Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԱՀԱՅ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՙ ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ա., Պրահա

Հայաստանի եւ Արցախի համար այս օրհասական օրերին մեր հայրենակիցները օգնության տարբեր ճանապարհներ են փնտրում, եւ դրանցից մեկը Պրահայի հայ վարսահարդարների նախաձեռնությունն էր:

Անցած մի քանի շաբաթվա ընթացքում չեխահայեր Սոնա Վարդանյանը, Դավիթ Ներսիսյանը, Մարինե Տեր-Ղազարյանը եւ Իրինա Բարսեղովան իրականացրեցին մի հետաքրքրական ակցիա, որպեսզի հավելյալ գումար հավաքեն եւ ուղարկեն Հայաստան: Վարսահարդար Սոնա Վարդանյանի «Սոնատա» գեղեցկության սրահում միայն շաբաթ եւ կիրակի օրերին անվճար սպասարկեցին հայրուրավոր հաճախորդների, իսկ նրանց կողմից ըստ ցանկության թողնված գումարը հավաքեցին եւ ուղարկեցին Հայաստան:

«Առաջին շաբաթվա գումարը, որ մոտ 5300 եվրո էր, ուղարկեցինք «Հայ մայրեր» բարեգործական ընկերությանը, որը զբաղվում էր Արցախից Հայաստան տեղափոխված 400 մայրերի ու երեխաների համար անհրաժեշտ պարագաների ապահովմամբ: Հաջորդ շաբաթվա երկու օրերին հավաքված 4000 եվրոն ուղարկվել է Հայաստանՙ հայ կամավորների համար քնապարկեր եւ տաք հագուստ գնելու նպատակով: Իսկ վերջինՙ հոկտեմբերի 10-11ի հավաքած 2500 եվրո գումարը ուղարկել են Զինվորների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի նաեւ մեր վիրավոր կամ զոհված զինվորների ընտանիքներին նույնպես օգնություն հասնի»,- պատմում է գեղեցկության սրահի տնօրեն Սոնա Վարդանյանը :

Եվս 500 եվրո ուղարկել են բարեգործական ընկերությանըՙ այլ հագուստներ գնելու համար: Նրա ասելով , այս նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի օտարները նույնպես մասնակցեն Արցախի համար հանգանակությանը: «Պատկերացրեք, հաճախորդների 70 տոկոսը չեխեր էին կամ այլազգիներ»,- ասում է Սոնան: Սակայն այսքանով նրանց օգնությունը չի ավարտվում: Մտածում են այլ նախագծեր էլ իրականացնել, որպեսզի ավելի մեծանա մասնակիցների շրջանակը:

Հիշեցնենք, որ Չեխիայի հայ համայնքից կազմակերպված եւ առանձին անհատների միջոցով 60 հազար դոլարից ավելի գումար է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Դրամահավաքը շարունակվում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵԽԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԼՌՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական