Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրթության նախարարը կրթվա՞ծ չէ՞

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չգիտեմՙ ինչ մասնագիտություն ունի կրթության եւ գիտության եւ այլ բաների նախարար Արայիկ Հարությունյանը: Անշուշտ կարող եմ բացել համացանցը եւ ստուգել, բայց դիտմամբ չեմ բացում, որովհետեւ ինչ մասնագիտություն էլ ունենա, որեւէ երկրի կրթության, առավել եւս գիտության, ե՛ւս առավելՙ ֆիզկուլտուրայի նախարարը, պետք է կատարյալ տիրապետի մայրենի լեզվին: Պատկերացնո՞ւմ եք, Ֆրանսիայիՙ ասենք էկոնոմիկայի նախարարը ֆրանսերենը խոսի սխալներով. ֆրանսացիք չէին էլ հարցնելուՙ նա ի՞նչ բուհ է ավարտել: Այլ պիտի հարցնեինՙ ֆրանսիական բակալորեայի (միջնակարգ դպրոցի) պետական քննություն չի՞ հանձնել…

Նախորդ օրը լսում էի Արայիկ Հարությունյանի հեռուստատեսային ելույթը ընդունելության քննությունները բարձր նիշերով հանձնած, բայց իրենց ընտրած մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից զրկված դիմորդների բողոքի մասին: Նախարարը ճգնում էր համոզել բոլորիս, որ դիմորդները վաղուց, շա՜տ վաղուց իրազեկված են եղել ընդունելության պայմաններին եւ հատկապես չարաբաստիկ 58-րդ կետին: Եվ օգտագործեց §եթերներ¦ բառը, ակնարկելով իր հեռուստատեսային ելույթներին: Մարդ հայագետ լինելու կարիք չունի ողջախոհությամբ թեկուզ հասկանալու, որ այդ բառը, ինչպես երկինք, տիեզերք, օդ եւ ությունով վերջացող մի շարք նման բառեր հոգնակի չեն լինում: Եթերը, նույնիսկ հեռուստատեսային եթերը, նույնիսկ բազմաթիվ հեռուստաընկերությունների եթերը հոգնակի չի՛ լինում:

Այս մարդը իսկապես իրավունք չունի կրթության նախարար լինելու, ինչպես որ իրավունք չունի ասելու, որ ինքը դիմորդներին զգուշացրել է նախապես իր… ֆեյսբուքյան գրառումներում: Այդ երբվանի՞ց ֆեյսբուքյան էջը դարձավ պաշտոնական ծանուցման ամբիոն, ինչպես հաջորդ օրը արդարացիորեն նկատեցին հասարակական որոշ գործիչներ: Այդ որտե՞ղ է արձանագրված, որ ֆեյսբուքի անձնական էջը համարվի պետական պաշտոնական ծանուցումների հարթակ:

§Եթերներ¦ մտնելու կարիք չկա, ոչ էլ անձնական-ընկերային հարաբերությունների դաշտ դուրս գալու. նախարարությունն ունի պաշտոնական կայքէջ, վերջապես կան թերթեր եւ հատկապես պաշտոնաթերթ, անգամՙ §Ազդարար¦ կոչվող պետական վճարովի կայքէջ, մամուլի քարտուղարներ, §հասարակայնության հետ կապերի վարչություններ¦, նրանց օգնական քարտուղարների եւ քարտուղարուհիների մի մեծ խումբ: Ո՞րն է նրանց գործը: Մարդիկ ստիպվա՞ծ են անընդհատ հետեւելու, թե վարչապետը, նախարարներն ու մյուսՙ այլեւս չքայլող քայլականները ե՞րբ են մտնելու live: Զավզավակությամբ կարելի՞ է պետական գործունեություն ծավալել, կարելի՞ է անգրագիտությամբ պետական մարմին ու մարմիններ կառավարել:

Վերեւում մոռացա ասել, որ §ամոթ¦ բառն էլ հոգնակիակերտ մասնիկ չի ընդունում: Այլապես պիտի ասեիՙ ամոթներ:

Հ.Ա.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հին հայկական գորգերից մինչեւ բարձեր

Հաջորդ գրառումը

Քննություն է տարվում՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից դատավոր Մեսրոպ Մակյանին առերևույթ զրպարտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Քննություն է տարվում՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից դատավոր Մեսրոպ Մակյանին առերևույթ զրպարտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական