Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏԸՙ ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ԼՈՒՐԵՐՈՎ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՆԱՀԱՆՋՈ՞ՒՄ Է

02/04/2020
- 02 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում որպես լավ լուր հայտնել է, որ ապրիլի 6-ինՙ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր դեպք է գրանցվելՙ թեստավորված 263 քաղաքացու պարագայում: Վատ լուր եւս կարՙ 68 տարեկան վարակակիր էր մահացել, երկկողմանի պոլիսեգմենտալ թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Վարակակիրը նաեւ ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության իշեմիկ տիպի սուր խանգարում:

Վարչապետը համեմատության համար բերեց ապրիլի 3-ի տվյալները, ըստ որիՙ արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Նա հուսով էր, որ եթե արդեն վաղն ու մյուս օրը այս տեմպի նվազումը հաստատվիՙ կնշանակի, որ մարդկանց բազմաթիվ անհարմարություններ պատճառող միջոցառումները սկսել են դրական արդյունքներ տալ: Այս քանի օրն ավելի հետեւողականորեն պարետատան սահմանափակումները պահպանելու դեպքումՙ միգուցե շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսվի խստությունների թուլացումը, եւ բնականոն կյանք վերադառնալու հնարավորությունը դիտարկվի:

Այսօր, ժամը 18.30-ից վարչապետն իր էջի ուղիղ եթերում կպատասխանի համացանցով տրված հարցերինՙ այդ հարցուպատասխանին տրամադրելով երեք ժամ: Նա պատասխանելու է ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ի դեպՙ նրա էջին հետեւողները նկատած կլինեն, որ որոշ հարցեր րոպեների ընթացքում հազարավոր հավանություններ են ստանում: Դժվար է ասելՙ դրանք միաժամանակյա անկեղծ հավանություններ են, թե հազարավոր աջակիցների ուղղորդվող Լike-ներ, քանի որ նկատեցինքՙ բազմաթիվ գրագետ ու իրոք մտահոգություններ պարունակող հարցեր մնում են առանց հավանության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳՆԻ ԱՆԿՈՒՄՙ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԵՎ ԼՈՆԴՈՆԻ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՌՑԱՆՑ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՙ Covid-19 Armenia ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՌՑԱՆՑ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՙ Covid-19 Armenia ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական