Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Հարցազրույց քաղաքագետ Իվան Գաստանյագայի հետՄադրիդում բնակվող Իվան Գաստանյագան քաղաքագետ է, միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների մագիստրոս (Գրանադայի համալսարան) եւ Միջին Արեւելքի ուսումնասիրությունների փորձագետ (Երուսաղեմի Եբրայական համալսարան): Նրա հետազոտության թեման է «Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ դիվանագիտական եւ հյուպատոսական նամակներում (1914-1925)»: 2018 թվականի ապրիլի 24-ին իսպանական կենտրոնական «Էլ Պաիս» թերթում լույս է տեսել Գաստանյագայի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին:Մենք հանդիպել էինք 2017-ինՙ Հայաստան Իվանի կատարած առաջին այցի ժամանակ, որի ընթացքում նա հետազոտություններ էր իրականացնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտումՙ որպես Լեմկինի կրթաթոշակառու…- Իվան, որքան գիտեմ դու առաջին իսպանացի գիտնականն ես, որն ուսումնասիրում է Հայոց ցեղասպանությունը…- Անկեղծ ասած, իրականում չգիտեմ առաջինն եմ, թե ոչ, բայց կարծում եմ, որ ես առաջին հետազոտողն եմ, որին հետաքրքրեց Հայոց ցեղասպանության բացահայտումն ու վերլուծումն ա՛յդ տեսանկյունիցՙ մեր Ազգային պատմական արխիվում առկա դիվանագիտական նամակների հիման վրա: Այստեղ մենք ունենք փաստաթղթերՙ սկսած առնվազն 1915 թվականից, որոնք վկայում են երիտթուրքերի կազմակերպած ջարդերի մասին:Հայոց ցեղասպանությանը Իսպանիայում վերաբերվել են շատ անորոշ, հնարավոր է, որպես Առաջին աշխարհամարտի հետեւանքի կամ նույնիսկ տարածաշրջանային հակամարտությանՙ Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների միջեւ: Սա է այն պատճառներից մեկը, թե ինչու Հայոց ցեղասպանությունը չի դասավանդվում համալսարանում եւ դեռեւս արդիական չէ այստեղի միջազգային հարաբերություններ կամ միջազգային իրավունք ուսանողերի համար: Այն պարզապես գոյություն չունի: Բայց իսպաներենով գերազանց գրականություն եւ հետազոտություններ կան Լատինական Ամերիկայիցՙ այնտեղի մեծաթիվ հայ համայնքների շնորհիվ:- Իսպանական հասարակության տեղեկացվածությունը հայկական խնդիրների վերաբերյալ հիմնականում կապված է Գոնսալո Գուարչի եւ Խոսե Անտոնիո Գուռիարանի երկու գրքերի հետ…- Գոնսալո Գուարչի «Հայկական կտակը» պատմական վեպ է, ոչ գիտական հետազոտություն: Նա գրում է գեղարվեստական տեսանկյունից, ինչը շատ է օգնում ընթերցողին իմանալ թուրքերի կողմից հայերի դեմ կատարված վայրագությունների մասին:Խոսե Անտոնիո Գուռիարանը մահացավ անցած տարի, ինչը շատ ցավալի էր: Թեեւ նա 1979 թվականին Մադրիդում ԱՍԱԼԱ-ի կողմից իրականացված հարձակման անմիջական զոհն էր, նա գրեց Հայոց ցեղասպանության մասին: Նա ուշադրություն դարձրեց այն բանի վրա, թե ինչո՞ւ հայկական ահաբեկչական խումբը ռումբ պայթեցրեց Մադրիդում: Ո՞ւմ դեմ էր այն ուղղված եւ ի՞նչ նպատակով: Չնայած իր տրավմայինՙ նա մեկնեց Հայաստան եւ Լիբանանՙ հասկանալու, թե ինչու է 1915 թվականին մեկուկես միլիոն հայ անհետացել Օսմանյան կայսրությունից:Կա մեկ այլ լրագրող-ազգագրագետՙ Վիրգինա Մենդոսա Բենավետեն, որը հրատարակել է «Քամու վերքերը» գիրքը Հայաստան կատարած իր ճանապարհորդությունների եւ փորձառության մասին: Նա գրում է հայկական միջավայրից, օրինակՙ զրուցում է Ցեղասպանությունից փրկվածների հետ, որոնք այլեւս չկան:- Դու ուսումնասիրում ես դիվանագիտական եւ հյուպատոսական նամակներ: Իսպանական արխիվում նման փաստաթղթերը շա՞տ են: Վարդան Մատթեոսյանը «Սպանիոյ թագաւորը եւ Մեծ Եղեռնի զոհ մտաւորականները» հոդվածում խոսում է Իսպանիայի Ալֆոնսո XII թագավորին հղված հայցադիմումների մասին, որոնցում հայերը խնդրում են միջամտելՙ փրկելու համար աքսորված հայ մտավորականներին…- Իսպանական արխիվներում կա առնվազն 20 փաստաթուղթ, որոնք նկարագրում են Ցեղասպանության հղացքը, զարգացումը եւ ազդեցությունը: Արդեն 1915-ի սկզբին, Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոս Խոսե Ա. դե լա Սիերվա ի Լեւիտան, նախազգուշացրել է Ալֆոնսո XII-ին քրիստոնյա եւ հրեա բնակչության մեջ տիրող վախի մասինՙ մուսուլմանների ցույցերի եւ իրենց հանդեպ կիրառված բռնության պատճառով: Սեպտեմբերին, Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Խուլիան Արրոյոն տեղեկացրել է Թեհջիրի կամ Ժամանակավոր օրենքի, հայերի ունեցվածքի բռնազավթման եւ կողոպուտի ու դեպի անապատ կազմակերպված մահվան երթերի մասին: 1915-ի սեպտեմբերից մինչեւ 1916-ի փետրվարը հյուպատոսն իր նամակներում եւ «գաղտնի» հեռագրերում գործածել է հանցագործությունների վերաբերյալ տերմիններ եւ սահմանումներ, որոնք այդուհետ պիտի կիրառվեին որպես ցեղասպանության սահմանման տարրերՙ այլատյացություն, ատելություն, հալածանք, փոքրամասնությունների բնաջնջում, ժողովրդի սպանդ եւ ոչնչացում: Արոյոն վկայել է Ադանայի կոտորածի, նաեւ երկու միլիոն զոհերի մասին: Ամռանը Իսպանիայում տեղեկացան Անատոլիայում ապրող սակավաթիվ հայ եւ հույն վերապրածների դեմ թուրքական նոր օրենքների եւ նրանց սպասվող ծանր կյանքի մասին:- Դու պատմում էիր, որ մի քանի իսպանական փաստաթղթերում հիշատակված է Կոմիտաս Վարդապետը …- Կա մի հատուկ թղթապանակՙ «Ընթացակարգեր հօգուտ հայր Կոմիտասի, 1915»: Այն պարունակում է 8 նամակ, որոնցում խնդրվում է երաժիշտ եւ ֆոլկլորիստ Կոմիտաս Վարդապետին Կոստանդնուպոլսում վերցնել իսպանական պաշտպանության տակ: Խուլիան Արրոյոն գրել է, որ ինքն անձամբ զրուցել է Կոմիտասի հետ եւ հարցրել, թե ինչ կարող է անել իր համար: Նա հստակ ասում է, որ Կոմիտասը Կոստանդնուպոլսից վտարվեց հայերի դեմ առաջին կոտորածների եւ սպանդի ժամանակ: Ավելի ուշ Կոմիտասն աքսորից վերադարձել է Միացյալ Նահանգների դիվանագիտական պաշտպանության շնորհիվ. նրան ասել են, որ ինքը պիտի մեկնի Վիեննաՙ իր գրքերով եւ գրություններով: Արրոյոն հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանին. վերջինս ասել է, որ այլեւս ոչինչ չի կարող անել, այնպես որ Արրոյոն պետք է ապահովի Կոմիտասի պաշտպանությունը Վիեննայում Իսպանիայի դեսպանատան ներքո: Խուլիանը հանդիպել է Հալիլ բեյին եւ խնդրել է խնայել Կոմիտասի կյանքը: Չկարողանալով ավելի սպասելՙ նա անմիջականորեն դիմել է արտաքին գործերի նախարարին, որն էլ Խուլիանին ասել է, որ Թալեաթ բեյը ժպիտը դեմքին մերժում է Կոմիտասի ազատություն շնորհել, քանի որ «իրենք» ցանկանում են պահպանել նրա երաժշտությունը Կոստանդնուպոլսում: Պատմության ավարտը շատ տխուր է, Խուլիանն իր կարծիքը գրեցՙ հայտնելով ճշմարտությունը. «Թուրքերը ցանկանում են հայ մտավորական պատանդներ պահել, քանի որ եթե Թուրքիայից հեռանալովՙ նրանք կպատմեն հայերի դեմ գործած սարսափների ու կոտորածների մասին, իսկ վերջում թուրքերը կարող են նրանց դեմ ատելություն սերմանել»:- Դու ապրում ես թուրքական ուժեղ լոբբի ունեցող երկրում: Իսպանիայի կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Ի՞նչ ես կարծում, Գերմանիայի եւ ԱՄՆ կառավարությունների կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո դեռ կարեւո՞ր է այլ երկրների ճանաչումը:- Իսպանիայի չորս ինքնավարություններըՙ Կատալոնիան, Նավառան, Բասկերի երկիրը եւ Բալեարյան կղզիները, իրենց տարածաշրջանային խորհրդարաններում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն Իսպանիայի կառավարությունը, նախագահը, թագավորը կամ խորհրդարանը երբեք որեւէ բառ չեն արտասանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Երբեմն այս հարցը հայտնվում է օրակարգումՙ որոշ քաղաքական կուսակցությունների կամ առանձին պատգամավորների կողմից: Բայց առաջարկը միշտ մերժվում է: Կարծում եմ, որ խորհրդարանից ոչ ոք չի կարող քարտեզի վրա ցույց տալ Հայաստանի տեղը եւ ասել, թե 105 տարի առաջ ինչ է պատահել հայերի հետ: Դա նրանց պարզապես չի հետաքրքրում:Գերմանիան եւ ԱՄՆ-ը Թուրքիայի հզոր դաշնակիցներն են միջազգային ասպարեզում. նրանք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, եւ ոչ մի ամերիկաթուրք կամ գերմանաթուրք քաղաքացի չբողոքեց: Նույնը տեղի ունեցավ Ֆրանսիայում: Ապացույցներն անհերքելի են: Իսպանիան պետք է լինի Ցեղասպանությունը ճանաչած պետությունների կողքին, այլապես դա հասկացվում է որպես ժխտում: Խնդիրը ոչ թե թուրքական լոբբին է, այլ հայկական լոբբիի պակասը: Ի դեպ, փետրվարի 3-6-ին Մադրիդի Կամիլո Խոսե Սելա համալսարանում տեղի ունեցավ միջազգային սեմինարՙ «Եվրոպան ընդդեմ ցեղասպանության. 1915-2015» խորագրով, աշխարհի վեց հիմնական ցեղասպանությունների միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դրանք ներառում են մասնավորապես հայերի, հրեաների – գնչուների դեմ կիրառված ցեղասպանությունները: Որոշ քաղաքական գործիչների մենք հրավիրեցինք ներկա գտնվելու:- Կապ ունե՞ս Ցեղասպանությունն ուսումնասիրող թուրք հետազոտողների հետ:- Միայն մեկիՙ ԱՄՆ-ում բնակվող թուրք գիտնական Թաներ Աքչամի հետ, որը հարցի ամենանշանավոր գիտակներից է: Նախքան Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ուսումնասիրությունները սկսելըՙ նա ինձ ուղղորդում էր խորհուրդներով, խթանեց ինձ եւ տվեց բազմաթիվ ցուցումներՙ ինչպես վարվել պատմական փաստաթղթերի հետ եւ վերլուծել դրանք:- Իսկ Լեմկինի թոշակառու լինելը արդյունավե՞տ էր քո հետազոտության համար:- Իհարկե, ես Հայաստանում էի 2017-ի սեպտեմբերին: Ես նաեւ դրամաշնորհ էի ստացել Հայագիտական հետազոտությունների ազգային ընկերակցությունից (Բելմոնթ, ԱՄՆ): Աշխատում էի պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի հետ, որն ինձ տվեց գրականության մեծ ցանկ, բացատրեց հայոց պատմությունը եւ ինձ համար աշխատանքային ծրագիր կազմեց: Կապի մեջ էի նաեւ Ցեղասպանության թանգարանի այլ հետազոտողների հետ: Երեւանում ամենուրեք ինձ դուր էր գալիս: Ես շատ եմ ճանապարհորդել Հայաստանում եւ սովորեցի ժամանակը չափելու մեկ այլ ձեւ: Մինչ օրս կապ եմ պահում իմ այն ընկերների հետ, որոնք ինձ շատ օգնեցին իմ հետազոտության մեջ, այդ թվում քեզ հետ, Արծվի Բախչինյան, կամ Աշոտ Պարսյանի, որն ինձ ցույց տվեց Երեւանի տեսարժան վայրերը: Երեւանում ես անգամ հանդիպեցի Երուսաղեմի իմ լավագույն հայ ընկերոջը` գրող Անուշ Նագգաշյանին:- Երեւանում գտնվելու ընթացքում դու ասացիր, որ Հայաստանի հետ դու նաեւ անձնական մի առնչություն ունես…- Ունեմ: Իմ կապը Հայաստանի եւ հայերի հետ առանձնահատուկ է: Ես ծնվել եմ 1990-ին, Մոսկվայում, եւ մեկ տարի անց գնացել եմ Իսպանիաՙ դառնալով իսպանացի ծնողների որդեգրած առաջին խորհրդային երեխան: 2014-ին, ավելի քան 10 տարվա իմ որոնումներից հետո ես Մոսկվայում գտա իմ մի քանի կենսաբանական հարազատների: Նրանք ասացին, որ իմ կենսաբանական մայրական գիծը կազմված է հույներից, հրեաներից եւ ռուսներից, իսկ հայրական կողմս հայեր են: Մի քանի տարի իմ կենսաբանական հորը ես ապարդյուն փնտրում էի միայն անուն-ազգանունով: Ես նրան ընդհանրապես չկարողացա գտնել Հայաստանում: Շնորհակալ եմ Աստծուն, որ 2017-ի վերջին գիշերը ես գտա քրոջս, ուրիշ հարազատների եւ, վերջապես, հորս, որին դեռ անձամբ չեմ հանդիպել: Իմ հետազոտությունը մի պարգեւ է, որն ինձ թույլ է տալիս ապրել 1915-ին եւ 1990-ին…
 
Նախորդ գրառումը

ԴԱՋՎԱԾՔ. ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ

Հաջորդ գրառումը

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԱԲՆԱԿ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ` 2020 Թ. «ՏԱՐՎԱ ՏՂԱՄԱՐԴ» ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԱԲՆԱԿ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ` 2020 Թ. «ՏԱՐՎԱ ՏՂԱՄԱՐԴ» ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական