Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ. ԳԵՐՄԱՆԻԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԱՇԽԱՐՀԸ ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

09/10/2020
- 09 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն հանգամանքը, որ գերմանալեզու լրատվամիջոցները շատ արագ են աշխատում, արձագանքում Արցախում ժամառժամ փոխվող դաժան իրականությանը, նորություն չէ: Նորություն է սակայն, որ Գերմանիայում կամ Մոսկվայում տեքստ գրող լրագրողի կողքին այս շաբաթ Շուշիում եւ Ստեփանակերտում հայտնվեց սաղավարտով, զրահաբաճկոնով աշխատող լրագրողը նաեւ: «Բիլդի» թղթակից Փաուլ Ռոնցհայմերը (Paul Ronzheimer) իր պատրաստած 3.15 րոպեանոց տեսանյութում հոկտեմբերի 8-ին պատմեց 10 օր ապաստարաններում ապրող կանանց մասին: Տոկուն, չհուսահատված, անզիջում պայքարը շարունակող կանայք, որոնց ամուսինները ռազմի դաշտում են: Ի դեպ հաղորդավարը նկատել տվեց, թե «ադրբեջանական եւ թուրքական ռազմական հարձակումը Հայաստանի Լեռնային Ղարաբաղի վրա է», առանցՙ նույնիսկ ստորակետով տրոհելու աշխարհագրական տեղանունները: Ինչեւէ, տեսանյութն արժեքավոր է նրանով, որ արձանագրում է, թե Ադրբեջանը ռմբահարում է ոչ միայն ռազմական նպատակակետերը, այլեւ թիրախավորում խաղաղ բնակիչներին, ցույց տալով Շուշիի Արվեստի կենտրոնի փլատակները: Կասկածում եմ, թե ռեալպոլիտիկի գերին դարձած գերմանացիներին այս տեսարանը կցնցի այնքան, որ կթոթափեն անտարբերությունը եւ կմիանան իրենց երկրի տարբեր քաղաքներումՙ Քյոլնում, Բեռլինում հոկտեմբերի 9-ին, 10-ին գումարվելիք գերմանահայերի կազմակերպած բողոքի արշավներին կամՙ ավելի ճիշտՙ կառճակատվեն իրենց համերկրացի թուրքերի հետ: Ուրիշ բան, եթե ցույցը հակաէրդողանական շեշտ ունենա, որ կարող է համախմբել ավելի մեծաթիվ զանգված:

Այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից 6 ամսով Գերմանիան է ստանձնել ԵՄ խորհրդի նախագահությունը, մեկնաբանելի է դարձնում այն ակտիվությունը, որ այս օրերին տեսանելի է դառնում: (Անշուշտ, նկատելի է, որ Երեւանում ԳԴՀ եւ Բեռլինում ՀՀ դեսպանները ջանադիր աշխատանք են տանում, հատկապես վերջինը, որի պարտականությունների մեջ է մտնում ճեղքել թուրքաադրբեջանական «շռայլ բախշիչի» զորավոր ուժը նաեւ): Կանցլեր Մերկելը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցը օրակարգում ներառնելու նախաձեռնությունը Գերմանիան էր ստանձնել, արտգործնախարար Հայկո Մաասը քանիցս խոսել է ռազմական ուժ կիրառելու դեմ: Բունդեսթագում մտահոգություն հայտնող պատգամավորների թիվն ավելանում է, Եվրոպական կառույցներում հստակ արտահայտվում են գերմանացի պատգամավորները, բայց Գերմանիայում անտարբեր զանգվածը դեռ մեծաթիվ է:

Հոկտեմբերի 3-ինՙ Գերմանիայի վերամիավորման տոնի առիթով հատկապես սոցցանցերում շրջանառվեց այն տեսակետը, թե ԼՂ հիմնախնդրի լավագույն լուծումը, պատերազմը դադարեցնելու կարճ ճանապարհը Արցախի անկախության կամՙ ՀՀ-ի հետ վերամիավորման ուղին է մնում: Եթե ամփոփելու լինենք, ապա գերմանական առավել հաճախ շրջանառվող պատասխան թեզը հետեւյալ ձեւակերպումն ունիՙ ո՞վ կբացի պանդորայի արկղը, ո՞ր պետությունը հանձն կառնի սկսելու մի անկանխատեսելի որոգայթներով լի ճանապարհ: Մի շահեկան փոփոխությունՙայդուհանդերձ նկատելի է. այն հանգամանքը, որ գերմանահայ երիտասարդությունը ակտիվ պայքար է ծավալում վիրտուալ տարածքումՙ հատկապես սոցցանցերով, բացահայտում ու քողազերծում կեղծ լրատվությունը, փոխարենը իրազեկում, տեղեկացնում, աղբյուրներ հիշատակելով ներկայացնում ճշմարտությունը, նոր ձեռքբերում է: Նրանց էջերին հետեւող գերմանացի երիտասարդությունը կամաց-կամաց արթնանում է, նույնիսկ սկսել է մասնակցել ի նպաստ Արցախի դրամահավաքին:

Մի կարեւոր նկատառումՙ Գերմանիային ծանոթ մարդը չի կարող հերքել, որ այդ երկրում խիստ զգայուն վերաբերմունք կա Ռուսաստանի, մանավանդ նրա ղեկավար Պուտինի հանդեպ: Ոչ միայն մամուլում: Բայց մեդիան երբեմն քամում է պատմությամբ ձեւավորված անձնականը, նկատելի «անանձնական» դարձնում Ռուսաստանին առնչվող շարադրանքըՙ առավել համոզիչ դարձնելով տեսակետը: Յուլիա Սմիռնովայի մի վերլուծություն հոկտեմբերի 7-ին հրամցրեց առցանց «Ցայթը»: «Ռուսաստանը կորցնում է հավասարակշռությունը Հարավային Կովկասում» վերնագրյալ հոդվածում հեղինակը նշում է, թե ԼՂ հակամարտության հարցում ոչ միայն Հայաստանի համար է Ռուսաստանը կարեւոր եղել, այլեւՙ Ադրբեջանի: Բայց Թուրքիայի ներգրավմամբ պատկերն այժմ լիովին փոխվում է, կարծիք է հայտնում Սմիռնովան: Թեեւ Ռուսաստանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ կոչ է անում մարտերը դադարեցնել, ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց է ունենում Բաքվի եւ Երեւանի իր գործընկերների հետ, պատրաստակամություն հայտնում երկուսի միջեւ Մոսկվայում հանդիպում կազմակերպել, բայց ցայսօր առաջարկը չի ընդունվել: Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները Ժնեւում եւ Մոսկվայում առանձին պիտի հանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՀՀ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ արդեն զանգահարել է Պուտինին: Ալիեւը սակայն զանգահարել է Կրեմլ չորեքշաբթիՙ Պուտինի տարեդարձը շնորհավորելու պատրվակով, իսկ Ղարաբաղի մասին խոսել է իմիջիայլոց միայն: Պուտինն ինքնակամ հեռախոսազրույց չի նախաձեռնել, գրում է գերմանական «Ցայթը»: Թերթը ներկայացնում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսության ինստիտուտի տնօրեն Ստանիսլավ Պրիտշինի կարծիքը, ըստ որի «հակամարտող կողմերին այժմ բանակցությունների սեղան նստեցնելը հնարավոր չէ»: Նրա ենթադրությունն այն է, որ Ռուսաստանը սպասում է հարմար պահի: Կորոնայի, Բելառուսում ճգնաժամի, Նավալնիի հարցով ԵՄ -ի հետ առճակատմանը հաջորդում է Հարավային Կովկասում երկու անակնկալ զարգացում. Այն, որ Ադրբեջանում հիասթափվել են դիվանագիտական ճանապարհով հաջողություն գրանցելուց, եւ որ այդ երկրի կառավարությունը կարծում է, թե պատերազմի միջոցով կհասնի ավելիին: Եւ երկրորդըՙ որ Ադրբեջանն այժմ բացահայտ սատարում է գտնում Թուրքիայից: Թերթը ներկայացնում է, թե Հայաստանի հետ ռազմավարական դաշինք կնքած Ռուսաստանը զենք է տրամադրել նաեւ Ադրբեջանինՙ հավասարակշռելով իր ազդեցությունը հարավկովկասյան երկու երկրների վրա: Բացի այդ Պուտինն անձնապես լավ հասկացվում է ավտոկրատ Ալիեւի հետ եւ չի ուզում Ադրբեջանի հետ իր հարաբերությունները վտանգել: Ռուսաստանին հաջողվում էր ԼՂ հարցով բանակցություններում կենտրոնական դեր խաղալ, այդու երկու երկրների վրա ազդեցություն ունենալ: «Ցայթը» ներկայացնում է Բաքվից փորձագետ Բախտիար Ասլանովի կարծիքը, թե «Ադրբեջանում Ռուսաստանին չեն վստահում», բայց չեն էլ ուզում, որ այդ երկիրը Մինսկի խմբից դուրս գա, այլ ավելի արդյունավետ բանակցի: Իսկ Հայաստանում առավել սատարում են ակնկալում ռուսական կողմից, երկյուղ կա, թե Պուտինը Փաշինյանի հետ լավ չի հասկացվում: «Հայաստանում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը շատերը չեն ընկալում» նկատել է տալիս Երեւանի Կովկաս ինստիտուտի աշխատակից Հրանտ Միքայելյանը , որ հավելում է, թեՙ ակնկալվում է առավել ակտիվ դիվանագիտական նեցուկ, գոնեՙ որպես թուրքական ազդեցության հակակշիռ»:

Ռուսաստանը դժվար ընտրության առջեւ է. հայկական կողմին սատարելու պարագայում կկորցնի Թուրքիային ապավինող Ադրբեջանը եւ կառճակատվի Թուրքիայի հետ: Մոսկվան լավ փաստարկներ պիտի ունենա Ադրբեջանին համոզելու համար, որ բանակցությունները շարունակելը բխում է նրա շահերից, գրում է«Ցայթը»: Վերլուծաբանը նկատել է տալիս այն հանգամանքը նաեւ, որ Մոսկվայում ՌԴ արտգործնախարարը թեեւ նշեց Սիրիայից եւ Լիբիայից բերված վարձկանների ներգրավման մասին, սակայն Թուրքիայի անունը չշրջանառեց, գրում է «Ցայթի» վերլուծաբանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆԻ ԼՈՒՍԱՒՈՐ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ… ՀԱՅ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ... ՀԱՅ ԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական