Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեւանա լիճ թափվող գետերը մաքրել, նոր մտածել ձկնագողության մասին

03/07/2020
- 03 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Սեւանա լճի պահպանության պայքարը տանուլ է տրվել, որի մեղավորներից մեկը նաեւ ինքն է, եւ, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել:

Հաջորդն օրն արդեն Սեւան ազգային պարկը հայտարարեց, որ լճում ձկնագողության դեպքերը պետք է բացառվեն, լճից ձուկ որսալ կարող են միայն նրանք, որոնք համապատասխան լիցենզիա ձեռք կբերեն: Այստեղ են ասել` է՛շ, մի՛ սատկիր, գարուն կգա:

Պարզվում է` ՍԱՊ-ի աչքին չեն երեւում լիճը գերեվարած միլիոնավոր ծառակոճղերն ու ճյուղերը, որոնք փտելով ջրի մեջ, մամաուռ են արտադրում, չեն երեւում նաեւ տասնյակ հեկտարներով չիչխանենու թփերը, որոնք մնացել են ջրի տակ` կրկին մամուռ արտադրելով: Հուսով եմ` ՍԱՊ-ը գոնե գիտի, որ այդ թփերն ու ծառակոճղերը չպետք է մնային ջրի տակ, որովհետեւ պետությունը լճափը մաքրելու համար մեծ գումարներ է հատկացրել, բայց ոմանք, չգիտես ինչու, լճի համար վտանգավոր են համարել միայն այն ծառերը, որոնցից կարելի է շինանյութ պատրաստել, մի խոսքով` փող աշխատել:

Իրականում ՍԱՊ-ը պետք է ձեռնամուխ լինի Սեւանա լիճ թափվող գետերն ու նրանց ավազանները մաքրելուն, որովհետեւ այսօր դրանք կա՛մ առնված են հեկերի մեջ, կա՛մ խիստ աղտոտված:

Օրինակ` կարելի է շատ լուրջ մտածել Սեւանա լճից մոտ երեսուն կմ հեռավորության վրա գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի մասին, որը շահագործվում է  եւ բացահանքի, եւ ստորգենյա պայթեցումների եղանակով:

Ըստ «Էկոլուր» կայքի, դեռ երեք տարի առաջ կատարված հետազոտությունների համաձայն, ստոգետնյա հանքամշակման ժամանակ իրականացված հորապայթեցումների արդյունքում օգտագործվում է 298.0 տոննա պայթուցիկ նյութ: Շրջակա միջավայր է նետվում 252,2 տոննա վտանգավոր նյութ` հանքաքարի փոշի, ածխածնի, ազոտի, մանգանի, երկաթի օքսիդներ, ածխաջրածիններ, ծծմբային անհիդրիդ նյութեր:

Դե, Սեւան ազգային պարկում էլ, վստահ եմ, գիտեն, որ հանքին ամենամոտ գետը Սոթք գետն է, որը Մասրիկ գետի վտակն է. վերջինը թափվում է Սեւանա լիճ, իսկ ամենաողբերգականն այն է, որ հենց  Սոթք գետն է լցվում ոսկու հանքավայրի ամբողջ վնասակար նյութերը:

Ըստ վերոնշյալ աղբյուրի` ջրային ռեսուրսների աղտոտման հետեւանքով պետությանը հասցվում է  494 մլն դրամի վնաս բացահանքի շահագործման դեպքում, 817,8 մլն դրամՙ ստորգետնյա հանքի շահագործման դեպքում: Բացի այդ, տարածքում են գտնվում մի շարք բուսատեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում:

Հիմա հարց` ի՞նչ եք ուզում ձկնորսներից, աշխատելու իմիտացիա՞ եք ստեղծում, թե՞, ինչպես ասում են, այդքան պլոճիկ չունեք` Սոթքի հանքի առաջն առնելու:

Հ.Գ. Լիճը չորս կողմից օկուպացրած ժամանցի վայրերի ու հանգստյան գոտիների մասին էլ դեռ չեմ խոսում, որոնցից միայն մեկ-երկուսը կոյուղատար ունեն: Գուշակեք` որտե՞ղ են թափվում մյուս օբյեկտների կոյուղաջրերը:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Վարդենիս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստան. բաժանված տուն

Հաջորդ գրառումը

Ոստիկանության տվյալ սպաները կատարել են հանցագործություն․ Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ոստիկանության տվյալ սպաները կատարել են հանցագործություն․ Ռուբեն Մելիքյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական