Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՌԵԺԻՄԻ ԽՍՏԱՑՈՒՄԸ ԼՈԿ ԿՀԵՏԱՁԳԻ ԴՐԱ ԲԱՐՁՐԱԿԵՏԸ»

07/04/2020
- 07 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արեւիկ Քեշիշյան

Նախազգուշացնում են բրիտանացի փորձագետները

Մեծ Բրիտանիայի կառավարության խորհրդականները նախարարներին նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի հետ կապված առավել խիստ միջոցառումները լոկ կհանգեցնեն տարեվերջին վարակի երկրորդ ալիքի հայտնվելուն, հաղորդում է The Telegraph թերթը։ Հոնկոնգի եւ Չինաստանի նման երկրների օրինակով կոշտ միջոցառումների ձեռնարկումը կարող է միայն հետաձգել վարակի բարձրակետը այնքան ժամանակ, քանի դեռ այդ միջոցառումները չեն վերացվել։

Այս տեղեկությունը ի հայտ է եկել նախարարներին ուղղված այն բազմաթիվ նախազգուշացումների պայմաններում, որ կառավարությունը կուժեղացնի սոցիալական հեռավորության միջոցառումները, ներառյալ բացօթյա մարզումների արգելումը, եթե հասկանալի դառնա, որ մարդիկ չեն պահպանում կանոնները։

«Թեեւ խստացումները վարակի տարածումը նվազեցնում են հիվանդությունների թիվը կարճաժամկետ առումով, դրանց չեղարկումից հետո, հավանաբար, կլինի նոր համաճարակ։ Նայած թե որքան կշարունակվեն խստությունները, հիվանդության բարձրակետը կարող է արձանագրվել աշնանը», հայտնել են նախարարներին։

Վարքային եւ սոցիալական սահմանափակումների ներկայիս քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կհարթեցնի վարակվածների կորագիծը, եւ նվազ արտահայտված բարձրակետ կարող է արձանագրվել ամռան սկզբներին, կարծում են գիտնականները։

Փորձագետները գտնում են, որ չինական Ուհան քաղաքի խստությունները, երբ բնակիչները գամված էին իրենց տներում, իսկ հետո դրանց կտրուկ չեղարկումը կարող են հանգեցնել մի նոր եւ է՛լ ավելի մեծ բարձրակետի։ Մի շարք ասիական երկրներ ձեռնարկել էին ավելի ու ավելի խիստ միջոցներ, այդ թվում տուգանքներ եւ բանտարկության ժամկետներ տանը մնալու պահանջը խախտելու համար, նաեւ մարդիկ պարտադրված էին կրել իրենց տեղաշարժերը ցուցադրող ապարանջաններ, որպեսզի հարկադրաբար մեկուսացվածները չհեռանային տներից։

Որոշ գիտնականներ նախազգուշացնում են, որ եթե վիրուսի տարածում առհասարակ տեղի չունենա, ապա բնակչության մեջ չի մշակվի «հավաքական իմունիտետ»։ Վերջինս վիրուսին թույլ կտա անցնել բնակչության խմբերի միջով եւ ապա ոչնչանալ։

The Telegraph-ը նշում է, որ Չինաստանը, Հոնկոնգը եւ Սինգապուրը վերջին շաբաթներին արձանագրեցին դեպքերի աճ, երբ միջոցառումները մեղմացվել էին, եւ մարդիկ կրկին ստացել էին ազատ տեղաշարժվելու հնարավորություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄՈՏՈՎ ԿԱՆՑՆԻ C/2019Y4 Atlas ԳԻՍԱՍՏՂԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական