Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

02/10/2020
- 02 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

«Դոսյե»

Հատուկ ծառայությունների մասին գրելու համար պետք է ճանաչել այդ գերատեսչությունը: Ճանաչելու համար պետք է մոտ կանգնած լինել այդ ծառայությանը, իսկ որպեսզի այդ ամենը համոզիչ լինի, ավելի լավ է լինել նրանց շարքերում…

Ովքե՞ր են այն մարդիկ, որ ավարտելով միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները, հայտնվում են հատուկ ծառայությունների «լաբիրինթոսում»ՙ ուղիների խճճված ցանցում: Դրանք այնքան էլ սովորական մարդիկ չեն: Որովհետեւ սովորական մարդիկ կա՛մ շուտ հեռանում են համակարգից, կա՛մ ընկնում են գայթակղությունների ու մեղքերի սարդոստայնը, որտեղից արդեն դուրս են պրծնում որպես ավերակ եւ իրենց տեղը չեն գտնում հետագա կյանքում: Բայց եւ շատ են այն մարդիկ, որոնք տիրապետելով միայն այդ գերատեսչությանը հատուկ բոլոր նրբություններին ու հնարքներին, օգտագործում են դրանք իրենց կարիերայի, իրենց արկածախնդրությունը բավարարելու, իրենց անձնական շահերի, իրենց մտերիմների եւ իրենց բարեկեցիկ եւ անհոգ կյանքն ապահովելու համար: Այդ մարդիկ պատրաստ են ամեն ինչ «ծախել», դավաճանել բոլոր անհրաժեշտ մարդկային սկզբունքներին, նվաստանալ եւ նվաստացնել, խոնարհվել, «դուռը բացել եւ փակել ներս ու դուրս անողի առաջ», կուլ տալ մարդկային արժանապատվությունը վիրավորող ամեն բան, միայն թե չկորցնեն…

Վերջին մի քանի տասնամյակում այդ մարդկանց թիվը գնալով աճում է: Հայաստանի հատուկ ծառայություները բացառություն չեն այդ հարցում:

Եվ միայն մի խումբ մարդիկ են (այդ խումբն էլ փոքրաթիվ չէ ի պատիվ այդ գերատեսչության), որ դառնում են իսկական հետախույզներ, հակահետախույզներ, վերլուծաբաններ, տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցներ, մի խոսքովՙ Հայրենիքի անտեսանելի ճակատի մարտիկներ: Իհարկե այս ճակատի իրական մարտիկ դառնալու համար շատ քիչ է սովորական ԲՈՒՀ ավարտելը, անհրաժեշտ են հատուկ դպրոցներ, դասընթացներ, որոնք հիմնադրված են ամբողջ աշխարհում, այդ թվում կային նաեւ ԽՍՀՄ ՊԱԿ-ի համակարգում:

Ընթերցողս վաղուց գիտի արդեն ինչ է ՊԱԿ-ըՙ Պետական անվտանգության կոմիտեն: Այս անվան կամ հապավման հիշատակումն անգամ, այսօրվա հասարակությունում արդեն սոսկում եւ զարհուրանք է առաջացնում: Բայց դա հիմա, իսկ այն ժամանակ ուրիշ գաղափարախոսություն եւ ուրիշ ճշմարտություն էր գործում: Այո, շատ բաներ ճիշտ չէին, քանի որ անհասկանալի գաղափարախոսությունն էր ամեն ինչի հիմքը պետությունում: Սակայն ինչ վերաբերում էր հատուկ ծառայությանը, շատ խիստ էր հիմնականում արդարացի եւ օբյեկտիվ: Երկարատեւ եւ մանրակրկիտ ստուգումներից հետո այդ աշխատանքի համար ընտրված երիտասարդները հպարտ էին, բարձր պահված գլխով, մի քանի կիլոմետրի վրա հեռու էին ամեն տեսակ բիզնեսներից, կաշառակերությունից, մախինացիաներից, հանցավոր աշխարհի ճահիճը ընկնելուց, համոզմունք ունեին, որ հավատարմորեն կծառայեն իրենց երկրի եւ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, հատուկ ծառայության կրեդոյին, եւ այդ ամենը անկախ այն բանից, թե ինչ զառամյալ ծերունիներ էին նստած Կրեմլում եւ ինչ ինտրիգներով էին նրանք զբաղված:

Կա՞ այսօր արդյոք այդ վստահությունը եւ այդ նվիրվածությունը: Կարծում եմ չկա եւ դեռ երկար չի լինի, ցավոք սրտի: Ընթերցողս ինքը, տեսնելով թե ինչ է կատարվում, թող եզրակացություններ անի:

Շատ տարիներ առաջ մի ղեկավար հայտարարեց, որ գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Ուրեմն ո՞ր կատեգորիայով եւ ո՞ր կրեդոյով պատրաստենք մեզ համար ապագա հետախույզներ եւ հակահետախույզներ, այսինքն էլիտար զինվորականներ, որոնք պետք է անմնացորդ ծառայեն Հայրեիքին:

Փլուզվեց մեծ երկիրը, փլուզվեց համակարգը եւ համակարգի ամենակարեւոր օղակը: Այն ժամանակ ծառայողներից շատերը հեռացան համակարգից, որովհետեւ չէին հասկանում, հետախուզություն, հակահետախուզություն, սահմանապահ զորք պե՞տք է, թե չէ: Նորաստեղծ պետության ղեկավարները շատ զբաղված էին, ժամանակ չունեին հանդիպելու հատուկ ծառայության անձնակազմի հետ, բացատրելու խնդիրները, նոր գեոքաղաքական կողմնորոշումները, կոնկրետ առաջադրանքներ դնեին, չէ՞ որ պատերազմ էր, իսկ եթե կար պատերազմ, ուրեմն անկասկած կլինեին լրտեսներ, դիվերսանտներ, դավաճաններ (իմիջիայլոց, դրանք այսօր էլ կան): Ավելին, որոշ ժամանակ հետո հատուկ ծառայությունը 6 ամսով փակվեց հուրախություն արտաքին եւ ներքին թշնամիների, կազմակերպված հանցավորության եւ աշխարհի տիրակալների, որոնք անմիջապես անցան իրենց «նախագծով եւ ճարտարապետությամբ» նորը ստեղծելուն:

Հնչեցին պահանջներՙ անմիջապես բացեք արխիվները, հրապարկեք գործակալների ցուցակները, լյուստրացիա, «վհուկների որս»: Պատկերացնո՞ւմ եք այն անձնավորության վիճակը, որը արտասահմանում գաղափարախոսական հենքի կամ նյութական շահագրգռվածությունից ելնելով աշխատել է Հայաստանի համար (նախկին, թե նոր), լոբիինգ է արել նրա հետաքրքրությունները, ռազմա-քաղաքական տեղեկատվություն է փոխանցել Հայաստանի հետախուզությանը եւ այլն: Պատիվ ունեցել եմ գրել այս ամենի մասին «Ազգ» շաբաթաթերթում, ընթացիկ տարվա հունիս ամսին, «Երկաթյա վարագույրների ետեւում» հոդվածաշարում:

Բոլոր նրանք, ովքեր ուզել են վերացնել եւ ջախջախել իրենց երկրի, կոնկրետ դեպքումՙ Հայաստանի հատուկ ծառայությունները, որը այսօր պարտադիր պիտի աշխատի հանուն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի, ուրեմն վստահորեն կարելի է ասել, որ այդ ուժերի հետեւում կային եւ կան այլ ուժեր:

Պատկերացնում ե՞ք, եթե Հայաստանի հետախուզությանը հաջողվեր ձեռք բերել «հետախուզական մթերք» Բեյրութում (կանխադրված ակտիվ տեղեկատվություն) օգոստոսի 4-ի պայթյունի վերաբերյալ: Ի՞նչ օգնություն կլիներ դա Բեյրութի հայության համար, էլ չեմ ասում Լիբանանի կառավարության համար: Չէ՞ որ այդ նիտրատներով բեռնված նավը 9 տարուց ավելի խարսխված էր այդ նավահանգստում:

Իհարկե, պահանջել մի հատուկ ծառայությունից նման «մթերք», երբ այն հազիվ գոյատեւում է, երբ անընդհատ փոխվում են ղեկավարները, երբ անհասկանալի է, թե ինչ հարցեր են դրված նրանց առջեւ եւ ինչ ցնցումներ են տեղի ունենում այդ գերատեսչության տարբեր ստորաբաժանումներում, միգուցե չափազանց է:

Ինչեւէ, Հայաստանի քաղաքական դաշտը հերթական ցնցումներն է ապրում, նախկին բանտարկյալ, Կրեմլի եւ անձամբ նախագահ Պուտինի թշնամի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու կողմից ստեղծված «Դոսյե» կենտրոնի զեկույցի հետ կապված:

Եվ իհարկե տեղեկատվության «էպիկենտրոնում» Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն է, որին «Լյուբյանկայի մասնաճյուղ» են անվանում (նկատի ունեն Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, որը գտնվում է Մոսկվայի Լյուբյանկա Հրապարակում, տուն 2 հասցեում):

(վերջը հաջորդիվ)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԵԼՉԻՔԻ «ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐԸ»ՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

«ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ Ո՛Չ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՅԼ ՏԵՂ ԱՐՏՈՆՅԱԼ ՉԵՆ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ Ո՛Չ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՅԼ ՏԵՂ ԱՐՏՈՆՅԱԼ ՉԵՆ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ Եվրոպայի հաշվին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը,...

ԿարդալDetails

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025

Արցախցիների 80 տոկոսն աղքատության շեմից ցածր վիճակում է. Բեգլարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական