Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԼՌՈՒՄ

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը լայն լուսաբանվեց չեխական մամուլում եւ հեռուստատեսությամբ: Եթե պատերազմի առաջին օրերին ձգտում կար հավասարության նշան դնել երկու կողմերի միջեւ, ապա մի քանի օր անց թե՛ մամուլում, եւ թե՛ հեռուստատեսությամբ հիմնականում հավասարակշռված հրապարակումներ ու հաղորդումներ էին թողարկվում:

Պետք է ասել, որ լայն դատապարտման արժանացավ ոչ միայն Սիրիայից վարձկանների օգտագործումը Թուրքիայի կողմից, այլեւ Ստեփանակերտի խաղաղ բնակչության հրթիռակոծումն ու Շուշիի եկեղեցու ռմբակոծումը: Սակայն մինչ օրս կառավարական մակարդակով որեւէ հայտարարություն չի եղել: Արտգործնախարարն է բանակցելու կոչ արել, իսկ նախագահ Զեմանի մոտ կայացած բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին:

Իհարկե կորոնավիրուսի դեմ պայքարը եւ տեղական ու սենատի մասնակի ընտրություններն այդ ամենի վրա իրենց դերն ունեցան: Նույնիսկ խոհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների կոմիտեների հայտարարություններում Թուրքիայի աջակցությունը դատապարտելու ոչ մի խոսք չկար: Ավելի կոնկրետ էր սենատորների որոշումը, որով կոչ էր արվում Չեխիայի կառավարությանը շտապ օգնություն ուղարկել ռմբահարումներից տուժած մայրերին ու երեխաներին, եւ ավելի ակտիվ կոչ անել Մինսկի խմբի համանախագահ երկրներինՙ դադարեցնելու պատերազմը: Քրիստոնյա հայ ժողովրդին աջակցելու ու խաղաղության կոչերով հանդես եկան Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան եւ Պրահայի փոխքաղաքապետ Յան Վուլֆը , որոնք հիշատակեցին նաեւ 100 տարի առաջ ցեղասպանված հայ ժողովրդի տառապանքները:

Չեխահայ համայնքն առաջին իսկ օրվանից կազմակերպեց դրամահավաք, որի արդյունքում Հայաստան հիմնադրամին ուղարվեց 21 հազար դոլար, եւ եւս 40 հազար դոլար ուղարկվեց ուղիղ փոխանցումների միջոցով: Դրամահավաքը շարունակվում է եւ ամսվա վերջին հավաքված գումարը կրկին կուղարկվի հիմնադրամին: Հայ համայնքի եւ անհատների անունից բազմաթիվ դիմումներ են ուղարկվել Չեխիայի ղեկավարներին եւ խորհրդարանականներին, միջազգային կառույցներին, որոնց ամենօրյա տեղեկատվություն է ուղարկում նաեւ Հայաստանի դեսպանությունը: Հայաստանին ու Արցախին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ նախկին պատգամավոր Ռոբին Բյոհնիշը եւ սենատոր Յարոմիր Շտետինան , նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը , նշելով, որ ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը:

Համավարակի պայմաններում հայտարարված արտակարգ դրությամբ իրավունք էր տրվում բացօթյա ակցիաներ անկացնել միայն 20 հոգու մասնակցությամբ: Ուստի մեծ ցույցի փոխարեն, հայ երիտասարդները Պրահայի կենտրոնական հրապարակում Չեխիայի իշխանություններին ուղղված լռության հսկում կազմակերպեցին, որը լուսաբանվեց նաեւ չեխական մամուլում: Ավելինՙ մի քանի օր անց նմանատիպ ակցիա կազմակերպեցին նաեւ Միլանի հայերը: Հայ համայքի ակտիվ անդամները հարցազրույցներով հանդես եկան չեխական մամուլում:

Ամեն դեպքում չեխահայերը շարունակում են իրենց բողոքի նամակներն ուղարկել ղեկավար մարմիններինՙ պահանջելով Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ազդեցությամբ վերջ տալ հայ ժողովրդի մի նոր ցեղասպանությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԽՈՐԺԱԿԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՉԵԽԱՀԱՅ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՙ ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԵԽԱՀԱՅ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՙ ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 16-ին նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող...

ԿարդալDetails

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական