Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԿՈՐՈՆԱՀՈՒՄՈՐ

Այս օրերին կորոնավիրուսի թեմայով բազմաթիվ անեկդոտներ են շրջանառվում համացանցով: Դե հումորն ամենալավ դեղամիջոցն էՙ այնպես որ մի քանիսը փոխանցենք, հետո լրացնելու հույսով: Հատուկ տանը մեկուսացածներին զվարթացնելու համար:

Տեր Սմբատ Քահանա Սարգսյանի էջից.

Ադրբեջանցին ոսկե ձկնիկ է բռնում ու խնդրում է, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակն ահագնացնի։ Հաջորդ օրը ադրբեջանցիների մոտ կորոնավիրուսի մեծ բռնկում է լինում։ Էս ադրբեջանցին կրկին բռնում է ձկնիկին ու հարցնում է.

) Այ ձկնիկ, ինչու եւ Ադրբեջանում կորոնավիրուս գցել։

Ձկնիկն ասում է.

) Վա՜յ, ներող, ալահ շուխուռ հարամ զադե ջան, Հայաստանի հին քարտեզն էր մոտս։

Մարտին Հուրիխանյանի էջից.

ՇՏԱՊ հայտարարություն

Տղամարդը, գրեչկայի եւ մակարոնի մեծ պաշարով, կծանոթանա շաքարավազ եւ զուգարանի թուղթ ունեցող կնոջ հետ:

Շատ շրջանառվող հումորներՙ կորոնավիրուսի տարածման հայտնի դեպքի մոտիվներով.

1. Մեկը նշանվեցՙ բոլորս մնացինք տանը:

2. Հարսանիքին ոչ թե տարոսիկ, այլ վիրուսիկ են բաժանելու:

Մի գյումրեցի

Համավարակը կնոջ ձեռքի գործ է, քանի որ ո՛չ ֆուտբոլ կա, ո՛չ «լեւի» գնալ։

Շարունակելի