Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի տնտեսական անկումը խորանում է, բյուջեի եկամուտներըՙ նվազում

03/07/2020
- 03 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը կազմել է 3,9 տոկոս: Ընդ որում, հարկ է նշել, որ անկման տեմպը սկսվել է դեռեւս մարտ ամսին: Տնտեսական անկումն ու մարդկանց սոցիալական կացության վատթարացումը հետեւանք է երկու հիմնական գործոններիՙ կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական եւ տնտեսական ճգնաժամ եւ իշխանությունների ապիկար կառավարումՙ հատկապես կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Այսպիսով, ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա մայիս ամսին տնտեսության եւ պետական բյուջեի հարկային եկամուտների հետ:

Կանխատեսվող տարեկան տնտեսական անկման տեմպն արդեն անցել ենք

Նախ նշենք, որ մայիսին ապրիլ ամսվա նկատմամբ աճ կա բոլոր ցուցանիշներում, ինչի պատճառն այն է, որ ապրիլին տնտեսական գործունեության համատարած սահմանափակումները մայիսի երկրորդ կեսից աստիճանաբար վերացվեցին: Սակայն, ինչ վերաբերում է նախորդ տարվա մայիսի հետ համեմատությանը, ապա տնտեսության բոլոր ճյուղերում համատարած անկում է գրանցվել: Մասնավորապես, այս տարվա մայիսին 2019 թ.-ի մայիսի համեմատ տնտեսական ակտիվության անկումը կազմել է 12,8 տոկոս: Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերությունում մայիսին անկումը կազմել է 3,9 տոկոս, շինարարությունումՙ 27 տոկոս, առեւտրումՙ 18,4 տոկոս, ծառայություններումՙ 19,4 տոկոս, իսկ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ:

Հունվար-մայիսի ցուցանիշներում միայն արդյունաբերությունում է որոշՙ 2,4 տոկոս աճ պահպանվում, այն էլ հանքարդյունաբերության շնորհիվ: Շինարարության ծավալները կրճատվել են 24,4 տոկոսով: Առեւտրում անկումը 10,8 տոկոս է, թեեւ առեւտրով զբաղվողներն արդեն երկու տարի է, ինչ շրջանառության եւ եկամուտների նվազում են արձանագրում: Ծառայություններում անկումը 14,2 տոկոս է:

Տնտեսական անկումն իր արտացոլումն է թողնում նաեւ արտաքին առեւտրի վրա: Այն  մայիսին շարունակել է նվազել: Արդյունքում, հունվար-մայիսին արտաքին առեւտրի երկնիշՙ 11,2 տոկոս նվազում է արձանագրվել: Արտահանումը նվազել է 8,1 տոկոսով, ներմուծումըՙ 12,8 տոկոսով:

Ի դեպ, երբ նշում ենք տնտեսական ակտիվության անկման ոչ հավաստի եւ մեղմացված լինելու մասին, հաշվի ենք առնում նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշը, որտեղ կեղծելը դժվար է: Եթե այստեղ անկումը երկնիշ է, ապա տնտեսական անկումը չի կարող դրանից անգամներով ավելի փոքր լինել: Տնտեսական ակտիվության ավելի մեծ անկման մեկ այլ անուղղակի փաստ կարող է լինել պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը: Այս անուղղակի ցուցանիշներից կարող ենք եզրակացնել, որ տնտեսական ակտիվության անկումն ավելի խորն է, քան պաշտոնական ներկայացվողը:

Հիշեցնենք նաեւ, որ 2020 թ.-ի համար կառավարությունը կանխատեսում էր 2 տոկոս տարեկան անկում: Հինգ ամիսների արդյունքում, անգամ ըստ պաշտոնական վիճակագրության, արդեն ունենք 3,9 տոկոս անկում:

Հարկային եկամուտների

աննախադեպ նվազում մայիսին

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն, մայիս ամսին պետական բյուջե են մուտք գործել գրեթե 83 մլրդ դրամի մոտ հարկային եկամուտներ: Դա պարզապես  աղետալի նվազում է:

Այդ գումարն ավելի փոքր է, քան սովորաբար ամենաքիչ եկամուտներ ստացվող փետրվար ամսվա հարկային մուտքերը, երբ վճարվում են տնտեսապես ամենապասիվՙ հունվար ամսվա հարկերը: Այս տարվա փետրվարին դրանք կազմել էին մոտ 90 մլրդ դրամ:

Անցյալ տարվա մայիսի հետ համեմատությունն ավելի ակնառու է ցուցադրում այս տարվա նվազումը: 104 մլրդ դրամ անցած տարվա մայիսինՙ այս տարվա մայիսին դրանից 21 մլրդ դրամով պակաս:

Այս տարվա նախորդող ամսվաՙ ապրիլի 151 մլրդ դրամի համեմատ մայիսին պետական բյուջեի հարկային մուտքերը նվազել են 68 մլրդ դրամով:

Չափազանց ուշագրավ են բյուջեի «այլ եկամուտներ» տողում այս տարվա հունվար-մայիսին մուտքագրված գումարները: Բանն այն է, որ հենց այս տողում պետք է երեւան այն գումարները, որը վարչապետ Փաշինյանը խոստանում էր վերադարձնել կոռուպցիայից: Եվ ահա, այս տողում 2020 թ.-ի հունվար-մայիսին մուտքագրվել է 9,8 մլրդ դրամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 32 մլրդ դրամի համեմատ:

Սա նշանակում է, որ ոչ միայն կոռուպցիայից գումար հետ չի բերվել, այլեւ այս տողում մուտքագրվել է նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի քիչ եկամուտ: Սա առավել քան խոսուն ապացույց է այն բանի, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում «թալանածը վերադարձնելու» մասին երկու տարի շարունակ կրկնվող պոպուլիստական խոստումները: Այսպիսով, արձանագրենք տնտեսական անկման եւ բյուջեի եկամուտների նվազման կտրուկ տեմպերը եւ դրա խորացման մեծ հավանականությունը տարվա հաջորդ ամիսներին: Դա լուրջ բարդություններ է առաջացնելու բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, այդ թվում աշխատավարձերի եւ կենսաթոշակների վճարման համար: Դրանից խուսափելու համար կառավարությունը շարունակում է մեծացնել արտաքին պարտքը, ինչը նրա ներկայիս ղեկավարի կողմից հաճախակի շահարկվող հարցերից էր մինչեւ իշխանության գալը:

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երկաթյա վարագույրների ետեւում» Միտրոխինի արխիվը. II մաս

Հաջորդ գրառումը

Հայերը պետութենաստեղծ ազգ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Հայերը պետութենաստեղծ ազգ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական