Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՔՆԱԹԻՌ. ԱՇՈՏԻՑՙ ԱՐՑԱԽԻՆ

02/10/2020
- 02 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՀՕՋ-ի Վետերանների խորհրդի անդամ Մարինե Այրումյանի զույգ հեռախոսներն առավոտից չեն լռում: Նա անգիր արածՙ արդեն երեւի հազարերորդ անգամ պատասխանում է. «Այրումյանը լսում է: Բարեւ ձեզ, կարող եք ներկայանալ Մոսկովյան 5 հասցե, անձնագրով, եթե 18-55 տարեկան եք: Աշխատում ենք ժամը 11:00-ից մինչեւ երեկոյան ժամը 7-ը»:
Սեղանինՙ նրա դիմաց, գրանցամատյանն է: Սենյակ են մտնում երեք երիտասարդ աղջիկներ: Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը հարցուփորձ է անումՙ ինչ կրթություն ու մասնագիտություն ունեն, քանի տարեկան են, կրակել գիտե՞ն: Աղջիկներն ուսանողներ են. մեկը բուժքույրական կրթություն է ստանում, մյուսըՙ իրավագիտական, երրորդը ապագա տնտեսագետ է: Եկել են անդամագրվելու կանանց կամավորական զորահավաքին: Երեքն էլ 18 տարեկան են: Տիկին Այրումյանը բոլորին նույն հարցն է տալիսՙ տանը բացի ձեզանից, քույր-եղբայր ունե՞ք: Տնեցիները գիտե՞ն, որ ուզում եք Արցախ մեկնել:
Երեք աղջիկներից երկուսի տնեցիները տեղյակ էլ չեն, որ նոր-նոր չափահաս դարձած իրենց դստրիկները որոշել են ռազմաճակատ մեկնելՙ առանց իրենց տեղյակ պահելու, թաքուն, որովհետեւ չեն ուզում որեւէ մեկն իրենց որոշումը կանխի, իրենց հետ պահի բաղձալի նպատակից: Նրանք խնդրում են փոխգնդապետ Այրումյանին. «Գրանցեք մեր անունները, մի մտահոգվեք, եթե մերոնք իմանան էլ, միեւնույն է, կհամաձայնեն: Չհամաձայնեն էլ, մենք չափահաս ենք, ինքներս որոշում կայացնելու իրավունք ունենք»:
Տիկին Այրումյանը, որի թոռները երեւի ճիշտ այս աղջիկների տարիքին են, գորովալից հայացքով գրկում է աղջիկներին, կիսաթաց աչքերով շոյում նրանց խելառ գլուխներն ու դողացող ձեռքով գրանցամատյանում գրում անուն-ազգանունները:
Պատասխանՙ գնացեք, երեք օրից ձեզ կկանչենք, որ զինվորական պատրաստության դասեր անցնեք, կրակել սովորեք ու մեկնեք Արցախ:
Կամավոր կանանց ու հատկապես աղջիկների մի մասը կրակել գիտե. իրենց այդ առավելության մասին հպարտորեն են հայտնում տիկին Այրումյանինՙ փորձելով համոզել, որ հենց իրենց տանեն Արցախ:
Մոսկովյան 5 հասցեի դուռն ամբողջ օրվա ընթացքում չի փակվում: Շենքի հարակից տարածքը խիստ մարդաշատ է, բայց դեռ հեռվից կարելի է անսխալ գուշակել, թե շենքին մոտեցողներից ով է հատկապես ՄՀՕՋ-ի Վետերանների խորհրդիՙ տիկին Այրումյանի սենյակը փնտրումՙ կամավոր գրանցվելու համար: Գալիս են պարզ հագնված, հայացներըՙ ջինջ, աչքերումՙ նվիրում ու հաղթանակ ծրարած աղջիկներ: Թռչկոտելով բարձրանում են աստիճանները, Այրումյանին համոզում, որ իրենք հաստատ պետք կգան Արցախում, պատրաստ են կարտոֆիլ մաքրել, վիրավորներին խնամել, վիրակապ փոխել, լվացք անել, բայց ավելի շատ ուզում են կրակել, մարտերին մասնակցել: Համոզում են, երազում են, պնդում են…սպասում են, որ երեք օրից կզանգեն ու հենց իրենց կընտրեն կամավորականների ջոկատ կազմելու համար:
Պաթոս չկա, արցունք չկա, կոչեր չկան, հայրենիքը ճռճռան բառերով սիրելու ցուցադրումներ չկան: Ուրիշ սերունդ է եկել: Ուրիշ աղջիկներ ենՙ անհարկի ամոթխածությունից քողազուրկ, միտքըՙ լեզվի ծայրին, ոչ թե հոգու խորքերում հազար փակի տակ պահած, հաստատակամ, հատու ու անասելի, անչափելի պարզ ու շիտակ:
Սենյակ է մտնում միջին տարիքի կին ու առաջարկում. «Ես նկարչուհի եմ, Արցախ մեկնել չեմ կարող, բայց Արցախից Հայաստան եկած երեխաներին կարող եմ նկարչության դասեր տալ: Նկարելն օգնում է դուրս գալ սթրեսից, արցախցի երեխաներին դա շատ է պետք, ինձ էլ նկատի ունեցեք, հենց պետք լինեմ, կանչեք»:
Ոստիկանության փոխգնդապետը մի ձեռքով հեռախոսազանգերին է պատասխանում, մյուսով կանանց ու աղջիկների անունները գրանցում:
Կամերային երաժշտության տան այգին անսովոր մարդաշատ է: Սրճարանը դատարկ է, իսկ ծառերի տակ հարյուրավոր արկղեր են դրված, մի շարքի վրա գրված էՙ ծխախոտ, մյուսի վրաՙ ծածկոցներ, երրորդ շարքը դեղորայքինն է: Տասնյակ պատանիներ ու երիտասարդներ Արցախ ուղարկվելիք օգնությունն են տեսակավորում, տեղավորում համապատասխան արկղերում, հետն էլ նամակ ու բացիկ գրում, գցում արկղերը. «Պինդ կացեք, ձեր ցավը տանեմ», «Ախպերս, կներես, դեռ 14-ս չի լրացել, թե չէ մի օր էլ չէի մնա Երեւանում», «Տղերք, մեռնել չկա, շուտ եկեք, որ պսակվենք», «Տղերք, զոհվել չկա, եկեք, թե չէ տունը կմնանք»…
Սուպերմարկետից դուրս եկող տատիկը մի քանի սիգարետ է դնում մեծ արկղի մեջ. յոթ-ութ տարեկան մի աղջնակ մոր պայուսակից թիթեղյա տուփերով պահածոյացված միս ու ձուկ է հանում, տեղավորում արկղերում:
Մի տղամարդ մոտեցավ, ութ-ինը տարեկան որդու ձեռքը բռնած: Տղան դպրոցական պայուսակից կավե արջուկ հանեց ու պլզած աչուկներով նայեց իր առջեւ կանգնած բարձրահասակ երիտասարդին: «Խաղալի՞ք ես բերել արցախցի երեխաների համար, ապրես: Արջուկդ դիր այ այն արկղի մեջ, որի վրա գրված է խաղալիքներ: Անպայման կտամ քեզ նման փոքրիկ մի տղայի»,-ասաց երիտասարդն ու շոյելով խառնեց տղայի մազերը:
«Սա խաղալիք չի, իմ կասսն է: Մեջը փող կա»,- ասաց տղան: Երիտասարդը կավե արջուկը վերցրեց տղայի ձեռքից, միջի դրամները շրխկացին ու զնգացին: Նա կռացավ ու հավասարվեց իննամյա տղային: «Քո կասսն ես բերե՞լ»: Տղան գլխով արեց ու պատասխանեց. «Էս փողով ինչ ուզում եք առեք մեր զինվորների համար: Բայց ավելի լավ կլինի տանկ առնեք: Բայց էսքանը տանկին չի հերիքի, չէ՞: Պապ, մի քիչ էլ դու տուր էլի, էսքանը տանկին չի հերիքի»,- հորը խնդրեց տղան:
Երիտասարդը գրկեց նրան, բարձրացրեց գլխից վեր ու բացականչեց. «Քո հավաքած փողով ինքնաթիռ ենք առնելու, ինքնաթիռ, ախպերս»: Ու ինքնաթիռի պես օդում պտտեցրեց իննամյա տղային:
Կավե արջուկը ձեռքից ձեռք անցավ. ջահել աղջիկ-տղաները հերթով չխկչխկացնում էին միջի փողերն ու զրնգուն ծիծաղում: Նրանք շրջապատեցին փոքրիկին, սկսեցին կատակներ անել հետը, զրուցել:
Կավե արջուկը նրանք դրեցին մի մեծ արկղի մեջ, արկղն ամուր փակեցին ու վրան գրեցին.
«Ինքնաթիռ. Աշոտիցՙ Արցախին»:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ ԵՎ ԿՈՄՈՒՆԻԶՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ ԵՎ ԿՈՄՈՒՆԻԶՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալներ, որոնք նույնպես պետք է ազատ արձակվեին երկուշաբթի, այսօր առավոտյան իսրայելական բանտերից դուրս են եկել ու նստել...

ԿարդալDetails

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական