Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԵՎՍ ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ ԵՆ ՌԱՍԱՆ ԵՎ ԳԵՆՈՖՈՆԴԸ

08/04/2020
- 08 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արեւիկ Քեշիշյան

Աֆրոամերիկացիներն ու իտալացիները առավել ընկալունակ են

Նոր տիպի կորոնավիրուսի ծանրության աստիճանների տարբերությունը, ինչպես նաեւ աշխարհում դրա տարածման արագությունը կարող են կապված լինել որեւէ առանձին երկրի գենոֆոնդի առանձնահատկությունների հետ։ Այսպես, գիտնականները ենթադրում են, որ COVID-19-ը Իտալիայի բնակիչների բջիջների հետ փոխազդեցության մեջ է մտնում ոչ այնպես, ինչպես ասիացիների եւ այլ ազգերի ներկայացուցիչների հետ։ Բացի դրանից, ամերիկացի բժիշկները նշում են, որ կորոնավիրուսը աֆրոամերիկացիների վրա ավելի ուժեղ է ազդում, քան մյուսների վրա։

Այս տեղեկությունները պարունակող հոդվածը կարելի է գտնել medRxiv էլեկտրոնային գրադարանում։ Հետազոտողները, որոնց պնդումները առայժմ ստուգված չեն անկախ փորձագետների կողմից, երեք փոփոխակ են հայտնաբերել ACE2 գենի մեջ, որը բավական հաճախ է հանդիպում իտալացիների, եվրոպական այլ ազգերի շրջանում եւ գրեթե բացակայում է ասիական ժողովուրդների մեջ։

Կորոնավիրուսային վարակի տարածման գենետիկական առանձնահատկությունները մասամբ բացատրվում են ԱՄՆ-ում հիվանդացությանը վերաբերող տվյալներով։ ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Ջերոմ Ադամսը ուշադրություն է դարձրել COVID-19-ի անհամամամասնական ազդեցության վրա։ Նրա խոսքերով, վարակից առավել շատ տուժել են աֆրոամերիկյան հանրակցության ներկայացուցիչները։

Washington Post թերթի ներկայացրած տվյալների վերլուծության մեջ ասվում է, որ այն շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են աֆրոամերիկացիները, վարակման դեպքերն արձանագրվում են երեք անգամ ավելի հաճախ, իսկ մահացության մակարդակը գրեթե վեց անգամ ավելի բարձր է, քան առավելապես սպիտակամորթներով բնակեցված շրջաններում։ Մասնավորապես, Լուիզիանա նահանգում կորոնավիրուսից մահացածների 70 տոկոսը կազմում են աֆրոամերիկացիները, որոնք բնակչության մոտ 32 տոկոսն են։ Միլուոկի նահանգում աֆրոամերիկացիները կազմում են բնակչության 26 տոկոսը, բայց վարակվածների 50 տոկոսը եւ մահացածների 81 տոկոսը սեւամորթներ են։ Չիկագոյում աֆրոամերիկացիները կազմում են բնակչության 30% տոկոսը, իսկ մահացածների մեջ նրանք 68% են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՔ ԹԵՄԵՐԻՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑՎԵԼ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՑ 2000 ԹԵՍՏ ԿՍՏԱՆԱ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՑ 2000 ԹԵՍՏ ԿՍՏԱՆԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական