Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՄ ԶԵՆՔՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆՙ 5000 ՏԱՐՎԱ ՍՈՒՐԸ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Մարտի 2-ին Քյոլնից սփռվող Դոյչլանդռադիոյի երրորդ ծրագիրըՙ Deutschlandfunk Nova-ն, ավելի ուշՙ մարտի 3-ին, 4-ին գերմանական մյուս լրատվամիջոցներըՙ մասնավորապես հեղինակավոր «Զյուդդոյչե ցայթունգը» ծանուցեցին նոր գտածոյի մասին. Վենետիկի Մխիթարյան վանքի թանգարանում իտալացի գիտնականը պատահաբար բացահայտել է աշխարհի ամենահին սուրըՙ 5000 տարվա մետաղյա մի իր, որի ծագման վայրը, ինչպես հաղորդեցին, Արեւելյան Անատոլիան էՙ Արսլանթեփեն, որ ներկայիս Թուրքիայի տարածքում է: Վայր, որ քաղաքակրթության օրրան է, այնտեղի բնակիչները քաջ ծանոթ էին մետաղամշակման եղանակներին, տեղեկացրին գերմանացի մեր գործընկերներըՙ առանց ճշգրտելու, որ Արեւելյան Անատոլիա այն ժամանակ չկար, եւ 5000 տարվա գտածոյի մասին պատմելիս այդ տեղանվանը հղում անելը նվազագույնը գիտական չէ: Ռադիոհաղորդավարն այնպիսի՛ ցնծությամբ էր շեշտում գտածոյի բացառիկությունը, դրա գիտական կարեւորությունը, որ անտեղյակ ունկնդրին մղում էր մեղմել Թուրքիայի հանդեպ հնարավոր բացասական վերաբերմունքը, մանավանդ, երբ գերմանացի քաղաքական գործիչներից շատերիՙ Իդլիբի հարցում Թուրքիայի փոխարեն Ռուսաստանին նոր պատժամիջոցների ենթարկելու բարձրաձայնումների պակաս չկա այս օրերին: Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան Իդլիբ մտնելու ոչ թե նպատակ, այլ իրավունք ունի: Սա կգրեի՞, եթե հաղորդավարը, նրբանկատ լիներ ու չաղավաղեր պատմությունըՙ իրազեկ լինելով, որ Արեւելյան Անատոլիա ձեւակերպումը Թուրքիայի պահանջով 1941- ից է շրջանառվում, եւ իրականում վիրավորում է մեր հիշողությունը, չապաքինվող մեր տրավման շոշափում…

Բայցՙ անկեղծ լինենքՙ միջազգային հարթակում լուրջ ու հետեւողական կռիվ տվե՞լ ենք Հայաստանի տեղանունների, մեր ստեղծածի չօտարման համար. ներկան, որի մեջ լրագրողի վազքը կրճատվել է ԱԺ- ից կառավարություն, ՍԴ- իցՙ ծնունդ, վթար ու հարսանիք, իհարկե փաստում է, որ իտալացի գիտնականիՙ մեր պատմության վերաբերյալ այսպիսի բացահայտումը , չասենքՙ հպարտ, այլ գիտություն ու մշակույթ կենդանի պահող Հայաստանի առօրյայի մաս չէ, այնինչ արդարացված կլիներ, որ նման լուրը նաեւ մեր պետությունը կարողանար շրջանառելՙ վերջին տարիներին նորաձեւ դարձած հանրահռչակման տեսակետից էլ:

Այն, որ տարիներ ի վեր Ս. Ղազար կղզու Մխիթարյանների վանական թանգարանում պահվող այդ փոքրՙ հազիվ 40 սանտիմետրանոց, թեթեւ կանաչ երանգ ստացած մուգ մետաղյա սուրը թվագրվածից ավելի հին է եղել, որեւէ մեկի մտքով չի անցել ստուգել: Թանգարան այցի ժամանակ գտածոն նկատել է Վենետիկի Կա Ֆոսկար համալսարանի հետազոտող գիտնական Վիտտորիա Դալլ Արմելինան , որ կասկած է հայտնել, թե թվագրումը բավականին «երիտասարդացրել» է ցուցանմուշի տարիքը: Այն, որ սուրը բացառիկ է, չի վիճարկում որեւէ գիտնական: Հնագետներն ու պատմաբանները շեշտում են, թե գտածոն վկայում է, թե 5000 տարի առաջ դյուրաթեք պղնձին արսեն պարունակող հանքանյութ են խառնել, որ կարծրացրել է մետաղը, հետեւաբար հնարավոր դարձրել զինատեսակ արտադրել:

Թե ով է այս սուրը գործածել, ինչպես է մեր օրեր հասել, գիտնականներն առայժմ միայն վարկածներ են նշումՙ հնարավոր է, որ ռազմիկներից մեկի դամբարանում գտնված լինի, երբ դամբարանադաշտը բացվել է, գյուղացիները հնարավոր է վաճառել են գտածոն, իսկ Վենետիկ է հասել, նվիրաբերվել վանքին 19 դարի երկրորդ կեսին, վանահայր Ղեւոնդ Ալիշանի ձեռամբՙ ի թիվս այլ իրերի:

Այս օրերին, երբ Թուրքիան ռազմական սատարում է խոստանում Ադրբեջանին, իսկ Բաքուն մարտի 2 -7- ը զինավարժություն է անցկացնումՙ ցուցադրելով իր գերարդիական զինտեխնիկան, Կա Ֆոսկարի համալսարանի գիտնականին երախտապարտ լինենք այն ազդակի համար, որ ակամա փոխանցեցՙ 5000 տարի առաջ սուր կռած ազգը պարտվել չի կարող:

Նախորդ գրառումը

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԱԲՆԱԿ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ` 2020 Թ. «ՏԱՐՎԱ ՏՂԱՄԱՐԴ» ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ...

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական