Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց:

Արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերինՙ փոխգործակցությունը, փոխօգնությունը եւ տեղեկատվության փոխանակումը կարեւորելով:

Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության խնդիրներից զատՙ

կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերող վերջին զարգացումները: