, որ 2014-ից 2019 թվականների ընթացքում, Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության տվյալների համաձայն, Չեխիայից Թուրքիա է ուղարկվել մոտ 38,62 միլիոն եվրոյի զենք եւ ռազմական տեխնիկա: Նույն ժամանակահատվածում չեխական ընկերությունները 7,24 միլիոն եվրոյով զենք ու նյութեր են արտահանել Ադրբեջան: Չեխիայի հայ համայնքը նույնպես բողոքի նամակներ է ուղարկում համապատասխան մարմիններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՆԿԱԽ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԼՂ ՉԻ ԵՂԵԼ. ԷԼ Ի՞ՆՉ ՄԱՍ»

Հաջորդ գրառումը

ՀՀ ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸՙ ՈՉ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸՙ ՈՉ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական