Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Հայ ժողովրդի հանդեպ մեր բարեհաճ վերաբերմունքն ու լավատեսությունը պահպանվում է”

12/06/2020
- 12 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԴ-ում §Ազգ¦-ի հատուկ թղթակից

Այս օրերին անսովոր աշխույժ կյանքով է ապրում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան: Ու թեեւ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներում արտակարգ դրությունն ու կարանտինի ռեժիմը չեն վերացել, Մոսկվայում հունիսի 9-ից, կարելի է ասել, կյանքը եռում է: Եվ եթե մեկ, մեկուկես ամիս առաջ այստեղ ակցիաների եւ զանգվածային միջոցառումների մասին խոսք անգամ լինել չէր կարող, այսօր արդեն հանրությունը պատրաստվում է առաջիկա մեծ, բազմահազարանոց միջոցառումներիՙՀաղթանակի օրվան նվիրված շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունըՙ հուլիսի 1-ին, Անմահների գնդի հաղթական երթըՙ հուլիսի 26-ին:

Հատկապես հուլիսմեկյան հանրաքվեի հետ կապվածՙ ռուսաստանցիները մեծ սպասելիքներ ունեն, եւ Դաշնային հեռուստաընկերությունները հաճախակի պարբերականությամբ գովազդում են փոփոխություններն ու կոչ անում երկրի բնակչությանը գնալ քվեարկության եւ §այո¦ ասել սահմանադրական փոփոխություններին, ինչի արդյունքումՙ §այո¦-ի հաղթանակի դեպքում, Սահմանադրական փոփոխությունները Վլադիմիր Պուտինին թույլ կտան պահպանել նախագահական աթոռը նաեւ 2024 թվականին:

Ըստ մի շարք հետազոտական կենտրոնների տվյալներիՙ Ռուսաստանի բնակչության գերակշիռ մասըՙ 50 տոկոսից ավելին, կողմնակից է նախագահի աթոռին վերստին տեսնելու Վլադիմիր Պուտինինՙ որպես տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամենահուսալի երաշխավորի ու պաշտպանի: Հազարավոր մարդիկ համոզմունք են հայտնում, որ ամենաարժանի թեկնածուն եւ անփոխարինելի նախագահը Պուտինն է, եւ նրանից բացիՙ ուրիշ այլ խոհեմ, ծանրակշիռ ու §խելքը գլխին¦ թեկնածու չեն տեսնում քաղաքական երկնակամարում:

Իսկ թե ինչպիսին կլինի մարդկանց սպասելիքների իրական պատկերըՙ ցույց կտա մոտ առաջիկայումՙ հուլիսի 1-ին կայանալիք համառուսաստանյան քվեարկությունը:

Իսկ մինչ այդՙ օրերս տեղի ունեցավ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձավ շաբաթվա համար հրատապություն ներակայցնող տարածաշրջանային եւ միջազգային շուրջ երկու տասնյակ հարցերիՙ կորոնավիրուսի համավարակի ներկա իրավիճակը, համավարակի պայմաններում Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձը, Սիրիայում,  Լիբիայում եւ Վենեսուելայում տիրող ներկա իրավիճակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ԱՄՆ-ի հարաբերությունների խզումը, Միացյալ Նահանգներում ոստիկանության կամայականությունների դեմ զանգվածային բողոքները, §Wikileaks¦ կայքի հիմնադիր Ասանժի շուրջ իրադարձությունների նոր զարգացումները, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը եւ  Ռուսաստանի ջանքերնՙ ուղղված, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ այլն:

Վերջին տարիներին հաճախակի մասնակցելով Զախարովայի կազմակերպած ասուլիսներին եւ տեւական ժամանակ մոտիկից հետեւելով նրա ծանրաբեռնված գրաֆիկին ու բուռն իրադարձություններով հագեցած գործունեությանը` կարող եմ փաստել, որ մշտապես զգացել եմ միջազգային եւ տարածաշրջանային հարցերից քաջատեղյակ ու բանիմաց այս խելացի, բարեկիրթ եւ գեղեցկատես կնոջ համակրանքն ու ջերմ վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: Համոզմունքս ավելի ամրապնդվեց, երբ այդ օրը, իր մեկ ժամից ավելի տեւած թեմատիկ-վերլուծական ելույթից հետո, հերթական անգամ հարց ուղղեցի նրան. §Հարգելի Մարիա Զախարովա, նախ թույլ տվեք վերջերս ՌԴ նախագահի կողմից արժանացած բարձր պարգեւի համար որպես հայ լրագրող հայ հանրության կողմից շնորհավորել ձեզ, քանի որ վերջին տարիներին Հայաստան կատարած այցելությունների ընթացքում իմ ժողովուրդը հասցրեց սիրել, հիանալ, գնահատել ու սպասել ձեզՙ որպես հմայիչ, խելացի եւ վերին աստիճանի լավատեսորեն տրամադրված կնոջ: Լավատես ասելով, ես նկատի ունեմ նաեւ բազմիցս ձեր հնչեցրած գնահատականները Ռուսաստանի կողմից տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու ջանքերի եւ մասնավորապեսՙ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ: Խնդրում եմ վերահաստատելՙ ձեր լավատեսությունը այսօ՞ր էլ ուժի մեջ է¦:

Ավելորդ չեմ համարում նշել, համենայն դեպս, ես այդպես ընկալեցի, որ հարցիս առաջին հատվածից բավականաչափ շոյվել էր Զախարովան, անգամ նշեց, որ այն խիստ անձնական է: Իսկ պարգեւ ասելով նկատի եմ ունեցել Վլադիմիր Պուտինի կողմից մայիսի 19-ին Զախարովային շնորհված §Պատվո շքանշանը¦ՙ Ռուսաստանի Դաշնությունում երկար տարիների բարեխիղճ դիվանագիտական  ծառայության եւ արտաքին քաղաքականության իրականացման գործում մեծ ներդրման համար:

– Մենք այդ ձգձգված, երկարատեւ ճգնաժամինՙ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, խաղաղ բանակցությունների ճանապարհով քաղաքական կարգավորում տալու կողմնակից ենք,- ասաց Մարիա Զախարովան: Եվ որպես հուսալի, անդավաճան ու բարեկամ երկիր, որի հետ տեւական բարեկամությամբ, փոխներգործությամբ ու համագործակցությամբ ենք կապվածՙ կանենք ամեն հնարավորը կառուցողական ներդրում ունենալու համար: 

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ առանձնացրեց Մինսկի խմբի աշխատանքին որպես միջնորդ մասնակցող Ռուսաստանի դերը եւ նշեց.

– Ուզում եմ ընդգծել, որ թեեւ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներկա փուլում արմատական առաջխաղացումներ չկան, բայց կարող եմ վերահաստատել, որ մեր բարեհաճ վերաբերմունքն ու լավատեսությունը պահպանվում է:

Իր վերջին ասուլիսներից մեկի ընթացքում էլ Մարիա Զախարովան նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում ենՙ չնայած կորոնավիրուսի համավարակին: 

Զախարովան նաեւ հիշեցրել էր, որ ապրիլին կարգավորման շուրջ հարցերը քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում:

§Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը¦,-հավելել էր Զախարովան եւ ընդգծել, որ խորհրդակցությունների հիմքում ընկած էր կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հարցերՙ իրավիճակը շփման գծում, սահմաններին եւ այլն:

Բազմիցս համոզվել եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ այս բարետես կինը Հայաստանին եւ մեր երկրի ապագային լավատեսորեն է վերաբերվում, եւ անկասկած, իր հոգու խորքում ցանկանում է իր համակրանքը վայելող եզերքում, որի մասին հայտարարել էՙ §Հայաստանում հյուրընկալությունը սահմաններ չունի¦, եւ որտեղից յուրաքանչյուր այցելությունից հետո անջնջելի տպավորություններով է հեռանում, տեսնել խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն: Ես ամենեւին էլ սնահավատ չեմ, բայց Մարիա Զախարովայի պարագայում, չգիտես ինչու, հավատացի այն տեսությանը, թեՙ բարի, կամեցող մարդուն Աստված տալիս է: Ի՞նչ եմ ուզում ասել. հոդվածս պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացա, որ Վլադիմիր Պուտինի հունիսի 8-ի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային շնորհվել է բարձրագույն դիվանագիտական  աստիճան` արտակարգ եւ լիազոր դեսպան: 

Ջերմորեն շնորհավորում ենք Մարիա Զախարովայինՙ ցանկանալով նորանոր ձեռքբերումներ ու պարգեւներ, եւ որ մեզ համար շատ կարեւոր ու անհրաժեշտ էՙ նրա շուրթերց լսել միայն բարի լուրեր եւ ավետիսներՙ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերաբերյալ: 

Նախորդ գրառումը

“Corona-Warn-APP  կեղծ հավելվածն ի հայտ է եկել նաեւ Հայաստանում”

Հաջորդ գրառումը

Ո՞վ կամ ովքե՞ր են միջնորդի դերն ստանձնելու

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ կամ ովքե՞ր են միջնորդի դերն ստանձնելու

Լրահոս

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ զինվորի վերականգնման կենտրոն լինի. կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածեք.Աբովյան

21/07/2026

Իմ խորին համոզմամբ՝ իշխանությունները չէին սպասում Գագիկ Ծառուկյանին այսպիսի լայնածավալ աջակցության գործընթացների, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արման...

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

21/07/2026

Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական