Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԲՈՒԺԵԼ ՆՈՐՈՎԻ

Արեւիկ Քեշիշյան

Սկլիֆոսովսկու անվան Շտապօգնության ինստիտուտում եւ Մոսկվայի թիվ 53 հիվանդանոցում անցկացրել են COVID-19-ով հիվանդների արյան մեջ կորոնավիրուսից բուժված դոնորների պլազմայի ներարկման առաջին բուժընթացները։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, նշում է ՌԻԱ գործակալությունը։

Առողջացած հիվանդների արյան մեջ առկա են հակամարմիններ, ուստի այն կարելի է օգտագործել բուժման նպատակով։ Տվյալ տեխնոլոգիային հավանություն է տվել Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի կլինիկական հանձնախումբը։

Մեկ դոնորի պլազման բավականացնում է մեկից մինչեւ երեք վարակակրի բուժման համար։ Առողջացած այն հիվանդներին, որոնք համաձայնել են պլազմա տալ, մանրակրկիտ հետազոտության են ենթարկում։ Նաեւ ստուգվում է իմունային պատասխանը, թե դոնորի պլազման որքանով օգտակար կլինի ուրիշ հիվանդների համար։ Պլազման առաջին հերթին փոխներարկում են ծանր հիվանդներին։