Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՂԱՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ԵՆ ՏԱԼԻՍ, ՄԵՆՔ ԷԼՙ ԱՐՅՈՒՆ

02/10/2020
- 02 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն երկրորդ օրն է Երեւանի Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դիմաց արյան դոնորների հերթը չի պակասում: Մինչեւ ասեղը երակին հասնելը մարդիկ, կանգնած, մեքենաներին հենված, պատերի տակՙ գետնին նստած, սպասում են իրենց հերթին: Դրսում սպասում են չորսից-հինգ ժամ, իսկ ներսումՙ ուրիշ հերթ է:

Ընդունարանի մոտ դոնորները հերթագրվում են, իսկ մյուս մուտքի մոտ արյունատվությանը սպասողներն են:

Մեզ հետ զրույցում 33-ամյա Նարեն ասաց. «Շատ պարտավորված, լարված եւ հուզված ենք, թեկուզ մի բանով կարողանանք օգնել մեր զինվորներին»:

«Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն». հենց այս կարգախոսով է արյունաբանական կենտրոնը ընդունում իր նվիրյալներին: «Հասնելու ենք հաղթանակի ու այս հաղթանակը բոլորինս է լինելու: Պետք լինի վաղն էլ կգամ», ասաց սահմանապահ զինվորի 44-ամյա հայրը, ապա հարցրեց. «Եթե ես չգայի, ուրիշ ո՞վ պետք է գար»:

Սահմանին ընտանիքի անդամ կամ հարազատ ունեն, թե՞ ոչ, էական չէ, վիշտն էլ, հաղթանակն էլ բոլորինս է, մերն ենՙ մեր երեխաները, որին էլ մի բան լինիՙ մեր սիրտը ցավում է, ասում են հավաքվածները:

«Մարդիկ համբերատար եւ ըմբռնումով սպասում են իրենց հերթին եւ ոչ մի տրտունջ, ոչ մի բողոք չի լինում: Շնորհակալ ենք բոլորից», ասաց արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը :

«Մեծ թվով քաղաքացիներ են եկել արյունատվության համար: Մենք սիրով ընդունում ենք բոլորին, սահմանվել է քանակ, որ մարդիկ արդյունավետ ձեւով կարողանան իրենց «պարտքը» հանձնել: Հատուկ կարգ է մշակվել, սպասարկելու ենք առավոտյան ժամը ութից մինչեւ երեկոյան ժամը վեցը», ասաց կենսալաբորանտ Սոնա Գալստյանը , ապա ներկայացրեց, թե ինչ կարգով պետք է հանձնել արյուն. «Մինչեւ արյուն հանձնելը դոնորին տրամադրվում է տեղեկատվական թերթիկ, որով նա ծանոթանում է հակացուցումներին եւ պայմաններինՙ հերթերից խուսափելու համար, այս ամենին կարելի է ծանոթանալ նաեւ արյունաբանական կենտրոնի կայքէջում եւ հերթագրվել զանգահարելովՙ 010-28-38-23, 010-28-38-11 հեռախոսահամարներին»:

Այն որ միասնականության եւ դոնորի պակաս չկա, խաղաղ հերթերն են վկայում, որոնք ուղեկցվում էին երիտասարդների հայրենասիրական կատարումներով:

34-ամյա Անին մի քանի տարի շարունակ արյան դոնոր է. «Առանց մտածելու եմ եկել, պետք է լինենք մեր զինվորների կողքին, սա անհրաժեշտություն է, երկիրը մեր կարիքն ունի, այս ամենը նվազագույնն է, ինչ կարող ենք անել»:

Աղոթելով զինվորների համար միայն մի բան են խնդրում բոլորը. «Աստված պահապան լինի մեր զինվորներին եւ մեծ համբերություն տա բոլորի ընտանիքներին: Տղեքը իրենց կյանքն են տալիս մեզ համար, արյունը ինչ է, որ մենք չտանք իրենց համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՊԱՏԱԿԸՙ ՄԵԶ ԱՐԺԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԴՐԱ ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԴՐԱ ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական