Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1864Թ. ԱՊՐԻԼԻ ՅՈԹԻՆ ՀԻՄՆՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՄԱՐԻԱՄ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑԸ

07/04/2020
- 07 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

864 թ. ապրիլի 7-ին Շուշիում հիմնվել է Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցը, որը եղել է կանանց կրթության սկիզբը Արցախում: Դպրոցի կառուցման համար հայությունը երախտապարտ է հայ հասարակական գործիչ, մանկավարժ Պետրոս Շանշյանին, նշանավոր գրող Պերճ Պռոշյանի ու տեղացի Հախումյան ամուսիններին։

Սկզբում դպրոցը գործել է Հախումյանների սեփական բնակարանից հատկացված հարկաբաժնում։ Տեսչուհի է ընտրվել Մ. Հախումյանը։ Նպատակն էր պատրաստել լուսավորյալ վարժուհիներ եւ մայրեր։ Ուսուցումը տարվել է հայերեն։ Ավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, թվաբանություն, աշխարհագրություն, վայելչագրություն, ձեռագործություն, նկարչություն, երգեցողություն։ Մի քանի տարի գործելուց հետո փակվել է։ Վերաբացվել է 1876 թվականին, Ա. Սեդրակյանի ջանքերով, Հռիփսիմյան օրիորդաց դպրոց անվամբ։ Հետագայում նորից կրել է Մարիամյան անունը։ 1877 թվականին ունեցել է 4 ուսուցիչ, 70 աշակերտուհի։ 1884 թվականից անցել է միջնակարգ դասընթացի (13 ուսուցիչ, 171 աշակերտ)։ 1885 թվականին փակվել, 1886 թվականին վերաբացվել է որպես երկդասյան իգական դպրոց։ 1888-89թթ. ուսումնական տարում ունեցել է 199 աշակերտուհի։ Ուսումնական առարկաների թվում ավելացել են կրոնն ու բնական պատմությունը։ 1908-09 ուսումնական տարում ունեցել է 5 բաժանմունքՙ 218 սովորողով։ 1913 թվականին շուշեցի Ղուկասյան եղբայրները ի հիշատակ իրենց հանգուցյալ քրոջՙ Մարիամի, տեղի օրիորդաց դպրոցին հատկացրել են 200000 ռուբլի, Շուշիում գտնված իրենց տունը (40 հազար ռուբլի արժողությամբ), եւ դպրոցը կոչվել է Մարիամ-Ղուկասյան։ Բոլոր առարկաները դասավանդվում էին հայերեն, բացի ռուսաց պատմությունից եւ աշխարհագրությունից։ 1915 թվականին ուներ 320 աշակերտ։ 1917 թվականին լրիվ միջնակարգ դպրոց էր։ Գործել է մինչեւ 1920 թվականը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԻՆ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ». ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. mamul.am

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈԹԱԿԱՆ ՏԱՃԱՐԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ. ԳԱԶԵՏԱ.ՌՈՒ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈԹԱԿԱՆ ՏԱՃԱՐԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ. ԳԱԶԵՏԱ.ՌՈՒ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական