Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՊԱՏԱԿԸՙ ՄԵԶ ԱՐԺԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

02/10/2020
- 02 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարզ ու ընդունելի մոտեցում կա, որ երկրների հանդեպ վերաբերմունքը հիմնականում պայմանավորվում է նրանց տնտեսական կայացվածությամբ, դրանում էլՙ սեփական շահերով: Աշխարհն է այդպիսին, որտեղ նվազագույն դեր ունեն մարդկանց մաշկի գույնն ու կրոնական պատկանելությունը, ազգությունն ու լեզուն, այլ հիմնարար արժեքները: Այս առումով դիտարկելով մեր նորանկախ երկրի 30-ամյա շրջանը, որտեղ տնտեսություն ստեղծելու, այն կայացնելու ու զարգացնելու ձեռնարկումները սպասվածից ու ցանկալիից էապես համեստ են, նկատում ենք «մերն ուրիշ է» գործելաոճի տարօրինակ դրսեւորումներ: Էլ նավթ ու գազ չունենք, հետո հիշում ենք ծովային սահմանի բացակայությունը, հերթական մեկը խոսում է Հայաստան երկրի փոքրությունից, չորրորդը հիշում է դարերով պետականության կորուստը, չի մոռացվում ինչ-որ մենթալիտետ կոչվողի մասին… վերջում էլ պարտադիրՙ հայի աշխատասիրությունը, քարից հաց քամելու ունակությունը: Որ աշխատասեր ենք, այս օրերին շատ պարզ երեւում է Արարատյան դաշտի խաղողագործների օրինակով: Մարդիկ իրենց այգիներում տոննաներով խաղող են աճեցրել ու փաստի առաջ կանգնելՙ այն ցանկալի արդյունքով իրացնելու խնդիր ունեն: Այսպես է եղել վերջին տասնամյակներին, երբ կային թե՛ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, թե՛ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններն ու խաղողա-գինեգործական հիմնադրամ կազմակերպությունները: Որ այսքանով հանդերձ, դիպուկ ասված, այգեպանի մատից փուշ հանող չկար, վերջին հույս մնում էին երկրի վարչապետն ու նախագահը, մարդիկ ապրել-տեսել են, այնպես որ պատմություն դարձած այդ կառույցները վերհիշելու ու վերականդանացնելու ոմանց փորձերն անհարկի են: Ուրեմն ի՞նչ անել:

Օրեր առաջ ոչ անհայտ տնտեսագետներից մեկը խոսում էր ֆրանսիական գինեգործական ընկերությունում խաղողի ընդունման ու հաշվառման ինչ-որ փորձից: Ավաղ, այդքանը, քանզի ոչինչ չասվեց, թե ով էր խաղող մշակողը, ովՙ մթերողը, կա՞ր արդյոք նրանց միջեւ բերքի իրացման պայմանագիր ու նման հարցեր, որոնք բարձրացվում են մեր պայմաններում: Հեղինակս մասամբ ծանոթ է ավստրիական փորձին, ուր թե՛ 6 հեկտար, թե՛ 300 հեկտար խաղողի այգի ունեցողներն իրենք են վերամշակում սեփական բերքը: Նրանք նաեւ անձամբ են իրացնում վերամշակված գինին ու օղին սեփական ռեստորաններում ու հանգստի տներում, ժամանցի այլ վայրերում: Տողերիս հեղինակին ընտանեկան համարվող բաց ու փակ տարածքներում 250 նստատեղ ունեցող գյուղական ռեստորանում առնվազն 7 մրգերից ստացված սեփական թորման տնային օղիներ առաջարկեցին: Վստահեցնում եմ, որ այցվելուները հաճույքով օգտվում էին նման սպասարկումից, քանզի տեսնում էին անմիջական արտադրողին, խմիչքներն էլ մատչելի էին: Հիշենք նաեւ, որ խաղողից ոչ միայն գինի, օղի ու կոնյակ են ստանում, այլեւ հյութ ու քացախ, մուրաբա ու չամիչ են պատրաստում, կորիզից էլ ձեթ քամում: Անշուշտ, այս ամենըՙ աշխատանքի ու աշխատելու շնորհիվ, արարված բերքը հարգելու արդյունքում, եւՙ շուրջ տարին զբաղված լինելու եւ վաճառք կազմակերպելու պարագայում: Նայեք հայաստանյան առեւտրային ցանցը եւ կնկատեք, որ ալկոհոլային խմիչքների մի զգալի մասը ուկրաինական ու ռուսական են, ֆիննական ու շվեդական, քացախըՙ իտալական, չամիչը պարսկական: Եվ տարօրինակորեն այս վիճակը մի կողմ թողած, խաղողագործությունը խթանելու առաջարկներով հողագործին խրախուսող ՀՀ իշխանությունը երկրի կառավարման լավագույն օրինակ է ներկայացնում մթերումների ընթացքում ծագող անհասկանալի խնդիրներին միջամտությունըՙ գո՜րծ են անում:

ՀՀ վարչապետի հունվարյան ասուլիսում արած այն հայտարարությունը, թե 2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային ու ցայտնոտային տեղեկություններ չունեցանք, ընդամենը լավատեսության դրսեւորում է, քանզի այս օրերին խաղողագործների կողմից ճանապարհներ փակելու ու բողոքի հավաքների ականատեսներ ենք: Եվ սա, ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի այն հավաստիացումների պարագայում, երբ երկրի աղքատիկ բյուջեից հարյուր միլիոնավոր դրամներ է ծախսվում ճյուղի զարգացման նպատակովՙ առանց հաշվի առնելու ծավալների աճի արդյունքում ծագող խնդիրները: Շարունակվող համավարակով դրանք բացատրելը անհիմն է, քանզի մեր մարդիկ այսօր էլ շարունակում են գինի խմել ու վայելել, միայնՙ խիստ սահմանափակ քանակներով: Մեզանում պարզապես չենք գտնի եվրոպական առեւտրային ցանցում առաջարկվող, նկարում պատկերված գնային միջավայրում գինիներ: Ավելորդ չեմ համարում նշել, որ եվրոպական շատ երկրներում հարկերը ՀՆԱ-ի մինչեւ 50 տոկոսն են կազմում, որը բյուջեի ծախսային մասի տեսքով վերադարձվում է հանրությանը: Այնպես որ դժվար չէ հաշվարկել, որ արտադրողը 1 շիշ գինին վաճառողին է հանձնում 1 եվրոյից էլ պակաս գնով:

Եվ հարցը ծնվում է ինքնաբերաբար. ինչո՞ւ իշխանական կառույցները, նաեւ իրենց կազմերում գործող խաղողագործների, գինեգործների, այլեւայլ միությունները, չեն նպաստում փոքր ու միջին գործարարության օգնությամբ գինեգործության ճյուղի զարգացմանը: Հայտնի է չէ՞, որ 1 կգ խաղողից 0,70 լիտր խաղողահյութ է ստացվում, որն էլ գինու է վերածվում: Արդյունքումՙ 100 դրամի հումքն անգամ 600-700 դրամով իրացնելը երկկողմանի շահավետ է: Հենց այս օրերին հեղինակիս շրջապատից առնվազն երեք ծանոթ-բարեկամներ կգ-ը 200 դրամով 100-150 կգ խաղող են գնել ու սեփական սպառման նպատակով գինի են պատրաստում: Փաստ է, որ մեր մարդկանց որոշակի մասը արդյունաբերական եղանակով արտադրված ու շշալցված գինիներ չի նախընտրում: Անշուշտ, փոքր ու միջին բիզնեսն էլ շշալցված արտադրանք կթողարկի, միայն թե երաշխավորված այլ պայմաններով ու վստահելիության հավաստումով:

Իրար հետ մի փոքր հաշվարկ կատարենք: 2 մլն գինեսերների կողմից տարվա ընթացքում նվազագույնը 20-ական լիտր գինի օգտագործելու պայմաններում ստացվում է 40 հազար լիտր գինի, որի համար պահանջվում է 70-75 հազար տոննա խաղող: Ներքին սպառման անգամ այս ցուցանիշը բավարարելու համար հարկ կլինի նոր այգիներ հիմնել, որը տարիներ շարունակ տեղ է գտնում ոլորտի զարգացման ծրագրերում, սակայն իրականացնել չի հաջողվում: Նշեմ, որ 1970-80-ականներին խաղողի այգետարածքները մինչեւ 36 հազար հեկտար էին, տասնամյակներ անցՙ 15 հազար հեկտար, որը մինչեւ օրս նույնն է մնում, թեեւ ծրագրերով նախատեսվում էր 2015-ին հասցնել 26 հազար հեկտարի:

Լրագրային նյութի միջոցով հնարավոր չէ ներկայացնել տնտեսական խնդիրների այն ամբողջականությունը, որով կկարգավորվի մեզ արժանի տնտեսություն ունենալու ճանապարհին առանձին վերցրած մեկ ոլորտի կայացման ու զարգացման ապագան: Այստեղ իր ուրույն տեղն ու դերն ունի գինին, համեստից մինչեւ հաղթանակների ոգեշնչող իր համ ու հոտով, գույնով ու բույրով, իր գժական որակներով: Սա ընդամենը ժամանակի պահանջն է, որի ակնկալիքի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ Ո՛Չ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՅԼ ՏԵՂ ԱՐՏՈՆՅԱԼ ՉԵՆ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՏՂԱՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ԵՆ ՏԱԼԻՍ, ՄԵՆՔ ԷԼՙ ԱՐՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՏՂԱՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ԵՆ ՏԱԼԻՍ, ՄԵՆՔ ԷԼՙ ԱՐՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական