Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՙ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Կորոնավիրուսի արհեստածին լինելու եւ մարդկության դեմ այն տարածելով մեղք գործելու թեմայով շատ պետություններ տարբեր մեղադրանքներ են հղում միմյանց, այսուայն պետությանը: Հատկապես իրար մեղադրում են ԱՄՆ- ն ու Չինաստանը, ընդ որումՙ խոսքը դատարկ մեղադրանքներին չի վերաբերում միայն, այլ, ապացուցման դեպքում, միջազգային ատյաններ ներկայացվելիք տրիլիոնավոր դոլարների հայցերին:

ԱՄՆ-ում ձերբակալվել է Covid-19 վիրուսի ենթադրյալ ստեղծողը, որը Չինաստանին է վաճարել իր ստեղծած վիրուսը, այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածել են ԱՄՆ լրատվամիջոցները։

Ձերբակալվածը Հարվարդի համալսարանի քիմիայի եւ կենսաբանության բաժնի ղեկավար, դոկտոր Չարլզ Լիբերերն է, որը պայմանագիր է ունեցել Ուհանի համալսարանի հետՙ վիրուսի ստեղծման վերաբերյալ: Նոր կորոնավիրուսի ստեղծման եւ տարածման գործով հետաքննություն է իրականացվում: Սպասենք չինական կողից նույնատիպ մի հետաքննության: