Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԴՀ ՀԱՋՈՐԴ ԿԱՆՑԼԵՐՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճգնաժամը բարձրացնում է քաղաքական գործչի վարկանիշը

Ո՞վ է Գերմանիայի հաջորդ կանցլերը, ո՞վ է փոխարինելու ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին։ Այս հարցն անշուշտ քննարկման բուռն առարկա էր ոչ միայն քրիստոնյա դեմոկրատական-քրիստոնյա սոցիալական միության շրջանակներում, այլեւՙ նոր կորոնավիրուսի համավարակից առաջ հանրության միտքը զբաղեցնող թեմաներից էր։

Բավարիա երկրամասում համավարակի դեմ պայքարի խիստ եւ արագ ձեռնարկված սահմանափակումները քրիստոնյա սոցիալական միության ղեկավար, երկրամասի վարչապետ 53-ամյա Մարկուս Զյոդերին հանրության մեծ մասի համար դարձրեցին կանցլերի հաջորդ ընկալելի, ընդունելի թեկնածու։ Մեր մասնավոր զրույցներում այս վարկածը հաստատող կարծիք առավել շատ էի լսում։ Ապրիլի 10- ին գերմանական dpa գործակալությունը տարածեց իր պատվերով YouGov կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքը, ըստ որի հարցվածների 27 տոկոսը ցանկություն է հայտնել, որ դաշնային հաջորդ ընտրություններում Բավարիա երկրամասի վարչապետ Զյոդերը հայտ ներկայացնի Անգելա Մերկելին փոխարինելու։ Մինչ համավարակը, փետրվարի վերջին անցկացված հարցումների համաձայն ՔԴ- ՔՍ միության այլ թեկնածուներիՙ Բունդեսթագի խմբակցության նախկին ղեկավար Ֆրիդրիխ Մերցի, Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասի վարչապետ Արմին Լաշետի, Բունդեսթագի պատգամավոր Նորբերտ Ռյոթթգենի վարկանիշները կարծես մրցակցային առավելություն ունեին, իսկ այսօր նրանք նկատելի զիջում ենՙ առաջինին համակրում էր 18 տոկոսը, այժմՙ 12, երկրորդին ձայն կտար հարցվածների 9, այժմՙ 8 տոկոսը, երրորդինՙ նախկինումՙ 11, այժմՙ 3 տոկոսը։ Առողջապահության նախարար Յենս Շպահնին ձայն կտա 7 տոկոսը։ Բավարիա երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերը բազմիցս հայտարարել է, թե չի ձգտում կանցլերի թեկնածության համար առաջադրվել։ Այս պահին ուժեղ կանցլեր ունենք, որ մեծ աջակցություն է ցույց տալիս Բավարիային, իսկ իմ տեղը կա ու կմնա մեր երկրամասումՙ Բավարիայում, dpa գործակալությանը տված հարցազրույցում փոխանցել է Զյոդերը։

Համավարակի պատճառով ստեղծված ճգնաժամը առավելություն է ստեղծում գործադիրի ղեկավար 65-ամյա Անգելա Մերկելի համար։ Նրա լուրջ դերն այս օրերին հատկապես ընդգծվում է ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսումՙ այլ երկրների ղեկավարների հետ համեմատությամբ։ 16 տարի կառավարության ղեկավար Մերկելին նույն պաշտոնում գործունեությունը շարունակելու ցանկություն է հայտնել հարցվածների 30 տոկոսը։ 53 տոկոսը դեմ է նրա թեկնածության վերառաջադրմանը, հարցվածների 17 տոկոսը կարծիք չի հայտնել։ Փետրվարի վերջին անցկացված հարցման մասնակիցների 21 տոկոսն էր կողմ արտահայտվել Մերկելի պաշտոնավարման շարունակմանը, 64 տոկոսը դեմ էր եղել։ 2018- ի հոկտեմբերին Անգելա Մերկելը հրաժարվել էր քրիստոնյա դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից եւ հայտարարել, թե հաջորդՙ 2021- ին կայանալիք ընտրություններում կանցլերի թեկնածության համար չի առաջադրվելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵԽԻԱՅՈՒՄ ԵՎ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 20-ԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հաջորդ գրառումը

«ՅՈՒՔՈՄԻ» ՈՂՋ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՅՈՒՔՈՄԻ» ՈՂՋ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական