Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՌՆԱԿՑՄԱՆԸ

08/05/2020
- 08 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեւիդ Ֆրիդմանը այդ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին կոչ է արել սկսել պատրաստվել Հորդանան գետից արեւմուտք ընկած պաղեստինյան տարածքի բռնակցմանը: Այդ մասին նա հայտարարել է The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքերովՙ Իսրայելի վարչապետը պետք է սկզբում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին տեղեկացնի այն մասին, որ նրա երկիրը հրավիրվում է բանակցությունների մասնակցելու հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքի» պայմաններով: Ըստ որում, նման բանակցությունները քիչ հավանական են, քանի որ ավելի վաղ Պաղեստինում վճռականորեն մերժել էին այդ ծրագիրը:

Դրանից հետո Ֆրիդմանը նշել է, որ Իսրայելը կարող է «դարի գործարքում» նշված տարածքների մի մասը բռնակցել 2020 թվականի հուլիսի 1-ից: Ընդսմին դեսպանը նշել է, որ վերջնական որոշումը պատկանում է հենց Իսրայելին:

Հունվարի 28-ին Թրամփը առաջարկել էր Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտության կարգավորման ծրագիրՙ «դարի գործարք» անունով: Պետության ղեկավարի կազմած քարտեզի համաձայն, պաղեստինյան պետության չափերը պետք է փոքր-ինչ մեծանան, իսկ մայրաքաղաքը պետք է լինի Արեւելյան Երուսաղեմում:

Պաղեստինցիները եւ մի շարք արաբական երկրներ չէին ընդունել այդ ծրագիրը: Նրանց կարծիքով, այն պաղեստինցիներին զրկում է ՄԱԿ-ի բանաձեւերով նախատեսված տարածքների տնօրինման իրավունքից: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը նույնպես մերժել էր ծրագիրըՙ հայտարարելով, որ պաղեստինցիները պահանջում են իրենց պետության ճանաչումը 1967 թվականի սահմաններով եւ Երուսաղեմ մայրաքաղաքով: Փետրվարի 1-ին նա հայտարարեց, որ խզում է բոլոր հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ:

Նաթանյահուն 2019 թվականի սեպտեմբերին խոստացել էր բռնակցել Հորդանան գետից արեւմուտք գտնվող բնակավայրերը, եթե իր «Լիկուդ» կառավարող կուսակցությունը հաղթանակ տանի խորհրդարանական ընտրություններում, հիշեցնում է lenta.ru-ն: Դրանից հետո երկրում պայթել էր քաղաքական ճգնաժամՙ կապված նոր կառավարության ձեւավորման անհնարինության հետ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ համաձայնության եկան միայն ապրիլին:

1967 թվականից հետո Հուդայում եւ Այսրհորդանանի Սամարիայում հիմնվել էին իսրայելական բնակավայրեր: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դրանք համարում է գրավյալ տարածքներ, մինչդեռ Իսրայելը դրանք բնորոշում է որպես վիճելի տարածքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԻՆՔՆԻՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է «ՍՐԻ ԱՎԵԼՑՈՒԿ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍՈՒՐԸ ԲՌՆՈՂԻ ՁԵՌՔՈՒՄ Է, ԿԱՐՈՂ Է ԱՄԵՆ ՊԱՀԻ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾ ԳՈՐԾԸ»

Հաջորդ գրառումը

ԱՒԱԶԻ ՀԱՏԻԿԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՒԱԶԻ ՀԱՏԻԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական