Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԶՈՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ Է՛Լ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ԿԱՆԱՅՔ

09/10/2020
- 09 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Ո՜ւխխ, գնում եմ: Ընդունեցին, տղեքի մոտ եմ գնում:

20-ամյա աղջիկը խնդրեց անունը չնշել. ընտանիքի անդամները չգիտեն: Նա ուրախ թռչկոտելով դուրս եկավ ՊՆ-ին կից հասարակական խորհրդի գրասենյակից, որտեղ արդեն մի քանի օր էՙ կին կամավորների են գրանցում:

«Զինկոմիսարիատում չընդունեցին, այդ ժամանակ մի փոքր հուսահատվեցի, բայց տուն գնալու ճանապարհին երթուղայինում ռադիոյով լսեցի, որ Մոսկովյան 5 հասցեում Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը կանանց հավաք է կազմակերպում, որոնց ուղարկելու են ճակատ: Միանգամից ուղղությունս փոխեցի դեպի ՊՆ հասարակական խորհուրդ», մեզ հետ զրույցում ասաց 20-ամյա կամավորուհին, հետո ավելացրեցՙ եփել-թափել չի սիրում, բայց սահմանում ամեն ինչ էլ կանի, ուզում է րոպե շուտ հասնել սահման ու լինել զինվոր կողքին:

Մոսկովյան 5 հասցեի ոչ այնքան լուսավոր միջանցում չի դադարում մարդկանց հերթը: Բոլորը վստահ ենՙ պիտի հաղթենք, բայց ցանկանում են այդ հաղթանակը կերտողների մի մասը կազմել:

Տարիքային սահմանափակումն էլ չի կանգնեցնում նրանց (ցուցակագրում են 18-55 տարեկան կանանց): 55 տարեկանից բարձր կանանց համար տիկին Մարինեն փոքրիկ ցուցակ է կազմելՙ ներառելով պահեստայինների ցանկում:

«17 տարեկաններն են գալիս, 55-ից բարձր տարիքայիններն են գալիս: 2 կին էին եկելՙ 67 տարեկան, խնդրում, աղերսում էին, ասում էինՙ եթե ծանոթ գտնենք, մեզ կվերցնե՞ք»,- ասաց Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը , ապա շարունակեց. «Կանայք սահմանին շատ են պետք ոչ միայն զենք բռնելու կռվելու համար, այլեւ լվացք, ճաշ, աման լվալ, երեխաների հետ նստել, ապաստարան իջնել, կացարան մաքրել, ամեն ինչ», սահմանում կատարվող աշխատանքներն է թվարկում տիկին Մարինեն եւ ասումՙ բոլորն էլ պատրաստ են ցանկացած գործ անել սահմանում, միայն թե օգնեն մեր ազգին:

Մի քանի օրում ավելի քան 600 կին է դիմել, բայց գրանցամատյանում նշվել է նրանցից 400-ի անունը, պայմանները խիստ ենՙ տիկին Մարինեն չի կամավորագրում 18-ից ցածր տարիքային խմբի աղջիկներին ու կանանց, որոնք չորս եւ ավելի երեխաներ ունեն: Զրուցակիցս ասում էՙ առաջին երկու օրերին 35 կնոջ է մերժել:

Շատ են կանայք, որոնք պատրաստ են լինել զինվորրի ու հայրենիքի կողքին եւ պայքարելՙ ինչպես իրենց հայրերը, եղբայրներն ու ամուսիններն են պայքարում:

30-ամյա տիկին Լիդան ասում է. «Չեմ վախենում մահից, հայրենքի համար պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Եվ թող ոչ ոք չկասկածի, եթե հերթը հասավ մեզ, մենք թույլ էակներ չենք, մենք պատրաստ ենք մեր տղաների հետ հավասար կռվելու եւ մեր հայրենիքը պաշտպանելու»:

Ցուցակագրվածներից Մանեն վստահ պատասխանում է. արյունից չի վախենում, բայց ո՛չ կրակել գիտի, ո՛չ էլ առաջին բուժօգնություն ցուցաբերել: Գիտի այն, որ ուզում է առաջնագծում լինել. «Եղբայրներս հիմա սահմանում են: Եթե իրենք էլ այնտեղ չլինեինՙ էլի գնալու էի: Ինչ էլ չգիտեմՙ կսովորեմ»:

Հավաքվածներից յուրաքանչյուրն էլ ցանկություն ունի օգտակար լինել հայրենիքին: 25-ամյա Սոսեն ասում է. «Գտնվելով թեկուզ սահմանի հետնամասում, ինչով կարողանանք կօգնենք մեր տղեքին: Կարծում եմՙ բոլորս էլ պարտավոր ենք այս իրավիճակում կանգնել մեր երկրի ու մեր քաջորդիների կողքին»:

Հայրենիքի ազատագրման ու պաշտպանության հարցում կանայք մեծ դեր են ունեցել, շարունակում են «ծառայել» ու լինել հզորների կողքին էլ ավելի հզոր ու հպարտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿՌՎՈՒՄ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՊԵՍ

Հաջորդ գրառումը

Ե՞րբ կգրանցվի կորոնավիրուսի երկրորդ ռուսական պատվաստանյութը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ե՞րբ կգրանցվի կորոնավիրուսի երկրորդ ռուսական պատվաստանյութը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական