Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱ՛Պ, ԹՈՒՐՔԻՆ ԿՐԱԿԵ՞Լ ԵՍ… ՔԱՆԻ՞ ՀԱՏ ԵՍ ԿՐԱԿԵԼ

23/10/2020
- 23 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության, 3-րդ կուրս

Արցախում սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Արցախը եւ խաղաղ բնակավայրերը, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ անտուն են մնացել կամ էլ անդադար հրետակոծության տակՙ բնականաբար ապահով վայր չեն համարում իրենց բնակավայրը:

Այս ամենի հետեւանքովՙ հիմնականում կանայք երեխաների հետ միասին եւ ծերերը, ստիպված տեղափոխվել են այլ բնակավայրեր, իսկ մի մասըՙ Հայաստան:

Արցախցի ընտանքիներից մի քանիսն ապահով վայր են համարումՙ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական վարչական տարածքը:

Ոմանք բնակվում են հանգստյան գոտիներում, իսկ մյուս մասին մի շարք բարերար արզականցիներ հյուրընկալել են հենց իրենց տանը եւ միասին հաշտ-համերաշխ ապրում ենՙ մեկ տանիքի տակ:

Արզականցի բարերար Բագրատ Սիմոնյանն ՙ իր որդու նախաձեռնությամբ, մեծ սիրով եւ հոգածությամբ է հյուրընկալել Գրիգորյանների ընտանիքը:

Բագրատ Սիմոյանը հիշում է այն օրը, երբ արցախցիներին բերել էին գյուղ, գյուղապետարանից զանգահարել են իրեն, նա էլ տունը տրամադրել է այս ընտանիքին, իսկ այժմ միասին ապրում են մեկ ընդհանուր հարկի տակՙ մինչեւ պատերազմական գործողությունների ավարտը:

Տանտերը նշում է, որ պատրաստ է իր տանիքի տակ արցախցի ազգակիցներին պահել անժամկետ, իսկ երբ պատերազմն ավարտվի, այդ ժամանակՙ ինչպես կցանկանան իրենք:

Իսկ արդեն այսօր իր ընտանիքի անդամների նման պահում է նրանց ապրում իրենց հոգսերով:

Տանտերըՙ նշում է, որ այս մարդիկ տեղահան են եղել եւ եկել են Հայաստան, իսկ մենք պարտավոր ենք կանանց, երեխաներին, ծերերին ապահով վայրում պահել, որքանով որ այս պահին հնարավորություն ունենք: Տա Աստված պատերազմը շուտ վերջանա, խաղաղություն լինի, ամեն մեկն իր բնակավայրը գնա: Հաղթանակով խաղաղություն մեր երկրին,բարեմաղթեց Բագրատ Սիմոնյանը:

Արցախցի Գրիգորյանների ընտանիքի տատըՙ Զոխրա Գրիգորյանը շնորհակալ է եւ գոհ թե՛ տան տիրոջից, թե՛ մյուս աջակիցներից:

Տատը պատմում է, որ առավոտյան ժամը 6-ին Արցախի Ասկերանի շրջանի գյուղերից եկել, հասել են այստեղՙ պատերազմը սկսվելուց 10 օր հետո միայն, երբ հրթիռակոծել են գյուղը: Երեխաների անվտանգությունից, նկատի ունենալովՙ ուզած-չուզած մեկ ժամվա ընթացքում արագ հավաքվել եւ դուրս են եկել Արցախիցՙ տեղափոխվելով Գորիս, իսկ Գորիսից ավտոբուսովՙ Կոտայքի Չարենցավան քաղաքի հյուրանոց:

Առավոտյան արթնանալուց հետո տեղափոխվել են Արզական գյուղ եւ ապաստանել Բագրատ Սիմոնյանի տանը:

Զոխրա տատը պատմում է, որ այս ընթացքում բոլորով ստրես են տարել, հատկապես երեխաները վախեցած են ձայներից:

– Երբ արդեն Արզական գյուղում էինք, տան բակում մեքենայով քարեր էին թափում, քարերի թափվելու ձայնից երեխաները վախից վազեցին եւ մտան տուն, ասում եմՙ մի վախեցեք, այստեղ ապահով է, այստեղ չեն խփի:

Տատը նշում է նաեւ, որ իրենց շատ լավ ու ջերմ ընդունեցին, իր ասելովՙ մինչեւ կյանքի վերջ պարտական են այս մարդկանց:

Անհատները, բարերարները սնունդ եւ հագուստ են տրամադրում ընտանիքներին:

Զոխրա տատը մեծ ոգեւորությամբ, բայց ներքին տխրությամբ հարցնում է.

– Գիտե՞ս քանի թոռ ունեմ դիրքերում, ո՛չ գիշերն ենք կարողանում քնել, ո՛չ ցերեկը, իսկ մեծ աղջկաս տղան վիրավորՙ հիմա հիվանդանոցում է:

Տատն արցունքոտ աչքերով պատմում է, երբ անօդաչու թռչող սարքը խփել է խմբի տղաներին, բոլորն այրվել են, միայն իր թոռն է հրաշքով փրկվել:

Փոքրիկ Լիլիթը սովորում է 7-րդ դասարանում:Տխրությամբ է հիշում, թե՛ իրենց Արցախի տունը,թե՛ ընկերներին. ցածր տոնով պատմում, թե ինչպես դուրս եկան իրենց տնից:

Իսկ Նարեկը, երբ զանգահարում է հորը, պարտադիր հարցնում էՙ թուրքին կրակե՞լ ես… քանի՞ հատ ես կրակել:

Նարեկը մեծ ոգեւորությամբ ու վստահ ասում է, որ առանց վախի ցանկանում է զենք բռնել եւ կռվել, այնուհետեւ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պաշտպանվել այն դեպքում, երբ ուղղաթիռը վերեւից հարձակվում է, դա իրեն հայրն է սովորեցրելՙ պառկել գետնին եւ գլուխը ձեռքերով պինդ ծածկել:

Նարեկը խոստանում էՙ երբ մեծանա, Արցախի զորամասերից մեկում մեքենա է վարելու, դե իսկ Հայասատանը Նարեկին դուր չի եկելՙ իր Արցախի տունն է կարոտել, բայց այ Բագրատ պապիին չի մոռանա, խոստացել է, երբ ամեն բան լավ լինի, Արցախ գնալուց հետո խոճկորու նուռ է նվիրելու Բագրատ պապիին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆՔ…

Հաջորդ գրառումը

«ՈՍԿԻՆ ԿՐԱԿԻ ՄԵՋ Է ՓՈՐՁՎՈՒՄ, ԻՍԿ ԲԱՐԵԿԱՄԸ` ՆԵՂՈՒԹՅԱՆ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ՈՍԿԻՆ ԿՐԱԿԻ ՄԵՋ Է ՓՈՐՁՎՈՒՄ, ԻՍԿ ԲԱՐԵԿԱՄԸ` ՆԵՂՈՒԹՅԱՆ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական