Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպել էր «Ավանդադրված գիտական աշխատանքները գիտատեխնիկական գրադարանում» խորագրով շնորհանդես, որը նվիրված էր գիտնական, գրող, հրապարակախոս, մի շարք գրքերի հեղինակ Ստեփան Պապիկյանի կողմից ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ավանդադրած` «Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը» մենագրության, «Երեւանի ՋԷԿ-ի արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները», ինչպես նաեւ «Հրազդանի ՋԷԿ-ի արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները» գիտական աշխատանքների ներկայացմանը:

Ներկաներին ողջունեց եւ միջոցառման մասին ներկայացրեց ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լեւոն Ղարիբյանը : Ս. Պապիկյանը խոսեց Գյումրի քաղաքի Էներգետիկայի պատմության, էլեկտրակայանների, ինչպես նաեւ ջերմամատակարարման համակարգերի վերաբերյալ կարեւոր պատմական տեղեկությունների, Երեւանի եւ Հրադանի ՋԷԿ-երի վերաբերյալ պատմական տվյալների, արդի վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: Հեղինակը ներկայացրեց նաեւ կատարված այն վերլուծություններն ու առաջարկությունները, որոնք հնարավորություն կտան տնտեսել վառելիքաէներգետիկ ռեսուրսներըՙ նպաստելով բնապահպանական խնդիրների լուծմանը:

Բանախոսը միջոցառման ընթացքում կարեւորեց նաեւ գիտատեխնիկական գրադարանի կողմից իրականացվող «Գիտական աշխատանքների ավանդադրում» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հեղինակներին պաշտպանել օրենսդրությունից բխող իրենց իրավունքները, հրապարակային դարձնել գիտական ձեռագիր աշխատանքները:

Վերջում Ստեփան Պապիկյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, խոսեց իր ապագա ծրագրերից:

Մասնակիցները ծանոթացան գրադարանում ավանդադրված գիտական աշխատանքների ֆոնդին, նոր գրականության ցուցադրություններին եւ «Գիտական աշխատանքների ավանդադրում» ծառայության մանրամասներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱԿԱՏ ՈՒ ԹԻԿՈՒՆՔՙ ՈՒՂԻՂ ԳԾՈՎ ՄԻԱՑՎԱԾ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՆԿԱՏՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՆԿԱՏՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական