Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՎԱԿԱՆ ՈՒ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱԿԱՍ ՈՉԻՆՉ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

09/10/2020
- 09 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անշուշտ դժվար է մեզՙ հայերիս համար սառը դատողությամբ մեկնաբանել, նույնիսկ ներկայացնել մեզ պարտադրված պատերազմական իրավիճակը եւ կանխատեսումներ անել ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունների մասին: Ռազմաճակատից հասնող տեղեկությունները, մեր ռազմիկների անձնուրաց պայքարի, մեր բանակի կործանիչ գործողությունների վերաբերյալ ամփոփագրերը, հակառակորդի ծանր կորուստներըՙ սպառազինության ու մարդուժի, չեն կարող թեթեւացնել մեզ, զսպել մեր արցունքները մեր մարդկային կորուստների դիմաց: Հին խոսք կաՙ շատից շատ է գնում, քչիցՙ քիչ: Բայց մեր քիչը շատ է, շատ եւ առավել շատ է մեզ համար:

Այսուհանդերձ, ստիպված դիմելով միջազգային մամուլի անդրադարձներին, որոնք շատ առատ են այս օրերին, հնարավոր է ներկայացնել մի քանի դիտարկումներՙ սեփական ընկալմամբ եւ ընդհանրացումներով:

Առաջինը, որն ընդգծվում է միջազգային գրեթե բոլոր վերլուծաբանների կողմիցՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես համանախագահների հեղինակազրկումն է, որը, դժբախտաբար, հակառակ կողմից հաստատում է ապակառուցողական գլխավոր կողմիՙ Ալիեւի պնդումը Մինսկի խմբի անգործության եւ անարդյունավետության մասին: Անշուշտ մեզ համար ավելի քան հասկանալի է Ալիեւի այդ պնդման ներքին շարժառիթըՙ ամեն գնով եռանախագահության կազմը համալրել Թուրքիայով, որին, գիտակցում ենք բոլորս, ներկա պայմաններում հնարավոր չէ հակադրել Իրանի թեկնածությունը: Սակայն այս պարագայում կրկին տեսանելի է դառնում Ալիեւի ու նրա խորհրդականների կարճամտությունը. Թուրքիան ընդհանրապես չի կարող միջնորդ լինել, նա բացահայտ կողմ է, ավելինՙ հրահրիչ, մասնակից, հանցակից:

Երկրորդ դիտարկումը, որն անում են միջազգային գրեթե բոլոր մեկնաբանները, համանախագահների կազմում Մոսկվայի «վերին ձեռք» ունենալն էՙ թե՛ որպես պատերազմող երկու կողմերին զենք մատակարարելու, թե՛ որպես Հայաստանի պաշտոնական դաշնակիցը հանդիսանալու, թե՛ ՀԱՊԿ անդամության եւ թե Հայաստանում ռազմաբազա ունենալու տեսակետից: Առանձնահատուկ դիրք, նշում են մեկնաբանները, որը չի օգտագործվում որպես ռազմական գործողությունները դադարեցնելու եւ կողմերին բանակցությունների սեղան բերելու գործիք: Եվ ըստ երեւույթին, ավելացնենք մեր կողմից, այդ քննադատություններին էր պատասխանում նախագահ Պուտինը չորեքշաբթի օրը, երբ պնդում էր, որ թշնամական գործողությունները չեն ընդգրկում Ռուսաստանի դաշնակից Հայաստանի Հանրապետության սահմանները: Մեկ կողմից ՀՀ անվտանգության առումով դրական, իսկ մյուս կողմիցՙ անհեթեթ պնդումՙ եթե նկատի ունենանք օդային սահմաններըՙ հրթիռային եւ դրոունային հարվածները, որոնք արդեն ոչ միայն ՀՀ-ի, այլեւ Իրանի եւ նույնիսկ Վրաստանի սահմաններն են մխրճվում:

Այս պարագայում արժե հիշեցնել նաեւ միջազգային վերլուծաբանների այն դիտարկումը, որ Ռուսաստան-Թուրքիա ներկա արտառոց հարաբերությունները հիշեցնում են Իդլիբում (Սիրիա) եւ Տրիպոլիում (Լիբիա) ռուսների ցուցաբերածՙ այսպես կոչված հանդուրժողականությունը Էրդողանի զորքերի եւ վարձկանախմբերի նկատմամբ: Մինչեւ ո՞ւր կարող է երկարել այդ հանդուրժողականությունը. մեզ համար սա՛ է կարեւորը:

Իդլիբ-Տրիպոլի-Արցախՙ թուրքական ներդաշնակված կարմիր հետագիծ, որն այսօր իր արյունոտ շղթայի մեջ է առել նաեւ հայոց հողը, միաժամանակ սպառնալով հարեւան երկրներին եւ նույնինքն Ռուսաստանին: Արցախյան հակամարտության մեջ նոր, ավելի ճիշտՙ նորացված բաղադրիչը Թուրքիան է ու նրա ահաբեկչական գործիքակազմըՙ կանոնավոր բանակ թե ջիհադիստներ: Այժմ սա՛ է եռանախագահության առաջ դրված գլխավոր խնդիրը: Ի՞նչ լուծում կարող են առաջարկել նրանք. սպասե՞լ մինչեւ այն պահը, երբ հայերն ու ադրբեջանցիները փոխադարձ հարվածներվ կսպառեն միմյանց եւ հոգնածՙ կընդունեն պարտադրված որեւէ կարգադրություն, ինչպես ընդունեց նախկին Հարավսլավիան… Սա չի՛ աշխատի, քանի կոնֆլիկտի մեջ է մտել ՆԱՏՕ-ի 2-րդ բանակն ունեցող երկիրըՙ Թուրքիան: Չի՛ աշխատի, քանզի հայերս մեր գոյութենական կռիվն ենք մղում ու մարտնչում ենք կանխելու համար նոր ցեղասպանությունը:

Նախորդիվ գրել եմ եւ այժմ, պատերազմի 12-րդ օրը, կրկնում եմ. ճակատային գծի որեւէ կետում թույլ չտալով թուրք-ադրբեջանական որեւէ ճեղքումՙ մենք արդեն իսկ հաղթել ենք, թեեւ մարդկային մեծամեծ կորուստներով, թեեւ հարատեւ ռմբակոծությունների տակ ավերակվող Արցախով: Այո, թշնամին, պարտվելով դեմ առ դեմ կռվում, այժմ ուզում է «այրած հողի» վերածել Արցախըՙ «չկա ժողովուրդՙ չկա խնդիր» թուրքական ծանոթ սկզբունքով, քաջ գիտենալով, որ պատերազմական ոճիրների եւ նախահարձակ լինելու համար ոչ ոք չի պատժի իրեն: Կարո՞ղ ենք նաեւ դիվանագիտական մարտադաշտում ջարդել նրա այդ ինքնավստահությունը եւ ցույց տալ բոլորին, ներառյալ համանախագահները, որ «ոչ ոքի» արդյունքը բացարձակապես ընդունելի չէ մեզ համար: Նախահարձակները, ոճրագործները պետք է պատժվեն:

Մենք տեւական խաղաղություն ենք ուզում, մեր իսկ զենքով երաշխավորված խաղաղությունՙ Հայաստան եւ Արցախ ամբողջական խաղաղություն. դրանից պակաս ոչինչ ընդունելի չէ մեզ համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵՐ ՁԵՌՔՈ՞ՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵՐ ՁԵՌՔՈ՞ՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական