Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԴԵՌ ՎԱՂ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԽՈՍԵԼ ԴՐԱԿԱՆ ԿՈՐԻ ՄԱՍԻՆ

Կանադայի գլխավոր բժիշկ Թերեզա Թեմը հայտնել է, որ Կանադայում կորոնովիրուսի 346 000 թեստ է արվել, որի հինգ տոկոսը դրական արդյունք է արձանագրել: Կանադայի երկու շրջանում վարակի կորն սկսել է իջնել, վարակի տարածումն այդ շրջաներում դանդաղում է: Սակայն մյուս շրջաններում վարակը դեռ նախորդ օրերի մակարդակին էՙ մասնագետները դեռ չեն շտապում հետեւություններ անել դրական միտումների մասին: Հունվարի վերջից կորոնավիրուսի տիրապետության տակ հայտնված այս երկիրը հաղթահարել է Իսպանիայի եւ Իտալիայի իրավիճակներին նման վիճակ, կիռարել խիստ մեկուսացման ռեժիմ, բայց համաճարակի նվազումն այստեղ կապում են ԱՄՆի հետ, որի սահմանըԿանադան չի փակել, եւ շատ դեպքերում այնտեղից վիրուսակիրների հոսք է ունենում: Կանադացի պաշտոնյաներն ասում են, որ սահմանը լրիվ փակելու դեպքում պարենային ապրանքների խնդիր կունենան:

Կանադացիները սկսել են զանգվածաբար թեստավորվել, որը թույլ կտա նվազեգնել վարակի տարածումը

Օնտարիոյի եւ Քվեբեկի շրջաններում, որտեղ վարակվածների թիվը մի քանի անգամ բարձր է մյուս շրջաններից ( յոթ միլիոնանոց Քվեբեկում այդ թիվն անցել է 10 000-ը), վարակը դեռ շարունակում է տարածվել նույն ինտենսիվությամբ:

Վէրջին տվյալներով Կանադայում վարակվել է 18 438 մարդ, վարակից մահացելՙ 443 մարդ:

Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 536 677-ի մահացել են 89 907-ը: