Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջանի Էփրիկյան. “Հպարտ ենք մեր հայկական ծագմամբ ու անուններով”

12/06/2020
- 12 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայազգի իտալացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջանի Էփրիկյանը համագործակցել է երաժշտական բոլոր ժանրերի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Իր §Սրբազան երաժշտություն¦ ֆիրմայում իրականացրել է սեփական նվագախմբի կատարումների եւ գործիքավորումների ձայնագրությունները: 2015 եւ 2016 թվականներին Հոլիվուդում արժանացել է §Լոս Անջելեսի երաժշտական մրցանակաբաշխության¦ պարգեւներինՙ որպես §Տարվա միջազգային արվեստագետ¦ եւ գործիքային երաժշտության §Միջազգային երաժշտական արտադրիչ¦: 2017-ին շահել է §Լաս Վեգասի լավագույնը¦ մրցանակըՙ գործիքային երաժշտության համար, իսկ դարձյալ Հոլիվուդում արժանացել է §ակնառու միջազգային դիրիժոր¦ պարգեւին: 2019 թվականին էլ պարգեւատրվել է §կինոերաժշտության մրցույթի¦ մրցանակովՙ սլովակյան §Ջուր Աֆրիկայի համար¦ կարճամետրաժ ֆիլմի երաժշտության համար:

Ջանի Էփրիկյանը թոռն է բանասեր Սուքիաս-Հակոբ Էփրիկյանի (1873-1952): Վերջինս ծնունդով Ախալցխայից էր, եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: Նրա § Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան¦ ծավալուն ուսումնասիրությունը շարունակում է մնալ հայագիտության կարեւոր բառարաններից մեկը: Նա հեռացել է միաբանությունիցՙ սիրահարվելով եւ ամուսնանալով իտալուհի Լաուրա Ձասոյի հետ: Վերջինիս պապըՙ նկարիչ Ջուլիանո Ձասոն (1833-1889), Մխիթարյանների պատվերով ստեղծել է որոշ նկարներ հայ դիցաբանության թեմաներով: Ընտանիք կազմելովՙ Սուքիաս-Հակոբը (Ջակոմոն) ապրել է մեկուսացած կյանքով Տրեւիզո քաղաքում, որտեղ աշխատել է տպարանում: Եվ եթե նրաՙ միաբանությունը լքելու պատճառով տուժել է հայագիտությունը, ապա շահել է իտալական մշակույթը: Նրա միակ զավակն է իտալահայ  ականավոր երաժշտագետ, կոմպոզիտոր եւ ջութակահար Անջելո-Վահան Էֆրիկյանը (1913-1982), որն էլ իր հերթին իտալական արվեստին է պարգեւել կոմպոզիտոր-դիրիժոր Ջանի Էփրիկյանին (որը նախընտրում է գործածել պապի ազգանվան գրելաձեւը)  եւ կինոդերասանուհի, գրող Լաուրա Էֆրիկյանին (ժամանակինՙ իտալական էստրադայի աստղ Ջանի Մորանդիի կինը)…

-Հարգելի Ջանի, ինձ համար տպավորիչ էր համացանցում լսել ձեր երաժշտությունըՙ անկախ ձեր հայկական ազգանունից: Դժվար չէ՞ որպես կոմպոզիտոր կայանալ մի այնպիսի երաժշտական երկրում, ինչպիսին Իտալիան է:

-Այժմ բավական դժվար է որոշակի տիպի երաժշտությամբ ինքնահաստատվելն ինչպես Իտալիայում, այնպես էլ այլ երկրներում: Պատճառները տարբեր են, որոնցից ամենակարեւորը երաժիշտներիՙ մեծ տարածքներով ցրված եւ մասնատված լինելն է: Բացի այդ, նման երաժշտություն ստեղծելու համար անհրաժեշտ է մեծ, հետեւաբար` անկայուն ծախսերով նվագախումբ: Բարեբախտաբար, թվային գրադարանների տեխնոլոգիայի շնորհիվ, այսօր հնարավոր է երաժշտություն գրել ձայնային եւ դինամիկ գերազանց մակարդակով:

-Երկար ժամանակ շատ երաժիշտներ եւ երաժշտագետներ ահազանգում են դասական երաժշտության ճգնաժամի մասին: Ձեր կարծիքով, որքանո՞վ են նրանք ճիշտ:

-Սա մի խնդիր է, որն, ինչպես նշեցիք, գոյություն ունի երկար ժամանակ, բայց ինձ թվում է, որ ամբողջ աշխարհում առկա է լայն հասարակության աճող հետաքրքրություն §դասական երաժշտության¦ եւ §ժամանակակից դասական երաժշտության¦ հանդեպ:

-21-րդ դարում շարունակում են օպերաներ գրել: Դուք եւս բացառություն չեք: Նկատի ունեմ ձեր վերջին նախագծերից §Ութերորդ օրը¦ օպերան…

-Այն §ժամանակակից օպերա¦ է, որի վրա ես շարունակում եմ աշխատել: Կազմում ընդգրկված են ասմունքող դերասան, սիմֆոնիկ նվագախումբ, փոքր ռոք խումբ, երգչախումբ եւ բալետ: Թեման մարդու ուղին էՙ սկզբից ի վեր, եւ այն վնասը, որը նա հասցրել է երկրագնդին սոցիալապես եւ էկոլոգիապեսՙ իր միակ նպատակն ունենալով շահույթն ու ուժըՙ այդպիսով մարդկությանը մոտեցնելով անդառնալի աղետին: Սակայն ավարտին փրկություն է հասնում ողջ մարդկությանը: Ես երեք տարի աշխատել եմ այս նախագծի վրա, հիմա գրեթե ավարտում եմ: Լինելով շատ թանկ արտադրությունՙ մնում է հիմա գտնել մի արտադրիչի, որը այն բեմ կբարձրացնի:

-Կարո՞ղ ենք ասել, որ ձեր երաժշտական ձիրքերը ժառանգել եք ձեր հորիցՙ Անջելո Էֆրիկյանից, որն առավել հայտնի է Վիվալդիի երաժշտական ժառանգության վերահայտնաբերմամբ:

-Այո, պետք է ասեմ, որ հայրսՙ Անջելո Էֆրիկյանը, իմ ամենամեծ ուսուցիչն էր կյանքում եւ երաժշտության մեջ: Ցավոք, նա շատ վաղ մահացավ, երբ ինձ ամենից շատ էր անհրաժեշտ իր ներկայությունը: Երբ երեխա էի, նա աշխատում էր Վիվալդիի վերահայտնաբերման ծրագրի վրա, եւ ես մեծացաՙ ընկղմված բարոկկո ու դրանից հետո ստեղծված երաժշտության մեջ: Դաշնամուր եւ երաժշտության տեսություն սովորելուց հետո ես բավականին ուսումնասիրել եմ հարմոնիա ու կոմպոզիցիա (ոչ կոնսերվատորիայում) եւ սկսել եմ նվագախմբի համար գրել յոթանասունականների սկզբից:

-Որքան գիտեմ, ձեր լրիվ անունը Ջան Կլաուդիո Վարդան է: Ենթադրում եմ, որ ձեր պապը` Սուքիաս-Հակոբ Էփրիկյանն է թոռներին կնքել հայկական անուններով…

-Ճիշտ այդպես, պապս էր, որն ինձ համար ընտրեց Վարդան, իսկ իմ քույր Լաուրայի համարՙ Գայանե անունները: Հորս հայկական անունն էլ Վահան էր: Իսկ մայրս վենետուհի էրՙ Բրունա անունով:

-Ես կարդացել եմ, որ Սուքիաս Էփրիկյանը ձերբակալվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գաղափար ունե՞ք, թե ինչու:

-Պատերազմի ժամանակ հայրս եւ մայրս լեռներում պարտիզան էին, իսկ հորս անունն այն մարդկանց ցուցակում էր, որոնք պիտի գնդակահարվեին ֆաշիստների կողմից: Երբ ոստիկանները եկել են տունՙ հորս ետեւից, չեն գտել նրան ու ձերբակալել են Հակոբ պապիս, որը, սակայն, մի քանի օր անց ազատվել է:

-Երբ 1949 թվականին Անջելո Էֆրիկյանն իր առաջին համերգներն է ունեցել Միլանում, տեղի հայ համայնքը նրա պատվին թեյասեղան է կազմակերպել, որի ընթացքում նա ասել է, որ հպարտ է իր ծագմամբՙ լինելով արդեն կես հայ: Իսկ նրա քառորդ հայ որդի՞ն:

-Այսօր թե իմ քույրը, թե ես հպարտ ենք մեր հայկական ծագմամբ ու մեր անուններով: Դժբախտաբար, պապս չցանկացավ հայրիկիս սովորեցնել հայոց լեզուն, քանի որ նա ուզում էր, որ իր որդին Իտալիայում իրեն զգա ոչ թե գաղթական, այլ իտալացիՙ միաժամանակ երբեք չժխտելով իր ծագումը: Այդ իսկ պատճառով մենքՙ իր թոռները, երբեք չկարողացանք սովորել հայոց լեզուն:

-Ծանո՞թ եք հայ երաժշտությանը:

-Այն, ընդհանուր առմամբ, գեղեցիկ երաժշտություն էՙ լի պաթոսով ու խորհրդով, հիանալի, վառ հնչյուններով:

-Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում: Հիանալի կլինի ձեզ հյուրընկալելՙ ձեր ստեղծագործությունների համերգով …

-Ես շատ ուրախ կլինեմ հնարավորինս շուտ գալ Հայաստան եւ ներկայացնել իմ երաժշտությունը: Երկու-երեք տարի առաջ ես գրել եմ §Հիշատակի օրը¦ երաժշտական գործըՙ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Իրականում մտադիր էի հենց այս տարի էլ գալ Հայաստան, ինչը հուսով եմ անել այս սարսափելի համավարակի ավարտից անմիջապես հետո…

Նախորդ գրառումը

Արաբերեն վավերագրական ֆիլմՙ “Սկզբում Հայաստանն էր”

Հաջորդ գրառումը

Հայազգի գիտնականըՙ “Քավլիի” մրցանակակիր

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայազգի գիտնականըՙ "Քավլիի" մրցանակակիր

Լրահոս

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ զինվորի վերականգնման կենտրոն լինի. կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածեք.Աբովյան

21/07/2026

Իմ խորին համոզմամբ՝ իշխանությունները չէին սպասում Գագիկ Ծառուկյանին այսպիսի լայնածավալ աջակցության գործընթացների, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արման...

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

21/07/2026

Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական